ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Փաստացի բուժման ընթացքում են գտնվում 272–ը։ 1440 մարդու թեստի պատասխանը բացասական է եղել, նրանք վարակված չեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 25–ի ժամը 10–ի դրությամբ մեր երկրում կորոնվիրուսով վարակվածների թիվը 265 էր։ Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 36-ը թոքաբորբ ունեն. նրանց թվում կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ 14 հոգի այսօր դուրս կգան մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Մի լքիր սենյակդ․ առցանց դասընթացների լավագույն հնգյակ` կառուցողական ժամանցի համար
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դատախազությունն այսօր շտապեց` հայտարարելով 2014-2018թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 8.3 մլն դրամի չափով թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին։ Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նման կարծիք է հայտնել «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։
Դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է։
«Ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,–նշված է Առաքելյանի գրառման մեջ։
Նա հայտնել է նաև, որ հիմնադրամը պատրաստ է ամբողջությամբ ներկայացնել վերոհիշյալ պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։
Առաքելյանի խոսքով` շատ բարձր են գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։
Ավելին, նա նշում է, որ կրթության նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված է` վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։
Հիշեցնենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։
«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին
Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ`տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: