00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հայ եմ և հիշում եմ 90-ականները». Վարդանյանը՝ կորոնավիրուսի ու աշխարհի վերափոխման մասին

© Sputnik / Aram NersesyanБизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий "Тумо" (10 октября 2018). Еревaн
Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը խոսել է նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի –Sputnik. «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր, ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանին հաճախ են հարցնում՝ կորոնավիրուի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված արդյո՞ք սննդամթերք պահեստավորել է, թե՞ ոչ։ Այս մասին գործարարը պատմել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես Հայաստանում եմ ապրել և տեսել եմ, թե ինչպես 90-ականների սկզբին մի ակնթարթում անջատեցին լույսը, սկսվեց շրջափակումը, պատերազմը և ինչպես ամեն ինչ կանգ առավ։ Մեր տանը 12 աստիճան տաքություն էր, վառարան էր դրված և պետք էր փայտի վառարանով ջեռուցել բնակարանը, որտեղ հսկայական թվով գրքեր կային և ոչ միայն», – ասել է Վարդանյանը։

Դա է պատճառը, որ գործարարը, տանը միշտ լապտեր և սննդի փոքր պաշար ունի։ Վարդանյանը խոստովանել է, որ «բոլորն իրեն դրա համար ծաղրում են»։ Իսկ երբ սկսվել է կորոնավիրուսի հետ կապված իրարանցումը, նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը, ծիծաղել է և ասել՝ իզուր չէ, որ նա այդ ամենը գնել է։

Նշենք, որ գործարարն առաջին անգամը չէ, որ խոստովանում է, որ «սև օրվա» հացը  պաշարելու մասին չի մոռանում և կարծում է, որ դա հայ ժողովրդի գենետիկ ու պատմական հիշողության դրսևորումն է, ժողովուրդ, որը տեսել է Ցեղասպանություն, շրջափակում և պատերազմ։

Այն ամենը, ինչը անում ենք, Հայաստանի համար է, ոչ թե իշխանության. Ռուբեն Վարդանյան

Նա համոզված է, որ աշխարհը նոր դարաշրջան է թևակոխում։ Եվ դա ոչ միայն համավարակի հետ է կապված, այլև նրա, որ հասարակությունը պետք է փոփոխության ենթարկվի։

«Եթե հետ գնանք՝ պատմության մեջ միշտ էլ փոփոխություններ եղել են պատերազմի կամ համավարակի հետևանքով։ Դրանք պատմական շրջափուլեր են»,– ընդգծել է Վարդանյանը։

Ավելի քիչ հարկային մուտքեր, աշխատատեղերի կրճատում. ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը - Sputnik Արմենիա
«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

Գործարարը նշել է, որ Եվրոպան վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ ապրում էր առանց գլոբալ պատերազմի և համավարակի։ Իսկ նման բան այս կամ այն ծավալով տեղի է ունենում ամեն 50 տարին մեկ։ Նրա կարծիքով` որոշակի փուլում, որոշակի նախադրյալներից կազմված հին մոդելները դադարում են գործել։ Եվ ճգնաժամերը պետք են հենց փոփոխությունների համար։

Բարերարի խոսքով՝ այժմ արդեն երբեք առաջվա պես չի լինի։ Եվ դա չի նշանակում, որ մարդկությունը կվերադառնա գյուղ, որտեղ կլինեն մոմեր և գիրք կկարդան ջահի լույսի տակ։

«Մենք կարծես պարուրաձև գնում ենք նրան, որ ընտանիքը հենակետ է։ Կսկսենք գիտակցել, որ էկոհամակարգը կարևոր է, նաև միգրացիա տեղի կունենա մեծ քաղաքներից դեպի փոքրերը։ Կվերադառնան հնին զարգացման նոր փուլում»,– ասել է Վարդանյանը։

«Տունս միայն այնտեղ է»․ Ռուբեն Վարդանյանի հետաքրքիր հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին

Գործարարի կարծիքով՝ այս իրավիճակում ավելի շատ կտուժի ՓՄՁ–ն՝ ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունը, կրթությունը և այլն։ Ըստ նրա՝ պետությունը պետք է սատարի ձեռներեցներին և մարդկանց, որոնք ապրում են աշխատավարձով։

Վարդանյանը չի շտապել ապագայի մասին կանխատեսումներ անել, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես և որքան արագ մարդկությունը դուրս կգա ստեղծված իրավիճակից։

Լրահոս
0