Գրպանահատ

Հայաստանյան արտակարգ դրությունը «խփել» է հանցագործներին

261
(Թարմացված է 00:14 07.04.2020)
Թեև Հայաստանում հիմա էլ են հանցագործության դեպքեր գրանցվում, բայց ոստիկանությունը գոհ է իրավիճակից։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Հայաստանում հիմա էլ են ՃՏՊ-ներ գրանցվում (թեև փողոցներում քչացել է մեքենաների թիվը), մարդիկ շարունակում են թալանել ու խուլիգանություն անել։ Բայց Հայաստանի փոխոստիկանապետ Հայ Մհրյանն այսօր ասաց, որ արտակարգ դրության ռեժիմի ընթացքում հանցագործությունների թիվը երկրում զգալիորեն կրճատվել է։

«Այս պահին հստակ թվեր չունենք, բայց կարող ենք ներկայացնել և՛ դրանց, և՛ ՃՏՊ-ների վիճակագրությունը», - ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ վթարների թվի կրճատման մասին հայտարարել էր Հայաստանի ԱԻՆ-ը (փրկարարները նույնպես օգնում են վթարից տուժածներին)։

Հստակ թվեր ստանալու համար մենք դիմեցինք ոստիկանություն, բայց մեզ ասացին, որ ըստ օրերի վերլուծություն չեն անում, այդ պատճառով չեն կարող ներկայացնել մեր ուզած ժամանակահատվածի՝ մարտի 16-ից (արտակարգ ռեժիմի դրության սկիզբ) ապրիլի 5-ի տվյալները։

Sputnik Արմենիայի թղթակիցն էլ որոշեց հաշվել՝ այդ շրջանում քրեական աշխարհից քանի լուր է եղել` հաշվի առնելով, որ առաջին եռամսյակում գրանցված հանցավորության մակարդակի վերաբերյալ վիճակագրությունը կլինի միայն ապրիլի երկրորդ կեսին։ Ոստիկանության կայքում հրապարակված տվյալները բոլորին են հասանելի, բայց մի ճշտում անենք՝ այնտեղ հրապարակվում են միայն բացահայտված հանցագործությունները։ Իրականում հանցագործությունների թիվն ավելի մեծ է։

Եթե գումարենք հանցագործությունների հիմնական տեսակները՝ գողություններ, խարդախություններ, խուլիգանություններ, կողոպուտներ, ապա անկումն ակնհայտ է։

Նշված ժամանակահատվածում անձնական ունեցվածքի 190 գողություն է բացահայտվել, ինչը 8-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Սակայն խարդախության դեպքերը 42-ով պակասել են։ Ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա առանձնապես փոփոխություն չկա։ Ոմանք երևի ձանձրանում են տանը նստելուց և դուրս են գալիս «ռազբորկա» անելու։

Զարմանալի է, որ այս ընթացքում ծառերի ապօրինի հատման 16 դեպք է եղել։ Փաստորեն արտակարգ դրության պայմաններում ծառ կտրելու խիստ անհրաժեշտություն է առաջացել։ Նախորդ տարի ապօրինի ծառահատման դեպքերը 20-ով շատ են եղել։

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարներին, ինքներս էլ ենք տեսնում, որ թիվը նվազել է։ Փողոցներում մեքենաները պակասել են, շտապելու տեղ էլ չկա, բոլորը տանն են նստած։ Սակայն, ցավոք, կարանտինային 20 օրերի ընթացքում մահվան 20 դեպք է գրանցվել, իսկ նախորդ տարի՝ 8: Բայց վթարների թիվը 2019 թվականին կրկնակի շատ է եղել։

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում խուլիգանության, գողության, խարդախության տիպի հանցագործությունները պետք է կտրուկ նվազեն։ Դա վերաբերում է նաև ՃՏՊ-ներին։

Մելքոնյանի կարծիքով՝ թվերը կարող են այդքան էլ չզիջել նախորդ տարվա տվյալներին` ավելի վաղ իրականացված ու միայն հիմա բացահայտված հանցագործությունների հաշվին։ Պետք է հաշվի առնել` ինչպես է վիճակագրությունն իրականացվում։ Սակայն միանշանակ փաստ է, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում հանցագործություններն իսկապես պակասել են։

261
թեգերը:
հանցագործություն, վթար, գողություն, Հայաստան
Ըստ թեմայի
Եվս մեկ շաբաթ ինքնամեկուսացում, ու պարետը հույս ունի` ՀՀ-ն կվերադառնա բնականոն կյանքին
Օրվա կադր․ «Սպասիր ինձ, կարանտին, զբոսնեմ ու հետ գամ»
Համավարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց
Ուսուցիչները պարգևավճար չեն ստանա. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց
Ավինյանի նոր որոշումը. գործատուի տված տեղեկանքը փոփոխության է ենթարկվել
 Замначальника полиции Еревана полковник Артур Худинян у парламента во время обсуждения вопроса лишения Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

3
(Թարմացված է 15:59 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

3
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

24
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

24
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

0
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

0
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան