Գագիկ Սուրենյան

Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան

597
(Թարմացված է 12:49 27.03.2020)
Հանրապետության գլխավոր օդերևութաբանը լավ լուր ունի գյուղացիների ու գյուղատնտեսների համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:

«Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը` ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- Facebook–ի իր էջում գրել է նա՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներին խորհուրդ տալով իրենց աշխատանքը պլանավորել ըստ եղանակի։

Ի դեպ, ապրիլի առաջին տասնօրյակի եղանակային կտրուկ փոփոխությունները ժողովուրդը կոչում է «պառվի ուլեր»: Օրեր առաջ Սուրենյանը կատակել էր այդ թեմայով. «Եթե չեք ուզում պառավը իր ուլերով կարանտինից դուրս գա, ապա մնացեք տանը»:

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Հիշեցնենք՝ օդերևութաբանների կանխատեսումներով` մարտի 27-28-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

597
թեմա:
Եղանակը Հայաստանում (790)
Ըստ թեմայի
Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին
Սևաբերդի ջրամբարում մեծ քանակությամբ ձկներ են սատկել. մարզպետը մարդ է ուղարկել դեպքի վայր
Երևան, տեղաշարժի սահմանափակման 2-րդ օր. Մայր Հայաստանը «հետևում» է դատարկված քաղաքին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին

19
(Թարմացված է 19:00 27.05.2020)
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են փաստաբաններին, և մեղադրյալի ընտանիքն արդեն պետք է որ իմանա, թե «ինչ խորը ցեխի մեջ են իրենք»:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց «ջախջախել» ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներն այն մասին, որ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով դուրս եկած ապրանքները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսն են:

«Եթե ՀՀ-ից մաքսանենգ ապրանքներով ինքնաթիռներ են թռչում կառավարության հատուկ թույլտվությամբ, թռչում են բարեկամ Ռուսաստան, խնդիրներ են առաջացնում բարեկամ Վրաստանի հետ, հետո ձեր վարկանիշի վրա դա ազդելու է: Կարող է` ձեզ համար միևնույնն է, բայց ինձ միևնույնը չէ, որովհետև դուք իմ միակ հայրենիքի, իմ մայր Հայաստանի, իմ երկրի ղեկավարն եք: Եվ հետո ինձ կարող է մի օր մի տեղ տեսնեն` կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Անգլիայում, կա՛մ Ճապոնիայում, ասեն՝ էս էն մքսանենգ երկրի պատգամավորն է: Դրա համար ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները: Արդյո՞ք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են մեկնում»,-ասաց Ուրիխանյանը:

Վարչապետը պատգամավորին պատասխանեց նախ փոխադարձ հաճոյախոսությամբ՝ նշելով, որ նրա վարկանիշը բարձր պահելու խնդիր չկա, այն, Փաշինյանի դիտարկմամբ, վերջին 10 տարում աննախադեպ բարձր է:

Ինչ վերաբերում է Հայաստանի իմիջին, վարչապետն այդ խնդրով հետաքրքրվողներին խորհուրդ տվեց հետաքրքրվել ԱԱԾ-ում Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի համաձայն Միքայել Մինասյանի գործունեության արդյունքում ՀՀ-ին հասցվել է 20 մլրդ դրամի վնաս: Անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի թեմային՝ Փաշինյանը նշեց, որ վերջին 5 տարում այդ համակարգում ոչինչ չի փոխվել, հետևաբար, եթե կա պրոբլեմ, դրա պատասխանը Փաշինյանը խորհուրդ է տալիս ստանալ Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից:

«Դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտ: Եթե հետ պտտենք իրադարձությունն ու քննենք ՀՀ մաքսային մարմինների գործողությունները, այդ գործողություններում ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև ցանկացած փոփոխություն կլինի ապօրինի: Մարդը գալիս է, ասում՝ ես ծխախոտ եմ արտահանում Աֆղանստան՝ Ռուսաստանով, և այդ մարդն օրինական ձևակերպում, թռչում է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում ու այնտեղ փորձ է արվում բեռնաթափել ծխախոտի մի մասը, ՀՀ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- պարզաբանեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ «այս թեմայով հայտարարություններ անող կոռուպցիոներները կսսկվեն», քանի որ քրեական գործի նյութերը փոխանցվել են փաստաբաններին՝ ծանոթանալու համար և մեղադրյալի ընտանիքն արդեն պետք է որ իմանա, թե «ինչ խորը ցեխի մեջ են իրենք», որից, ըստ Փաշինյանի, դուրս գալ չեն կարողանալու:

«Պապիկը շաղգամից, տատիկը Միշիկից, փիսոն տատիկից ու ամենակարևորը՝ մուկն էլ վերջից ինչքան էլ քաշի, մեկ է` չեն պլստալու»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Մինասյանը Facebook-ում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

19
Քննություն

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

7
(Թարմացված է 18:40 27.05.2020)
Որքան քիչ մարդ լինի քննական կենտրոնների տարածքում, այնքան քիչ կլինի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ դիմեց դիմորդների ծնողներին։

«Այս բարձր ամբիոնը օգտագործելով` շատ պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան քննական կենտրոններ այցելելուց, որպեսզի կուտակումներ չունենանք։ Մենք սահմանելու ենք կարգ, որ հերթ կանգնեն համապատասխան հեռավորությամբ, բայց որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ավելի անվտանգ կիրականացնենք քննությունները»,– ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ընդունելության քննությունների գրանցումն այս տարի արվելու է առցանց տարբերակով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ dimord.am կայքում։ Բուհ ընդունվելու համար այս տարի միայն մեկ պարտադիր քննություն կլինի, մնացածը` ըստ ընտրության:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7774–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

7
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դիմորդ, բուհ, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու