Երշիկի տեսականի․ Արխիվային լուսանկար

Կոտայքի մարզի խանութներում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

115
(Թարմացված է 11:25 01.04.2020)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվող ժամկետանց սննդամթերքը ոչնչացված է: Գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ քաղաքացին ահազանգել է ՍԱՏՄ-ի թեժ գծին։

«Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն տնտեսավարողին պատկանող դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երևանի խոշոր սուպերմարկետներն ախտահանվում են. լուսանկարներ

Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել:

115
թեգերը:
սնունդ, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Կոտայք
Ըստ թեմայի
Հայաստանում սատկած ձկներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ–ն զբաղվում է խնդրով
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Երևանյան շենք. արխիվային լուսանկար

Կառավարությունը գումար հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանների համար

0
Վարչապետը կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվի բնակարանով: Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Ինչպես նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակարանները կարող են ձեռք բերվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 169 750 000 դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, հետևաբար առաջարկում ենք սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,-ասաց Պապիկյանը:

Վարչապետն էլ կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: Փաշինյանը շեշտեց, որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ բնակարանը գնվել է, բայց քաղաքացին շարունակել է բնակվել հանրակացարանում՝ վաճառելով կամ վարձակալության տալով նոր բնակարանը:

Կառավարությունը հստատեց որոշումը: Վարչապետն է հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել իր մատնանշած խնդրին:

0
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, նշանակում է` կա 14 000 վարակակիր. Փաշինյան

17
(Թարմացված է 13:01 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

17
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս