Երևան

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել․ Հայաստանում վարակվածների թիվը հասավ 265-ի

734
(Թարմացված է 17:11 26.03.2020)
ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թարմացված տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 16-ով և դարձել 265, առողջացել է 16 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր 249-ի վարակվածի մասին և նշել, որ վարակվածներից 30-ը թոքաբորբ ունեն, 5-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Վարչապետը հայտնել էր, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:

Փաշինյանի խոսքով՝ որ կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսից 14 քաղաքացի է բուժվել։  Նրանցից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից են։

Ընդհանուր առմամբ, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի, որոնցից 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից էին, իսկ 51-ը՝ հատուկ վայրում։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երեկվանից՝ ժամը 23։59-ից, խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

734
թեգերը:
Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (161)
Ըստ թեմայի
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը
Պատգամավորները նույնպես կնստեն տանը. ԱԺ կգնան միայն խիստ անհրաժեշտության դեպքում
ՌԴ քաղաքացիները Հայաստանից հայրենիք են գնացել Վրաստանով. դեսպանատան մեկնաբանությունը
Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ