00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահավոր վիճա՞կ, թե՞ նոր հաճախորդներ. ո՞ր խանութներն են դիմանում կարանտինին

© Photo : Наре ГаламкарянЛучшие и худшие витрины Еревана
Лучшие и худшие витрины Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ ընկերություններ սպասում են` երբ է ճգնաժամն ավարտվելու, իսկ որոշներն էլ մարքեթինգային նոր ռազմավարություն են մշակում, որը, որքան էլ զարմանալի թվա, արդյունք է տալիս։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի բոլոր խանութները, բացառությամբ մթերայինների, փակ են։ Հագուստի, աքսեսուարների խանութները, հարսանյաց սրահները, կահույքի, պահեստամասերի ու գրքերի խանութները փակվել են մարտի 16-ից կամ 24–ից։ Ոմանք իսկապես շատ վատ վիճակում են հայտնվել։

Мужчина в защитной маске проходит перед логотипом токийской Олимпиады (25 марта 2020). Токио - Sputnik Արմենիա
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Ելիզավետա Ղուկասյանը` «Luxe Gifts & Home Decor» տան իրերի ու նվերների խանութի մենեջերը, «ինչպե՞ս են գործերը» հարցին հենց այդպես էլ պատասխանում է․ «Ահավոր վիճակ է»։

«Մենք կարանտինի առաջին իսկ օրերից առցանց վաճառքի համակարգ ներդրեցինք, անվճար առաքում կազմակերպեցինք, հրապարակումներն ակտիվորեն տարածում ենք սոցցանցերում։ Բայց մարդիկ հազվադեպ են մեզ մոտից ապրանք պատվիրում։ Հասկանալի է, որ հիմա շատերը գումարի խնդիր ունեն, իսկ մեր վաճառածն առաջին անհրաժեշտության իրեր չեն։ Կարող է՝ օրական մեկ պատվեր ունենանք, ասենք` 12 հազար դրամի։ Բայց դա այն գումարը չէ, որ կարողանանք ընկերությունը պահել», - ասում է Ղուկասյանը։

Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ

Նրա կարծիքով՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից ու խանութի վերաբացումից հետո էլ բարդ է լինելու։ Մարդիկ նախ պետք է հարմարվեն նախկին կենսակերպին, հետո նոր տան աքսեսուարների մասին մտածեն։

«Այս մղձավանջը որքան շուտ ավարտվի, այնքան ավելի լավ բոլորի համար։ Հիմա շարունակում ենք սոցցանցերի մեր էջերն ու կայքը ակտիվ պահել, որպեսզի հաճախորդները չմոռանան մեր մասին», - ասում է ընկերության մենեջերը։

«Luxe Gifts & Home Decor»-ը Երևանի կենտրոնում երկու մասնաճյուղ ունի, ընկերությանն է պատկանում նաև Rivoli de Luxe ժամացույցի ու աքսեսուարների խանութը։ Մեծ ու հեղինակավոր խանութի բարդություններին է բախվել նաև «Բարեկամություն» մետրոյի շենքում գործող «Կրեատիվ ռոք նվերներ» խանութը։ Քանի որ մետրոն փակ է, խանութն էլ է փակվել։

Лошадка на улицах Еревана - Sputnik Արմենիա
«Կարանտինից է փախել». Երևանի փողոցներում միայնակ ձի է հայտնվել. զվարճալի տեսանյութ

«Առանց վաճառքը չստացվեց, նախընտրում ենք սոցցանցերում հրապարակել մեր լավագույն ապրանքները, որ մարդիկ չմոռանան մեր գոյության մասին», - ասացին մեզ խանութից։

Նույն վիճակում է MiRossy հարսանյաց սրահը։

«Մեր պես խանութի համար ինչ-որ տեղ անիմաստ է առցանց վաճառքով զբաղվել։ Անիմաստ է ու ոչ ձեռնտու։ Սակայն շարունակում ենք կապ պահել հաճախորդների հետ։ Շատերն արդեն գրում են, որ կարանտինի ավարտից հետո միանգամից գալու են մեզ մոտ` ամռանը կայանալիք հանդիսության համար զգեստ փորձելու», - ասացին սրահում։

Այդուհանդերձ, ոչ բոլորն են հայտնվել ցավալի վիճակում։ Օրինակ` Fortuna Home & Country House կահույքի խանութին ճգնաժամի ընթացքում հաջողվել է ոչ միայն շարունակել գործունեությունը, այլև ավելացնել հաճախորդների ցանկը։

Ընկերության PR մենեջերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք արագ կողմնորոշվել են, ավելացրել մարքեթինգային բյուջեն, ինչն էլ իր արդյունքն է տվել։

Առաջին քայլերից մեկը եղել է նոր բովանդակություն ստեղծելը։

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik - Sputnik Արմենիա
Փաշինյանի անակնկալը, դուստրերի գաղտնիքներն ու կարանտինը. Աննա Հակոբյանն անկեղծացել է

«Այժմ մեր էջում ամենաշատ տեղեկությունները աղբամանների, հաց թխելու սարքերի, արդուկի տախտակների, հագուստը չորացնելու սարքերի մասին է, մի խոսքով՝ այն ամենի, ինչից օգտվում են բոլորը` տանը նստած։ Օրերս խնդրեցինք օգտատերերին գուշակել՝ կահույքի որ տեսակն է հիմա ամենապահանջվածը։ Կեսկատակ–կեսլուրջ պատասխանը աղբամանն էր», - ասում է Հարոյանը։

Ընկերությունը կարանտինի օրերին հաճախորդների հետ շփվելու նոր համակարգ է ներդրել։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է տանը նստած «շրջել» խանութում, ինչ–որ բան գնել և վերադարձնել ապրանքը, եթե չի հավանել` անկախ արժեքից։

Կարանտինը «օգնել» է նաև «Դաֆնի» կանանց հագուստի խանութին։ Հիմնադիր Մանանա Մովսեսյանն ասում է, որ կարանտինից առաջ հազվադեպ էին առցանց վաճառքով զբաղվում, իսկ հիմա հաճախորդների խնդիր չկա։

«Շաբաթական 10-15 պատվեր է լինում։ Անձամբ եմ առաքում, մենք առաքիչի հաստիք չունենք։ Մեր հաճախորդներից շատերի ու մեզ համար առցանց առևտուրը նորություն է, այդ պատճառով մարդիկ հազվադեպ են հագուստի հստակ չափս պատվիրում, մենք էլ նույն հագուստի տարբեր չափսերն ենք տանում։ Օրինակ` նրանց էջ ենք մտնում ու ինքներս չափսն ընտրում», - ասում է Մանանան։

Մովսեսյանի խոսքով՝ նույնիսկ կարանտինի ժամանակ մարդկանց որոշ խմբեր շարունակում են աշխատել, ու նրանք նոր հագուստի կարիք ունեն։ Օրինակ` հաճախ դիմողների թվում են բուժաշխատողներն ու նախարարությունների աշխատակիցները։ Նոր պայմաններում նոր հավատարիմ հաճախորդներ են հայտնվել։

Очереди мигрантов в УФМС - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

«Օրինակ` մի կին մեզ մոտից մի անգամ հագուստ պատվիրեց, հավանեց ու այս ընթացքում արդեն չորս անգամ պատվիրել է։ Կարծում եմ՝ պատճառը նաև այն է, որ եթե հաճախորդը չի հավանում, առանց խնդիրների հետ ենք վերցնում ապրանքը», - ասում է Մանանան։

Նա պատմում է, որ մի քանի օր անընդմեջ առավոտյան 5-ից հետո է քնել, քանի որ պատասխանել է օգտատերերի հարցերին, երբեմն նաև գիշերներն են պատվեր գրանցում։

Իհարկե, կարելի է ձեռքերը ծալած նստել ու սպասել՝ երբ է ճգնաժամն ավարտվելու, բայց մարքեթինգի այսօրվա գործիքներով հաստատ կարելի է անգամ հաջողության հասնել բիզնեսում։

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Լրահոս
0