Հիվանդանոց

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

846
(Թարմացված է 16:52 29.03.2020)
Բուժաշխատողների երեխաները պաստառներ են պատրաստել, լուսանկարվել` խնդրելով բոլորին տնից դուրս չգալ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները հետաքրքիր ձևով մարդկանց հորդորել են տանը մնալ։ ԲԿ–ի Facebook սոցիալական ցանցի էջում բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։

«Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։

«Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։

Նշենք, որ այս օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հրաժարվում տուն գնալ և գիշերել, որ հանկարծ տան անդամներին չվարակեն։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Մինչ այդ ունեինք երկու բժշկի և շտապօգնության մեկ վարորդի` կորոնավիրուսով վարակման դեպք։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

846
թեգերը:
երեխա, բժիշկ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (760)
Ըստ թեմայի
Հեռավար կրթության համար մարզերում առնվազն 21 000 սարքի կարիք կա
Երևան–Մոսկվա–Երևան ուղղությամբ մի շարք չվերթեր են վերականգնվել
Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. տնտեսագետը` Ռուսաստանից եկող փոխանցումների մասին
Սոցիալական աջակցության փաթեթներ

Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան

2
Մեկամսյա աջակցություն կտրամադրվի այն անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Երևանում և մայրաքաղաքի հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքներ կստանան մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև։

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուշագրի շրջանակում մարդասիրական աջակցություն կտրամադրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակում ոչ միայն սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն ընտանիքներին, այլև քաղաքացիները կիրազեկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և այլ ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Գործընթացի հասցեականությունն ապահովելու համար աջակցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին

2
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական օգնություն, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (760)
Ըստ թեմայի
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Արսեն Թորոսյան

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

30
(Թարմացված է 19:15 27.05.2020)
Առողջապահության նախարարը հերքեց նախկինում արած իր հոռետեսական կանխատեսումը և հայտնեց, թե որքան է պետությունը ծախսում հիվանդների բուժման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերը հունիսի վերջին 500 000–ի չեն հասնի՝ հիշեցնելով, որ նախկինում նման կանխատեսում էր արել:

«Մենք հունիսի վերջին նման վիճակագրություն չենք ունենա` նույնիսկ այսպիսի ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իր հաշվարկով 500 000 դեպքերի պարագայում վարակի դեմ պայքարելու համար Հայաստանը 300 մլն դոլարի կարիք կունենար, բայց քանի որ դեպքերին իրականում շատ ավելի քիչ են, ֆինանսական ծախսերն էլ ավելի համեստ են:

«Եթե շատ կոպիտ գնահատենք այդ ծախսերը, տատանվում են ամսական 1.5-2 մլրդ դրամի շրջանակներում և, կախված հիվանդների թվից, կարող են տատանվել այդ շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

Իսկ որպեսզի Հայաստանը չկանգնի նախկին վատատեսական սցենարի իրականություն դառնալու վտանգի առաջ, առողջապահության նախարարը քաղաքացիներին առաջարկում է դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ ու ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և հասել 7774–ի։

30
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան