Արթուր Ալեքսանյան. արխիվային լուսանկար

«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ

357
(Թարմացված է 13:04 01.04.2020)
Ճանաչված մարզիկ Արթուր Ալեքսանյանը ևս միացավ ֆուտբոլիստների նախաձեռնած #StayHome ֆլեշմոբին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զվարճալի տեսանյութ է հրապարակել հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արթուրը ֆուտբոլային հնարքներ կատարում, բայց ոչ թե գնդակով, այլ զուգարանի թղթով։

«Փոքր ժեստերը միավորում են մեզ». Մխիթարյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի կոչին

«Արթուր Ալեքսանյանն արդեն Խոակին Կապառոսի ուշադրության կենտրոնում է: Չի բացառվում, որ հաջորդ հավաքին համալրում ունենանք՝ ճերմակ արջի տեսքով»,-տեսանյութին կից գրառում է արել ֆեդերացիան։

View this post on Instagram

A post shared by Football Federation of Armenia (@armenian_ff) on

Նշենք, որ համացանցում օրեր առաջ լայն տարածում գտավ ֆուտբոլիստների նախաձեռնած ֆլեշմոբը՝ #StayHome, որի ժամանակ նրանք գնդակի փոխարեն զուգարանի թուղթ էին օգտագործում (վերջին շրջանում աշխարհում անհավանական մեծ պահանջարկ է վայելում։

«Մնա տանը» մարտահրավերը գրավել է սպորտի աշխարհը. հայերից ովքե՞ր են խաղում զուգարանի թղթով

#StayHome մարտահրավերին միացավ նաև հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին։ Շուտով ֆլեշմոբի գաղափարը ընդօրինակեցին հայտնի թենիսիստները, որոնց թվում էր նաև աշխարհահռչակ արգենտինահայ մարզիկ Դավիթ Նալբանդյանը, ապա նրանց միացավ հայկական ծագում ունեցող ռուսաստանաբնակ Կարեն Խաչանովը։

Նշենք, որ մարտահրավերի միջոցով մարզիկները կոչ են անում մարդկանց հետևել կարանտինի կանոններին և առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր դարձավ 571։

Մինչ օրս բուժվածների թիվը 31–ն է, իսկ փաստացի բուժվողները 537–ն են։ Հայաստանում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել։ Իսկ բացասական թեստերի թիվը 2533 է։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

357
թեգերը:
զվարճալի տեսանյութ, կորոնավիրուս, չելենջ, Արթուր Ալեքսանյան
Ըստ թեմայի
Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին
Երբ երգում են բոլորը. անհավանական ֆլեշմոբ ինքնամեկուսացած Իտալիայում
«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը
Գոռ Հարությունյան

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

16
Գոռն իր կարճ կյանքի ընթացքում մի շարք վիրահատություններ ու բարդ թերապիաներ է անցել։ Բժիշկների ջանքերի շնորհիվ փոքրիկը կազդուրվել է, և չնայած վերականգնողական կուրսը շարունակվում է, նրան տուն են ճանապարհել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր 9 ամսական Գոռ Հարությունյանին դուրս գրեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից։ Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը, բայց կրծքավանդակի բաց վիրահատությունից հետո կերակրափող-շնչափողային խուղակ հայնաբերվեց։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմեց, որ երեխան ծնվել է 1500 գրամ քաշով։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են եղել բացել կրծքավանդակը, տորակոսկոպիա իրականացնել և փակել խուղակը։

Врач Давид Далакян во время выписки 9-месячного Гора Арутюняна
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Դալլաքյան

Մեկ շաբաթ անց երեխայի մոտ նոր կերակրափող են ձևավորել։ Բայց նրա մոտ կլլման ակտի խանգարում է հայտնաբերվել, և փոքրիկի սնուցումն ապահովելու համար բժիշկները նրա ստամոքսում խողովակ են տեղադրել։

Որոշ ժամանակ անց կարերի հատվածում կերակրափողը նորից է սկսել նեղանալ։ Բժիշկները կրկին վիրահատել են կերակրափողը։ Հիմա երեխայի վիճակը կայունացել է, բայց նրան շարունակում են կերակրել ստամոքսի խողովակով, քանի որ դեռևս կլլման ակտի խանգարումներ կան։

«Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում խնդիրը կվերանա, և երեխան կկարողանա բերանով սնվել։ Մենք ուրախ ենք, որ նա վերջապես տուն է գնալու։ Տնային պայմաններում և ընտանեկան միջավայրում ավելի շուտ կկազդուրվի»,- ասաց բժիշկը։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Նա ավելացրեց, որ Հայաստանում տարեկան 10-12 երեխայի կերակրափողի անանցանելիության վիրահատություն է արվում։ 90 տոկոսի դեպքում երեխաները ողջ են մնում և վերադառնում են սովորական կյանքին։

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը, ավելացրեց, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

«Երեխայի խնդիրների մասին հղիության ընթացքում իմացա։ Այն ժամանակ ինձ ասացին, որ ողջ մնալու հավանականությունը 50-50 է, և ես պատրաստ էի ցանկացած սցենարի՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց հիմա համոզված եմ, որ իմ ուժեղ տղան հաղթելու է»,- ասում է երիտասարդ կինը։

Мама 9-месячного Гора, Арпине Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Արփինե Հարությունյանը որդու` Գոռի հետ

Նա վստահ է, որ բժիշկների ջանքերով երեխան կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, և իրենք օրինակ կդառնան հուսահատված ծնողների համար։ Կինն ավելացրեց, որ այս պահին երեխայի քաշը 4920 գրամ է, նա վերականգնողական թերապիա է անցնում, և եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով կշարունակի ապրել այնպես, ինչպես իր տարիքի մյուս երեխաները։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վիրահատել են. մանրամասներ

16
թեգերը:
բժիշկ, երեխա, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
Սոցիալական աջակցության փաթեթներ

Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան

15
Մեկամսյա աջակցություն կտրամադրվի այն անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Երևանում և մայրաքաղաքի հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքներ կստանան մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև։

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուշագրի շրջանակում մարդասիրական աջակցություն կտրամադրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակում ոչ միայն սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն ընտանիքներին, այլև քաղաքացիները կիրազեկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և այլ ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Գործընթացի հասցեականությունն ապահովելու համար աջակցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին

15
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական օգնություն, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց