Տրանսպորտ

Պարետի որոշմամբ արգելվել են միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումները

192
(Թարմացված է 12:01 25.03.2020)
Փաստաբաններին ու թաղում կազմակերպողներին թույլատրվել է աշխատել սահմանափակումների խստացված ռեժիմի օրերին:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշ փոփոխություններ է արել արտակարգ դրության ընթացքում արգելված տնտեսական գործունեության տեսակների ցանկում:

Արգելված տեսակների ցանկում են ներառվել ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ու ոչ կանոնավոր բոլոր ուղևորափոխադրումները:

Փաստորեն, այսուհետ մայրաքաղաքից մարզեր կամ մարզից մարզ հնարավոր է հասնել միայն անձնական ավտոմեքենայով կամ տաքսիով, բայց դրանցում վարորդից բացի կարող է գտնվել միայն մեկ քաղաքացի:

Որոշ փոփոխություններ են արվել նաև չարգելված գործունեության ոլորտների ցանկում:

Խստացված սահմանափակումների ընթացքում թույլատրվել է թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարաների, գրենական թղթե պիտույքների, փոստային նամականիշների, դրոշմանիշների, փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների, սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող արտադրամասերի աշխատանքը:

Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն

Թույլատրվածների շարքում ավելացվել են նաև թերթերի հրատարակությունն ու տպագրությունը, թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, ինչպես նաև՝ արդյունաբերական գազերի, կրի, գիպսի, գաջի, ալյումինի արտադրությունը:

Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5-րոպեանոց թեստ են ստեղծել

Թույլատրվել է նա փաստաբանական գործունեությունը, ինչպես նաև հուղարկավորության ու հոգեհանգստի ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24-ի՝ ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները, և մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է անձնագիր, պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած և հիմնավոր պատճառ ունենան։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

192
թեգերը:
Երևան, Մարզ, Տրանսպորտ, կորոնավիրուս, Տիգրան Ավինյան, Արտակարգ դրություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (208)
Ըստ թեմայի
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին
Տուրքը չի փոփոխվել․ ցեմենտ ներմուծող գործարարներին «փրկօղակ» են նետել
ՏՄՊՊ հանձնաժողովը մատնված է անգործության. տնտեսագետը՝ բենզինի շուկայի մասին