Լոգանք

«Փրփրուն» հաճույք և ոչ միայն. 10 միջոց ինքնամեկուսացումը լավ անցկացնելու համար

260
(Թարմացված է 21:44 31.03.2020)
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինի պայմաններում Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի բնակիչները ստիպված են տանը նստել և աշխատել չշփվել միմյանց հետ։ Ստեղծված իրավիճակում արդիական է այն հարցը, թե ինչպես ճիշտ օգտագործել առաջացած ազատ ժամանակը։

Կորոնավիրուսի համավարակը կտրուկ փոխել է ժամանակակից մարդու կենսակերպն ու կյանքի ռիթմը։ Սովորական դարձած խելագար տեմպը կարծես դադար է առել։  Նման կտրուկ փոփոխության պատճառով շատերը սթրեսի մեջ են ընկնում։ Սակայն մարդն ի զորու է ադապտացվել նոր պայմաններին, և քիչ չեն նրանք, ովքեր հասցրել են գնահատել «կարանտինային» ապրելակերպի հնարավորությունները։

Sputnik Արմենիան ներկայացնում է զբաղմունքների ընտրանի, որոնք կօգնեն ոչ միայն ուրախությամբ լցնել օրը, այլ նաև օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

Պատրաստեք սիրած աղանդերը

Այսպես թե այնպես ինչ–որ բան եփել շատերը ստիպված էին դեռ համաճարակից առաջ։ Իսկ ահա աղանդեր պատրաստելու համար ոչ ժամանակ, ոչ էլ ուժ չէր մնում։

Приготовление теста по рецепту
Քաղցրավենիքի պատրաստում

Կարանտինը հիանալի հնարավորություն է տալիս վերհիշել այն բաղադրատոմսերը, որոնք թողել էիք «լավագույն ժամանակների» համար գրքերի էջերի կամ նոթատետրի արանքում։

Զբաղվեք ձեր մարմնով

Հավանաբար ձեզնից շատերի համար կանոնավոր կերպով մարզասրահ այցելելն արդեն անհնար էր դարձել «խցկել» հագեցած աշխատանքային գրաֆիկի մեջ, և դուք գորգ ու ֆիթնեսի գնդակ էիք գնել տանը պարապելու համար։ Հավանաբար դրանք այդպես էլ փոշոտվում էին տան մի անկյունում։ Այժմ ճիշտ ժամանակն է կիրառել դրանք ըստ նշանակության։

Միացրեք հաճելի երաժշտություն, թռվռացեք, պարեք, այնուհետև կատարեք վարժություններ, որոնց ժամանակը միշտ չկար։ Եթե չափազանց ակտիվ մարմնամարզությունը ձեզ համար չէ, այդ դեպքում օգտվեք յոգայի տեսադասերից։ Հիշեք` համավարակը մի օր կավարտվի, և դուք կրկին կցանկանաք լողափ, բաց լողավազան կամ գլամուրային խնջույքների գնալ ։

Երգեք

Եվս մեկ միջոց էներգիա կուտակելու և սեփական տրամադրությունը բարձրացնելու համար։  Մեր օրերում բոլորովին էլ պարտադիր չէ կարաոկե ակումբներ գնալ երգերի մինուս տարբերակները գտնելու համար։ Այս հաճույքն այսօր հասանելի է գրեթե յուրաքանչյուրին։  Մի՛ մոռացեք, որ միայն լավ տրամադրությունը կօգնի հաղթահարել բացասական նորությունների բերած սթրեսը։

Հիշեք վաղուց մոռացած հոբբիի մասին

Ոմանք փոքր տարիքում սիրում էին կոլաժներ պատրաստել, ոմանք` ջրաներկով նկարել, ոմանց դուր էր գալիս կավից գեղեցիկ ֆիգուրների պատրաստումը։

Игра на гитаре
Կիթառի նվագում

Որպես կանոն, հոբբիները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքում, պարզապես դրանց համար ժամանակ չի մնում։ Այժմ ժամանակն է հիշել սիրած զբաղմունքների մասին. գտեք ձեր հին կիթառը, հանեք «վինիլային ձայնապնակները», բերեք վաղուց մոռացած նկարակալն ամենալուսավոր սենյակ կամ պատշգամբ և սկսեք գործել։

Հարմարավետություն ստեղծեք սեփական տանը

Վաղուց պատուհաններն ու ջահը չե՞ք մաքրել։  Չե՞ք հավաքել պահարանի վրայի փոշին։ Սկսե՛ք։  Մաքրեք տունը հիմնովին, դեն նետեք հին իրերը, տեղափոխեք կահույքը, այնպես ինչպես վաղուց էիք ցանկանում։ Միաժամանակ կարելի է մտածել, թե ինչպես տունն ավելի հարմարավետ դարձնել։

Уборка
Տնային գործեր

Գուցե, սովորական անձեռոցիկների վրա արժե գեղեցիկ նախշեր ասեղնագործել և դրանք փռել փոքր սեղանին։ Կամ լուսամուտի գոգին ծաղիկներով ծաղկաման դնել (չէ՞ որ գարուն է), սենյակային բույսեր տնկել։

Շփվեք մտերիմների հետ, բայց վիրտուալ

Մզնից յուրաքանչյուրն ունի բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, որոնց հետ վաղուց էինք ուզում երկար զրուցել, հարցուփորձ անել նրանց որպիսության մասին, բայց այդպես էլ ժամանակ չէինք գտնում։

Девушка во время видеозвонка
Տեսազանգ

Ձեր զանգը կամ հաղորդագրությունը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հաճելիորեն կզարմացնի նրանց, այլև շատ կուրախացնի։ Մտածեք այդ մասին։

Գիրք ընթերցեք, ֆիլմեր դիտեք

Մեզնից շատերը սիրում են գիրք գնել ապագայի համար` մտածելով, որ մի օր դրանց կարդալու հերթն անպայման կգա։ Պահը եկել է, մնում է միայն թեյ կամ սուրճ պատրաստել, հարմար դիրք ընդունել և ընկղմվել մի որևէ հետաքրքիր պատմության մեջ։

Հակադեպրեսանտ գրքերի և ֆիլմերի ընտրանի. ինչ կարդալ ու դիտել այս օրերին

Ժամանցի ևս մի հիանալի տարբերակ է կինոդիտումը։ Չէ՞ որ յուրաքանչյուրս մեր նախընտրելի ֆիլմերի ցանկն ունենք, որոնք սպասում են իրենց հերթին։

Կատարելագործեք լեզուների իմացությունը

Ինքնամեկուսացումը հիանալի հնարավորություն է կրկին բացել օտար լեզվի ինքնուսույցները։

Занятия
Լեզուների պարապմունք

Կարելի է մի լավ կրկնել ժամանակին սովորածը, ինչպես նաև կատարելագործել  խոսակցական հմտությունները։

Փրփուրով լոգանք ընդունեք

Մեզնից շատերի տանը լոգարան կա, սակայն քչերն են այն օգտագործում ըստ նշանակության։ Ձեր «աստղային ժամը» եկել է։  Լցրեք լոգարանը տաք կամ գոլ ջրով, ավելացրեք փրփուր կամ ծովի աղ, միացրեք դանդաղ երաժշտություն և վեյելեք։ Բայց հիշեք` 20 րոպեից ավելի լոգարանում գտնվել խորհուրդ չի տրվում։

Ի վերջապես, լիարժեք քնեք

Եթե ձեր սովորական «նախակարանտինային» կյանքում քունը միշտ կիսատ էր մնում, ապա այժմ կարելի է լրացնել այդ բացը։

Չէ՞ որ այսօր աշխատանքից չուշանալու համար առավոտ կանուխ զարթուցիչի նյարդայնացնող ձայնից արթնանալու ու խցանումներից խուսափելու անհրաժեշտություն չկա։  Այնպես որ մնացեք անկողնում այնքան, մինչև գարնանային արևն իր շողերով չսկսի խաղալ ձեր դեմքի վրա։

260
թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես հայ եմ և հիշում եմ 90-ականները». Վարդանյանը՝ կորոնավիրուսի ու աշխարհի վերափոխման մասին
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն միացել է COVID-19–ի դեմ պայքարի դաշինքին
Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը
Սոցիալական աջակցության փաթեթներ

Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան

0
Մեկամսյա աջակցություն կտրամադրվի այն անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Երևանում և մայրաքաղաքի հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքներ կստանան մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև։

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուշագրի շրջանակում մարդասիրական աջակցություն կտրամադրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակում ոչ միայն սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն ընտանիքներին, այլև քաղաքացիները կիրազեկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և այլ ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Գործընթացի հասցեականությունն ապահովելու համար աջակցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին

0
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական օգնություն, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Արսեն Թորոսյան

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

19
Առողջապահության նախարարը հերքեց նախկինում արած իր հոռետեսական կանխատեսումը և հայտնեց, թե որքան է պետությունը ծախսում հիվանդների բուժման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերը հունիսի վերջին 500 000–ի չեն հասնի՝ հիշեցնելով, որ նախկինում նման կանխատեսում էր արել:

«Մենք հունիսի վերջին նման վիճակագրություն չենք ունենա` նույնիսկ այսպիսի ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իր հաշվարկով 500 000 դեպքերի պարագայում վարակի դեմ պայքարելու համար Հայաստանը 300 մլն դոլարի կարիք կունենար, բայց քանի որ դեպքերին իրականում շատ ավելի քիչ են, ֆինանսական ծախսերն էլ ավելի համեստ են:

«Եթե շատ կոպիտ գնահատենք այդ ծախսերը, տատանվում են ամսական 1.5-2 մլրդ դրամի շրջանակներում և, կախված հիվանդների թվից, կարող են տատանվել այդ շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

Իսկ որպեսզի Հայաստանը չկանգնի նախկին վատատեսական սցենարի իրականություն դառնալու վտանգի առաջ, առողջապահության նախարարը քաղաքացիներին առաջարկում է դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ ու ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

19