Զվարթնոց օդանավակայան, արխիվային լուսանկար

Եվրոպայի ճանապարհը փակ է. ով է ավիացիան այս վիճակին հասցրել և հնարավոր է արդյոք այն փրկել

699
(Թարմացված է 16:17 06.04.2020)
Եվրոպական երկնքի փակումը տհաճ հարված էր Հայաստանի ավիացիայի համար։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, փորձել ենք պարզել ոլորտի մասնագետների հետ։

Հայաստանի քաղավիացիայի հետագա ճակատագրի ու «ոդիսականի» շուրջ խիստ հակասական գնահատականներ են հնչում։ Փորձագետներից ոմանք ստեղծված իրավիճակում մեղադրում են Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին, մյուսները՝ հակառակը՝ խոսում են համակարգային կոռուպցիայի մասին, որն, ըստ նրանց, ավիացիայի ոլորտում արմատացել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Մինչդեռ, իրականում մեղավոր են թե՛ նախկին, թե՛ գործող

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Օրերս Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) Քաղավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկել է Հայաստանի տարածքում գործող երկու հիմնական ավիաընկերություններին` Armenia Aircompany–ին և Atlantis European Airlines–ին  լիցենզավորելու իրավունքից. վերջինները չեն կարող ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ։

Հակիրճ ներկայացնենք կատարվածը. այս տարվա փետրվարին EASA–ի մասնագետները կոմիտեում աուդիտ են անցկացրել` թռիչքների սպասարկման անվտանգության մակարդակը ստուգելու համար։ Աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակը։ Բացահայտված թերությունների հիման վրա Հայաստանի ավիացիոն իշխանությունները մարտին, երբ պատրաստ էր EASA–ի զեկույցը, «կարմիր քարտ» էին ստացել, ինչի մասին միայն այսօր է հայտնի դարձել։

Իսկ սպասարկման որակի վրա եվրոպացիները ուշադրություն դարձրին այն բանից հետո, երբ «Տարոն Ավիան» անցած տարի չվերթ իրականացրեց  դեպի Բուլղարիա։ Հենց այդ թռիչքից հետո հայկական ավիացիան հայտնվեց EASA–ի օբյեկտիվում։ Անկասկած, կատարվածի մեջ պատասխանատվության իրենց բաժինն ունեն ավիացիոն ներկա իշխանությունները և անձամբ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Բայց իրականում խնդիրներն ավելի վաղ են առաջացել։

Ինչ են ասում մասնագետները

ԽՍՀՄ  վաստակավոր օդաչու, քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանի կարծիքով, տեղի ունեցածը վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում ավիացիայի նպատակաուղղված փլուզման օրինաչափ գործողությունների հետևանք է։

«Վերջին տարիներին ոլորտը կործանում էին գրեթե բոլորը։ Ի վերջո, այն հասցրին խայտառակ վիճակի։ Արդյունքում ունենք հայկական քաղավիացիայի պատմության առաջին դեպքը, երբ միջազգային կարգավորող մարմինը Քաղավիացիայի կոմիտեն ճանաչում է միջազգային պահանջներին չհամապատասխան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ադբաշյանը։

Ինչ վերաբերում է ներկա ղեկավարությանը, ապա ավիացիայի վետերանի խոսքով, ինքը Ռևազյանի դեմ որևէ բան չունի, սակայն նման պատասխանատու պաշտոնի համար Ադբաշյանը նրան անհարմար թեկնածու է համարում։ Ասում է` մի քանի անգամ հանդիպել են, քննարկել քաղավիացիայի խնդիրները, ինչի արդյունքում էլ նման կարծիք է ձևավորվել։

«Տաթևիկ Ռևազյանն անկեղծ մարդ է, սակայն պրոֆեսիոնալ գիտելիքներ գրեթե չունի։ Խորը գիտելիքներ են պետք մի ոլորտի վերաբերյալ, որը Հայաստանում ամենախոցելիներից է», – շեշտեց Ադբաշյանը։

Նրա խոսքով՝ Ռևազյանի խնդիրը նախևառաջ կադրային քաղաքականության մեջ է։  Զրուցակիցս Ռևազյանին բազմիցս խորհուրդ է տվել թիմը համալրել գրագետ մարդկանցով, որոնք քաջատեղյակ են ոլորտից, սակայն այդ կոչերը որևէ արդյունք չեն տվել։

Ընդ որում, հետաքրքրական է, որ «լավ կադրեր» Ադբաշյանը չի համարում նրանց, որոնք Կոմիտեից հեռացել են Ռևազյանի ղեկավարման տարիներին։ Փորձագետը նրանցից շատերին մեղադրում է այսօրվա խնդիրների համար։

Միայն Հայաստանը չէ

Հարկ է նշել, որ նմանատիպ խնդրի ժամանակին բախվել է նաև Ղազախստանը։ Կար ժամանակ, երբ այդ երկրի ավիաընկերություններին ևս արգելել էին Եվրոպա թռչել։

Խոչընդոտը հաղթահարելու համար Ղազախստանը ստիպված էր հրավիրել եվրոպացի մասնագետների և նրանց մեծ գումար վճարել։ Արդյունքում`խնդիրը լուծվեց 4-5 տարվա ընթացքում։

«Ես կապ չունեմ»

Երեկվա հարցազրույցում Ռևազյանը փորձեց պատասխանատվությունը բարդել հայկական ընկերությունների վրա, հայտարարելով, որ EASA–ն նրանց զրկել է լիցենզիայից։ Ավելի ուշ դրան արձագանքեց Armenia ավիաընկերության ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանը։  Նա նշեց, որ ոչ թե ավիաընկերություններն են զրկվել արտոնագրից, այլ ՔԱԿ–ը չի անցել աուդիտը, ինչի հետևանքով հայկական երկու փոխադրողները չեն կարողանա Եվրոպա թռչել։

«Armenia»-ն կանոնավոր և չարտերային չվերթեր է իրականացնում դեպի Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ։

EASA–ի «հարվածի» տակ է ընկել նաև «Atlantis European Airways» ընկերությունը, սակայն նրանցից որևէ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ «Armenia» ավիաընկերությունն ավելի վաղ մի քանի չվերթ էր իրականացրել Իտալիայից Հայաստան` հայրենիք տեղափոխելով կորոնավիրուսի պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։

Ելք կա՞

Ինչպես հայտնի է, ապրիլի 6-ին Քաղավիացիայի կոմիտեն կբողոքարկի EASA–ի որոշումը։ Բողոքարկման ուսումնասիրությունից հետո կողմերը մայիսին կհանդիպեն Բրյուսելում` քննարկումների։

Ավիացիայի ոլորտում առկա իրավիճակին քաջատեղյակ մասնագետները պնդում են, որ մինչև մայիս հայկական կողմը հազիվ թե կարողանա շտկել առկա խնդիրները։ Նմանօրինակ լուրջ հարցերը մեկ ամսում չեն լուծվում` հաշվի առնելով գոնե Ղազախստանի փորձը։  Իսկ սա նշանակում է, որ Կոմիտեն ստիպված կլինի միջազգային մասնագետներ վարձել, մանրակրկիտ աշխատանք իրականացնել, գումար ծախսել` վերջնական արդյունքի հասնելու համար։ Հակառակ դեպքում՝ դեպի ԵՄ երկրներ, իսկ հետագայում նաև այլ ուղղություններով,  հայ օդաչուների ճանապարհը կփակվի։

699
թեգերը:
Տաթևիկ Ռևազյան, Քաղավիացիայի կոմիտե, չվերթ, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել քաղավիացիայի ոլորտում
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ
Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու հիմք չկա. Քաղավիացիայի կոմիտե
Քաղավիացիայի թռիչքային գործունեության վարչության պետը լքում է պաշտոնը
Նորածին

Արցախում վնասվածքներ ստացած հղի կինն արու զավակ է լույս աշխարհ բերել. լուսանկար

184
(Թարմացված է 01:50 29.09.2020)
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասվածքներ ստացած մայրը հերոսի անուն է տվել որդուն։ Հանրայինը հրապարակել է փոքրիկի լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Տղայի անունը Մոնթե են դրել։ 

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Գարեգին Բ–ն կմեկնի Արցախ. Պարգև արքեպիսկոպոս

184
թեգերը:
նորածին, երեխա, հղի, Հայաստան
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Հրապարակվել են Ադրբեջանի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները
Հայկական ԶՈՒ–ն հակառակորդի ինքնաթիռ է խոցել
«Զվարթնոց» օդանավակայան

Ո՞ր դեպքում 18-55 տարեկան տղամարդիկ կարող են մեկնել Հայաստանից

947
(Թարմացված է 21:43 28.09.2020)
Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը սահմանափակում է տղամարդկանց ելքը երկրից։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից մեկնելու ցանկություն ունեցող 18-55 տարեկան տղամարդիկ պետք է զինկոմի թույլտվություն ունենան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին  ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ համաձայն  27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման հայտարարված է մինչև 55 տարեկան անձանց զորակոչ, ՀՀ  արական սեռի 18-55 տարեկան քաղաքացիների ելքը թույլատրվում է միայն տարածքային զինկոմների գրավոր թույլտվությամբ»,–նշված է պատասխանում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք

947
թեգերը:
տղամարդ, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան
Գարեգին Բ–ն կմեկնի Արցախ. Պարգև արքեպիսկոպոս
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում
Հրապարակվել են Ադրբեջանի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

505
(Թարմացված է 01:50 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

505
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020