Գերոգի ավետիսյան. արխիվային լուսանկար

Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. Ավետիսյան

190
(Թարմացված է 00:53 26.03.2020)
ՍԱՏՄ ղեկավարը խոսեց արտակարգ դրության պայմաններում իրենց կառույցի իրականացրած վերահսկողության մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի –Sputnik. Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Կորոնավիրուսն էլ վիրուսի մի տեսակ է, որը ջերմային մշակման անցնելիս, արագ վերանում է։ Այնպես որ, բացառված է դրա փոխանցվելը օրգանիզմին մսի կամ այլ մթերքի միջոցով»,–ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված ՍԱՏՄ–ի ստուգումներին և աշխատանքի ռեժիմին` կառույցի ղեկավարը հայտնեց, որ մարմինն իրականացնում է շրջայցեր, ստուգումներ` տեսնելու, թե մեր ցուցումների հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվում։ Մինչ արտակարգ դրությունը ՍԱՏՄ–ն հորդորել էր տնտեսվարողներին ախտահանման աշխատանքներին ու սանիտարահիգիենիկ պայմաններին ավելի խիստ հետևել։

Ավետիսյանի խոսքով` հաճախորդին հաց վաճառելիս պետք է պարտադիր ձեռնոց օգտագործել, իսկ գումարը ստանալու համար պետք է մեկ ուրիշ ձեռնոց կրել։ Բացի այդ, տնտեսվարողները պարտավոր են իրենց աշխատակիցներին ապահովել համապատասխան պաշտպանիչ միջոցներով` դիմակ և ձեռնոցներ։

Ավետիսյանն ասաց, որ այսօր կհայտնեն դեպքի մասին, թե ինչպես է տնտեսվարողը տույժի ենթարկվել` իր աշխատողներին դիմակ և ձեռնոց չտրամադրելու համար։

Ալկոգելի շուկայում ստուգումներ են իրականացվում

Հարցին, թե արդյո՞ք սուպերմարկետներում կիրառվող ախտահանիչ նյութերը չեն ազդում մթերքների վրա, Ավետիսյանը պատասխանեց, որ ՍԱՏՄ–ն սուպերմարկետներում տարին մեկ անգամ է ստուգումներ անցկացնում, քանի որ սահմանափակումներ կան։ Իսկ մակերեսների համար օգտագործվող ախտահանիչ նյութերը հիմնականում սպիրտ են պարունակում և որևէ այլ վատ ազդեցություն չունեն սննդամթերքի վրա։

16:00-ից հետո ոստիկանությունը կսկսի տուգանել. սահմանափակման ռեժիմը խախտողներին կպատժեն

Հիշեցնենք, որ այսօրվանից գործում են միայն պարենային խանութները, դեղատները և գյուղմթերքի շուկաները։ Երեկ պարետ Տիգրան Ավինյանը որոշում կայացրեց արգելել սրճարանների աշխատանքը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 265–ն է։

190
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Միս, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Գեորգի Ավետիսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
Կենտրոնական բանկի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ»–ի լիցենզիան
Պարետի որոշմամբ արգելվել են միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումները
ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը

126
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Մահացածներից վեցը տղամարդիկ են, ամենատարեցը 82 տարեկան է։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում ևս 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի։

Երեկ նույնպես 7 մարդ էր մահացել Covid 19-ից։

126
թեգերը:
Մահ, տղամարդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 27000-ը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սանչեսին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի

405
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով և դարձել 8927–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 մարդ (+221), կատարվել է 57081 թեստավորում (+1039), առողջացել են վարակվածներից 3317–ը (+20)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 127 դեպք (+7) և մահվան 48 (+3) անուղղակի դեպք:

Մայիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8676 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

405
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

10
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

10
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ