Հայկ Մհրյան, արխիվային լուսանկար

Արտակարգ դրության օրերին Հայաստանում հանցագործությունների թիվն էապես նվազել է

45
(Թարմացված է 18:18 06.04.2020)
Ապրիլի 3-ից 6-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի Sputnik. Ապրիլի 7-ից ՀՀ ոստիկանությունը կսկսի բջջային հավելվածի միջոցով վերահսկել ՀՀ մեկուսացած ու ինքնամեկուսացած քաղաքացիների շարժը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխոստիկանապես Հայկ Մհրյանը:

Նա նշեց նաև, որ մինչ օրս էլ եղել են մեկուսացման ռեժիմը խախտելու փորձեր, բայց թե քանի մարդ է փորձել դուրս գալ մեկուսացման վայրերից, Մհրյանը չհստակեցրեց` նշելով, որ թվային տվյալներ կհրապարակվեն բջջային հավելվածով վերահսկողության առաջին արդյունքների ամփոփումից հետո։

Ինչ վերաբերում է բնակավայրերում ու հատկապես ծայրամասերում կուտակումների մասին ահազանգերին, փոխոստիկանապետը վստահեցրեց, որ ոչ մի նման ահազանգ անպատասխան չի մնում և ոստիկանությունն այցելում է նշված հասցեներ` իրավիճակն ստուգելու ու շտկելու համար։

«Ցավոք բակերում, նման կուտակումներ մենք դիտարկում ենք, ամենօրյա այցեր ենք կատարում ու մեր ուժերի սահմաններում փորձում ենք մեր քաղաքացիներին հորդորել, որ չխախտեն մեկուսացման կանոնները»,– ասաց նա։

Բերման են ենթարկել «Նորատուսցի Ալիկին». ինչ են հայտնաբերել բեռնախցիկում

Մհերյանը նաև հայտնեց, որ մինչ օրս տեղաշարժի սահմանափակման կանոնների խախտման դեպքերով կազմվել է 6667 վարչական պատասխանատվության արձանագրություն, որոնցից ավելի քան 1700-ը հաստատվել է դատարանով։

Հետաքրքական է, որ ուժեղացված հսկողության ու գործող սահմանափակումների պայմաններում հանցագործությունների թիվը հանրապետությունում, Մհերյանի խոսքով, էապես նվազել է։

Նշենք, որ Ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալներով, ապրիլի 3-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, պետական, հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի հայտնաբերման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, համակարգչային հանցագործության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

45
թեգերը:
Ոստիկանություն, հանցագործություն, Հայկ Մհրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
Հայաստանում գովազդվող վարկային կազմակերպությունը հանցագործ խմբավորո՞ւմ է. «Ժամանակ»
2019-ի առաջին 7 ամսում Հայաստանում գրանցված հանցագործությունները
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

24
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

24
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Հիվանդանոց

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է

102
(Թարմացված է 11:00 06.07.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 7 մահվան դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսից մահացել են 1 կին և 6 տղամարդ։ Կինը եղել է 72, իսկ տղամարդիկ` 64, 71, 72, 87, 78, 79 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Նշենք, որ հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։

102
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

21
(Թարմացված է 15:46 06.07.2020)
Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի: Տեղեկատվությունը հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ:

21
թեգերը:
ԶԼՄ, դատ, Դատարան, ծնող, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին