Սիրուշո

«Եթե մի օր հայտնվի մեկը, ով որոշի փչացնել ելույթներս, թող միշտ հիշի...». Սիրուշո

1154
(Թարմացված է 19:12 31.03.2020)
Հայտնի երգչուհին համոզվել է, որ պետք չէ հավատալ անհայտ օգտատերերի գրառումներին։ Նա պատմել է, թե ինչպես է հաղթահարել մղձավանջը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն իր «Արմատ» հաղորդման շրջանակում անկեղծացել է և խոսել այն դժվարությունների մասին, որոնց բախվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած համերգից առաջ։

«Լիոնի համերգը վերջնական հաստատվել է ելույթից ընդամենը 10 օր առաջ։ Համերգը նշանակվել էր դեռ ամիսներ առաջ, և այդ ընթացքում սկսվել էր իրական մղձավանջը թե՛ մեր, թե՛ համերգի կազմակերպիչների համար։ Համացանցային օգտատերերը բոյկոտում էին համերգը և... ինչպիսի սպառնալիքներ: Վստահեցնում էին, որ ոչ ոք չի գալու համերգին, այն անիմաստ է անել»,- հրապարակված տեսանյութում պատմում է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Սիրուշոյի խոսքով՝ ինքը հայտնվել էր մի իրավիճակում, երբ պետք է խնդիրներից զերծ մնալու համար կա՛մ հրաժարվեր համերգից, կա՛մ ստանձներ ավելի քան 100 մասնակիցների պատասխանատվությունը։

«Ես կիսատ դահլիճ կամ վատ հանդիսատես, փառք Աստծո, երբեք չեմ ունեցել, բայց սոցկայքերի նամակներն ու անհայտ մարդիկ, որոնք զանգում և վախեցնում էին համերգի կազմակերպիչներին, մտածելու տեղիք էին տալիս»,-անկեղծացել է երգչուհին։

Սիրուշոն նախատեսված համերգը չի չեղարկել ու այսօր հպարտությամբ խոսում է ջերմ հանդիսատեսի արձագանքի ու դրական վերաբերմունքի մասին։

«Հիմա որի՞ն հավատալ։ Սոցցանցերում գրանցված անհայտ մարդկանց գրառումների՞ն, թե՞ իրական մարդկանց, որոնց սեփական աչքով ես տեսնում... Ու եթե անգամ մի օր հայտնվի մեկը, ով որոշի փչացնել ելույթներիցս որևէ մեկը, թող միշտ հիշի, որ իմ հետևում բանակ կա կանգնած՝ տարիների ընթացքում ձևավորված։ Իմ ու իմ հանդիսատեսի միջև ոչ ոք չի կարող կանգնել»,-եզրափակել է երգչուհին։

Նշենք, որ «Արմատ» հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայնքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել

Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը:

«Արդեն կարող եք լսել». Սիրուշոն նոր երգ է հրապարակել

1154
թեգերը:
տեսանյութ, Համերգ, Սիրուշո
Ըստ թեմայի
Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախո՞ւմ. երգչուհին լուսանկար է հրապարակել
Սիրուշոն հարսի զգեստ է հագել ու սեր խոստովանել ամուսնուն. լուսանկարներ
«Որքան էլ փորձեն խանգարել, միևնույնն է...». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է

1
(Թարմացված է 20:08 27.05.2020)
Այս ցանկում մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանում 932 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով կասեցվել է. նրանք չեն պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ մշտադիտարկումները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են։

«Մայիսի 26-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եվս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն»,- նշված է ՍԱՏՄ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ին իրականացվել է 234 դիտարկում։ Իրականացված մշտադիտարկումների արդյունքում տեսչական մարմինն արձանագրել է, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողներն ավելի շատ են անտեսում անվտանգության կանոնները, իսկ մարզերում էլ անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս կա։

Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվել են նաև շինարարական աշխատանքներ, ինչպես նաև մի շարք գրասենյակների ու դեղատների գործունեությունը։

 

1
թեգերը:
Հայաստան, Արտակարգ դրություն, պարետ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Գոռ Հարությունյան

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

21
Գոռն իր կարճ կյանքի ընթացքում մի շարք վիրահատություններ ու բարդ թերապիաներ է անցել։ Բժիշկների ջանքերի շնորհիվ փոքրիկը կազդուրվել է, և չնայած վերականգնողական կուրսը շարունակվում է, նրան տուն են ճանապարհել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր 9 ամսական Գոռ Հարությունյանին դուրս գրեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից։ Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը, բայց կրծքավանդակի բաց վիրահատությունից հետո կերակրափող-շնչափողային խուղակ հայնաբերվեց։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմեց, որ երեխան ծնվել է 1500 գրամ քաշով։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են եղել բացել կրծքավանդակը, տորակոսկոպիա իրականացնել և փակել խուղակը։

Врач Давид Далакян во время выписки 9-месячного Гора Арутюняна
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Դալլաքյան

Մեկ շաբաթ անց երեխայի մոտ նոր կերակրափող են ձևավորել։ Բայց նրա մոտ կլլման ակտի խանգարում է հայտնաբերվել, և փոքրիկի սնուցումն ապահովելու համար բժիշկները նրա ստամոքսում խողովակ են տեղադրել։

Որոշ ժամանակ անց կարերի հատվածում կերակրափողը նորից է սկսել նեղանալ։ Բժիշկները կրկին վիրահատել են կերակրափողը։ Հիմա երեխայի վիճակը կայունացել է, բայց նրան շարունակում են կերակրել ստամոքսի խողովակով, քանի որ դեռևս կլլման ակտի խանգարումներ կան։

«Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում խնդիրը կվերանա, և երեխան կկարողանա բերանով սնվել։ Մենք ուրախ ենք, որ նա վերջապես տուն է գնալու։ Տնային պայմաններում և ընտանեկան միջավայրում ավելի շուտ կկազդուրվի»,- ասաց բժիշկը։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Նա ավելացրեց, որ Հայաստանում տարեկան 10-12 երեխայի կերակրափողի անանցանելիության վիրահատություն է արվում։ 90 տոկոսի դեպքում երեխաները ողջ են մնում և վերադառնում են սովորական կյանքին։

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը, ավելացրեց, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

«Երեխայի խնդիրների մասին հղիության ընթացքում իմացա։ Այն ժամանակ ինձ ասացին, որ ողջ մնալու հավանականությունը 50-50 է, և ես պատրաստ էի ցանկացած սցենարի՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց հիմա համոզված եմ, որ իմ ուժեղ տղան հաղթելու է»,- ասում է երիտասարդ կինը։

Мама 9-месячного Гора, Арпине Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Արփինե Հարությունյանը որդու` Գոռի հետ

Նա վստահ է, որ բժիշկների ջանքերով երեխան կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, և իրենք օրինակ կդառնան հուսահատված ծնողների համար։ Կինն ավելացրեց, որ այս պահին երեխայի քաշը 4920 գրամ է, նա վերականգնողական թերապիա է անցնում, և եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով կշարունակի ապրել այնպես, ինչպես իր տարիքի մյուս երեխաները։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վիրահատել են. մանրամասներ

21
թեգերը:
բժիշկ, երեխա, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը