Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին

277
(Թարմացված է 19:27 30.03.2020)
Հայաստանում կպատժեն արտակարգ դրության պահանջները խախտողներին։ Ոմանք 100 հազար դրամ տուգանք կվճարեն, ոմանք էլ կարող են ազատազրկվել 4 տարով։
Ի՞նչ է սպառնում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտողներին
© Sputnik / Shushanik Sargsyan

Մարտի 23-ին ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, որով էլ սահմանվեցին պատժամիջոցները։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Ապրիլի 24–ին, 23։59-ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Մարտի 25-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք այժմ համարվում են ինքնամեկուսացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 290–ի, առողջացել է 18 քաղաքացի։

Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին

277
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (259)
Ըստ թեմայի
Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ
Կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյանը նոր տվյալներ է հայտնում