Առցանց ուսուցում

ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին համակարգիչներ և պլանշետներ է տրամադրել

79
(Թարմացված է 15:08 05.04.2020)
 Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները շուտով կհասնեն հասցեատերերին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երեք տասնյակ համակարգիչներ՝ ամբողջական լրակազմերով, երկուշաբթի կբաշխվեն Կոտայքի մարզի մի քանի տասնյակ բազմազավակ ընտանիքների՝ դպրոցահասակների հեռավար դասընթացների լիարժեք հասանելիությունն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցների էլ կտրամադրվեն ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք դպրոցների տնօրենները կբաժանեն կարիքավոր ընտանիքների երեխաներին։

Նշվում է, որ պլանշետները տրամադրվել են  ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համակարգիչները` SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված մարտի 12-ի երեկոյան որոշվեց, որ հաջորդ օրվանից հետաձգվում են ուսումնական հաստատություններում դասերը։ Բոլորն անցան առցանց ուսուցման։

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

Ավելի ուշ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր և նշեց, որ նախարարությունը սկսում է սարքերի հավաքագրման գործընթաց։

79
թեգերը:
Կոտայք, համակարգիչ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
Նախկին պատգամավորի համակարգիչը կորել է. ինչու են Միհրան Հակոբյանին հրավիրել ՔԿ
Աշակերտների հետ կշփվեն տեսակապով, քննությունները կհետաձգեն. ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում
ԿԳՄՍՆ–ն դպրոցական արձակուրդի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել
ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

2
(Թարմացված է 13:22 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

2
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Երևանյան շենք. արխիվային լուսանկար

Կառավարությունը գումար հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանների համար

10
(Թարմացված է 13:05 27.05.2020)
Վարչապետը կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվեն բնակարանով: Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Ինչպես նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակարանները կարող են ձեռք բերվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 169 750 000 դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, հետևաբար առաջարկում ենք սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,-ասաց Պապիկյանը:

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: Փաշինյանը շեշտեց, որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ բնակարանը գնվել է, բայց քաղաքացին շարունակել է բնակվել հանրակացարանում՝ վաճառելով կամ վարձակալության տալով նոր բնակարանը:

Կառավարությունը հստատեց որոշումը: Վարչապետն էլ հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել իր մատնանշած խնդրին:

Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան

10