Ալեքսիս Օհանյան

Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու

351
(Թարմացված է 10:30 08.04.2020)
Ամերիկահայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը չի մոռանում իր հայկական արմատների մասին ու ամեն հարմար պահն օգտագործում է աշխարհին ցույց տալու համար, որ ինքը հայ է։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagarm–ի իր էջում ընկերական լուսանկար է հրապարակել ու գրել, որ անհամբերությամբ սպասում է կարանտինի ավարտին, որպեսզի հայկական կոնյակով կենացներ բարձրացնի։

«Անհամբերությամբ սպասում ենք հայկական կոնյակով ու հայկական ոճով, մի քիչ երկար կենացներին, երբ մենք բոլորս դուրս գանք կարանտինից»,-լուսանկարին կից գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Հիշեցնենք՝ ավելի վաղ Օհանյանն Instagarm–ի իր էջում հրապարակել էր լուսանկար, որում խաղողի թփով պատրաստված հայկական տոլմա էր։ Կաթսայում երևում էին կոկիկ փաթաթված տոլմաները։

Օհանյանը շեշտել էր, որ լուսանկարում ամեն ինչ հայկական է և լուսանկարին կցել էր հայկական դրոշ:

«Բոլորդ մեր հերոսներն եք». Ալեքսիս Օհանյանը հուզիչ գրառում է արել բժիշկների մասին

351
թեգերը:
կարանտին, կոնյակ, հայ, Ալեքսիս Օհանյան
Ըստ թեմայի
Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին
«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին
Ալեքսիս Օհանյանը վերջին 10 տարվա ձեռքբերումների թվին է դասել նաև հայաստանյան այցը
Արևիկ Համբարձումյանը պատասխանում է բլից հարցերի

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

284
(Թարմացված է 23:22 31.05.2020)
Արևիկ Համբարձումյանը ղեկավարում է երևանյան ժամանցի ամենահայտնի կենտրոններից մեկը, մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում օգնել երիտասարդներին։

Գործարար կանանց մասին խոսելիս առաջին բանը, որ մտքիս է գալիս, «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի գլխավոր հերոսուհու միշտ դժգոհ ձայնն է։ Երևի պատճառն այն է, որ տարիներ շարունակ կինեմատոգրաֆիայում կերտվել են «երկաթե լեդիների» կերպարներ, որոնց բնորոշ է չորությունն ու մի փոքր դաժանությունը։ Հայկական իրականությունը մի փոքր այլ է. գործարար կանայք ոչ միայն նման չեն հոլիվուդյան կիսավհուկ կերպարներին, այլև առանձնանում են իրենց կանացիությամբ ու փափկությամբ։ Նման կանանցից է նաև Արևիկ Համբարձումյանը, որին Երևանում, Գյումրիում և Վանաձորում ճանաչում են, որպես «Լոֆթի Արևիկ»։ Նա ղեկավարում է մայրաքաղաքի ժամանցի ամենահայտնի վայրերից մեկը, մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում է հավասարության նշան դնել կին և տղամարդ մենեջերների միջև։

Директор Лофта Аревик Амбарцумян
© Sputnik / Aram Nersesyan
Արևիկ Համբարձումյան

Արևիկը ծնվել է Վանաձորում։ Երկար տարիներ զբաղվել է հենդբոլով, բայց վնասվածքի պատճառով հրաժեշտ է տվել սիրած մարզաձևին` չնայած հիմա էլ երբեմն երազում վազում է գնդակով ու զգում է դաշտի հոտը։

«Ես միշտ ուզում էի հայտնի լինել, բայց խոսքը դերասանության կամ երգելու մասին չէր։ Ուզում էի, որ ինձ մատով ցույց տային ու ասեին` ապրի Արևիկը։ Պիոների սինդրոմ է (ծիծաղում է)։ Երբեք կոնկրետ մասնագիտության մասին չեմ երազել, երևի ես ճիշտ տեղում եմ հիմա», - ասում է նա։

«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Արևիկը խոստովանում է, որ հաջողությունն իրեն հեշտությամբ չի տրվել։ Մայրաքաղաքը միայն երկրորդ փորձից է «ենթարկվել» նրան, երբ նա կարմիր բերետ է դրել ու Զեմֆիրայի «До свидания, мой любимый город» երգի հնչյունների ուղեկցությամբ եկել է Երևան։ Եղել են օրեր, երբ աշխատանք ստանալու հույսով ինքնակենսագրական է բաժանել Խանջյան փողոցի խանութներին, որոշ ժամանակ ադմինիստրատոր է աշխատել հայտնի մարդու մոտ։

Директор Лофта Аревик Амбарцумян
© Sputnik / Aram Nersesyan
Արևիկ Համբարձումյան

«Մի անգամ նա ինձ խնդրեց գնալ ժամացույցի խանութ և վերցնել իր ընկերուհու համար պատվիրած ժամացույցը։ Ցուրտ ու թաց եղանակ էր, ոտքով գնացի, ու ամբողջ ճանապարհին զանազան մտքեր էին գլխումս պտտվում։ Հենց այդ օրը հասկացա, որ ուզում եմ ինձ համար էլ այդպիսի ժամացույց գնել»,- պատմում է նա։

Հետո նա մոտ 6 տարի սոմելյե է աշխատել, իր համար նոր բացահայտումներ արել ու որոշակի դադարից հետո հայտնվել իր այժմյան տեղում։ Արևիկը պնդում է, որ յուրաքանչյուրի մարդու հաջողության հետևում մեկ մարդ կա կամ մարդկանց խումբ, որոնք ինչ–որ բան են սովորեցրել, աջակցել ու հավատացել են նրան։ 8-րդ դասարանից սկսած` նրա կյանքում հայտնվել են տարբեր մարդիկ, որոնք նրա համար մենթորներ են եղել, իսկ հիմա ինքն է փորձում այդպիսին լինել։

Директор Лофта Аревик Амбарцумян
© Sputnik / Aram Nersesyan
Արևիկ Համբարձումյան

«Կան մի քանի երիտասարդներ, որոնք իրենց ուզած ժամին կարող են զանգել ինձ, հաղորդագրություն ուղարկել կամ գալ ինձ մոտ։ Ես միշտ նրանց համար ժամանակ եմ գտնում, որովհետև ժամանակին ինչ–որ մեկն էլ ինձ համար է գտել», - ասում է Արևիկը։

Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը

Օրն իսկապես ծանրաբեռնված է անցնում. երբեմն աշխատում է 24/7 գրաֆիկով, բայց միշտ ժամանակ է գտնում իր խնամքի, ինքնազարգացման ու ընթերցանության համար։ Ու թեև չի սիրում «կին գործարար» արտահայտությունը, բայց խոստովանում է, որ որոշ ժամանակ է պետք եղել իր դիրքն ամրապնդելու ու կարծրատիպերը կոտրելու համար։ Նա հիշեց մի զվարճալի դեպք, երբ հարկային մարմնի աշխատակիցները եկել են «Լոֆթ» ու փորձել են հասկանալ` ինչ վայր է։

«Երբ ես եկա ջինսով ու մազերս պոչ կապած, նրանք ինձ նայեցին «տանը մեծերից ով կա» դեմքի արտահայտությամբ։ Սկսվեց պայքարը կառույցի ղեկավարի դերի և տեղի համար, միայն որոշակի ջանքերից հետո սկսեցինք խոսել հավասարը հավասարի սկզբունքով։ Դրանից հետո իմ կին լինելու հանգամանքը միայն օգնել է», - պատմում է նա։

Արևիկն ասում է, որ չնայած առօրյան շատ աշխատանքային է ու ծանրաբեռնված, բայց ինքը տնային մարդ է ու նախընտրում է հանգստանալ իր անկյունում։ Նրան բնորոշ են աղջկական զգացմունքներն ու հույզերը, որոնք աշխատում է չարտահայտել սոցիալական կայքերում։ Փոխարենը առանց կաշկանդվելու նշում է, որ մանուշակագույն կակաչներ է սիրում ու Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»–ը։

Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն

284
թեգերը:
գործարար, Կին, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը
Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա
Ագրեսիա՞, վախե՞ր... հոգեբաններն ասել են` ինչ հետևանքներ կթողնի համավարակը
Կարեն Մեժլումյան

Սեյրան Օհանյանի փաստաբաններից ևս մեկի մոտ COVID 19 է ախտորշվել. նա հորդորում է դիմակ կրել

108
(Թարմացված է 19:19 31.05.2020)
Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները: Կարեն Մեժլումյանը նկարագրել է, թե ինչ վիճակ է հիվանդանոցում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Soutnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին Մեժլումյանը հայտնել է Facebook-ի գրառման մեջ:

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։ Դեղեր, վիտամիններ ... Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր»,- գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի

Փաստաբանը նկարագրել է, թե ինչ է կատարվում հիվանդանոցում. «Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները»:

Կարեն Մեժլումյանը հայտնել է նաև, որ հիվանդությունը չի շրջանցել նաև իր ընտանիքի չափահաս անդամներին:

«Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վյարում շփումների ժամանակ փոխադարձաբար պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե՞ արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին կորոնավիրուս է ախտորոշվել Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ, որը Կարեն Մեժլումյանի կինն է:

Թեստի դրական պատասխանից հետո Պետրոսյանը չէր հոսպիտալացվել՝ հիվանդության ասիմպտոմ ընթացքով պայմանավորված: Սակայն օրեր անց տեղափոխվել էր հիվանդանոց՝ արդեն երկկողմանի թոքաբորբով:
Կարեն Մեժլումյանը, որպես վարակակրի հետ շփում ունեցած անձ, ինքնամեկուսացված էր:

Նշենք, որ մարտի 1-ի գործով դատավարությունը Սեյրան Օհանյանի փաստաբանի հիվանդությամբ պայմանավորված հետաձգվել էր: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 9-ին:

108
թեգերը:
Կին, դիմակ, հիվանդանոց, համավարակ, կորոնավիրուս, փաստաբան, Սեյրան Օհանյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից
Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

0
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը