Գնորդ

Գյումրեցին արտակարգ պայմաններում էլ է անմիջական առևտուր սիրում, առաքում՝ ոչ

324
(Թարմացված է 18:34 27.03.2020)
Հատկապես արտակարգ դրության պայմաններում առցանց կամ առաքումով գնումներից օգտվող մարդկանց թիվն ավելանում է, բայց Գյումրիում խուսափում են այդ ծառայություններից։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այս օրերին Գյումրու մի շարք խանութներ անցել են առցանց աշխատանքի, որոշներն էլ իրենց ծառայությունների թվում ավելացրել են առաքումը՝ հարմար տարբերակ առաջարկելով գնորդներին, սակայն Sputnik Արմենիայի հարցախույզը ցույց տվեց, որ գյումրեցիները, մեղմ ասած, չեն վստահում առցանց գնումներին և նախընտրում են ապրանք գնել անձամբ տեսնելուց հետո:

«Առաքման ծառայությունն ու առցանց գնումները մեր գործունեության առաջին իսկ օրերից եղել են, բայց չեմ կարող ասել, որ դրանցից օգտվողները մեծ տոկոս են կազմել ՝ ընդհանուր եկամտի 10-20 տոկոսը, մինչդեռ այս ընթացքում ընդհանրապես առաքում չկա. մարդիկ գերադասում են խանութից առևտուր անել, քան առցանց պատվիրել, նույնիսկ անվճար առաքման շեմն ենք իջեցրել, բայց փոփոխություն չկա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Red Velvet Bakery»-ի սեփականատեր Գայանե Ավագյանը:

VIVA սուպերմարկետում էլ հայտնեցին, որ օրական 2-3 առաքման պատվեր են ունենում։ Սուպերմարկետի տնօրեն Կարեն Գրիգորյանի խոսքով՝ այս օրերին հիմնականում գնում են կաթնամթերք, ձեթ, յուղ, մսամթերք, մակարոնեղեն ու ընդեղեն:

Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես

«Մինչ այս առաքում ունեցել ենք միայն խանութի մսամթերքի բաժնում, հիմա, իրավիճակով պայմանավորված, առաջարկում ենք նաև այլ մթերքի առաքում, բայց չեմ կարող ասել, թե լավ է. օրական 2-3 պատվեր է լինում, հիմնականում` մսամթերքի: Առաքմամբ գնումներ կատարելու մշակույթ չկա Գյումրիում. չեն վստահում: Մենք այս պահին ամեն ինչ կարող ենք առաքել, խնդիր չկա, միայն պատվիրող լինի»,-նշեց Գրիգորյանը:

«Մեղր ու Բույս» սրճարանը մարտի 17-ից փակ է։ Տնօրեն Արտուշ Եղիազարյանի խոսքով՝ հիմա էլ, մինչ այս էլ գյումրեցիները գրեթե առաքման ծառայությունից չեն օգտվել։ Եղիազարյանը, սակայն, չի բացառում` եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկարի, հնարավոր է իրենք էլ սկսեն թեյեր առաքել։

«Այս ընթացքում շատ քիչ՝ մեկ կամ երկու անգամ են առցանց առաքման համար զանգել, մենք էլ, հաշվի առնելով ակտիվության պակասը, որոշեցինք օնլայն առաքում չիրականացնել: Իրականում Գյումրիում, բացառությամբ ֆաստ ֆուդ ծառայությունների, առաքումը շատ զարգացած չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առաքում կազմակերպելիս պետք է շատ ուշադիր լինել և պարտադիր պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Գյումրու խանութներում այս օրերին կուտակումներ չկան, մարդիկ սովորականից շատ են գնումներ անում, բայց թույլատրելիի սահմանում, իսկ մեր հարցին՝ ինչու առաքման ծառայությունից չեն օգտվում, կեսկատակ–կեսլուրջ պատասխանում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան առաքումից օգտվել։

«Ո՞վ գիտի` էդ առաքման ժամանակ ինչ ապրանք կառաքեն: Խորովածն ու քյաբաբն ուրիշ է, յուղն ու բրինձը` ուրիշ»,- ասում են նրանք:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գյումրու խանութներում վստահեցրին՝ առաջիկայում սննդամթերքի պակաս չի լինի. պահեստները լիքն են:

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել է 329–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ 

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

324
թեգերը:
Արտակարգ դրություն, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1363)
Ըստ թեմայի
Ժամանակավորապես արգելվում է բոլոր անձանց մուտքը Արցախ
Հայաստանը հիմա օդային կապ ունի միայն ՌԴ-ի ու Բելառուսի հետ
Չէ՞ որ ուտել է պետք. արտակարգ դրության ժամանակ ինչպե՞ս է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը
Կորոնավիրուսի գրոհն աշխարհի վրա շարունակվում է. մարտի 27-ի տվյալներ. Worldometer
Անձրև

Անձրև, ամպրոպ և քամի. արտառոց ու ոչ ամառային եղանակ

7
(Թարմացված է 00:02 14.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի տարածքում օգոստոսի 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օգոստոսի 13-ի 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

Մայրաքաղաքում օգոստոսի 14–ի գիշերը սպասվում է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 31...+33 աստիճան։

7
թեգերը:
ամառ, Քամի, Անձրև, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Աղցան

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

8
(Թարմացված է 21:17 13.08.2020)
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

8
թեգերը:
բաղադրատոմս, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Депутат от фракции Просвещенная Армения Мане Тандилян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

41
(Թարմացված է 08:43 14.08.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք առողջական խնդիրների հետ անհամատեղելի են:

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- հավելել է պատգամավորը։

Թանդիլյանը միաժանակ տեղեկացրել է, որ տասն օրվա ընթացքում Facebook-յան իր էջը կապաակտիվանա:

 

41