Աղջիկը՝ զենքով

Կրակում են աղջիկները, կամ երբ կինը ոչ թե սրտեր, այլ կենդանիներ է որսում

251
(Թարմացված է 12:43 26.03.2020)
Պարզվում է՝ Հայաստանում որսորդությամբ միայն տղամարդիկ չեն զբաղվում։ Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ տղամարդկանցից ավելի լավ են թռչուն ու գազան որսում։ Sputnik Արմենիայի թղթակիցը որսորդ կանանց հետ խոսել է նրանց անսովոր հոբբիի մասին։

Միանգամից խոստովանեմ՝ Հայաստանում կին որսորդ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Նախ զանգահարեցի որսորդական ՀԿ-ներ․ բոլորն էլ գրեթե նույն պատասխանը տվեցին․

«Դե, կինս, դուստրս, քույրս ինձ հետ գալիս են որսի։ Բայց, հրապարակման համար ոչինչ չեն մեկնաբանի։ Ինչպես թե՝ ինչու՞։ Չեն մեկնաբանի ու վերջ»։

Հետո փորձեցի սոցցանցերի միջոցով որսորդ կին գտնել։ Որսորդ կին փնտրելու մասին գրառումս կատակների առիթ դարձավ, կարծեցին՝ «հարուստ տղամարդկանց որսացող կանանց» եմ փնտրում։

«Միայնակ չեմ հաղթահարի պատրիարխատը»,- նեղսրտված մտածեցի ես՝ ջնջելով հումորային մեկնաբանությունները։

Образцы оружия на витрине оружейного магазина
© Sputnik / Алексей Мальгавко
Որսորդական հրացաններ

Դատելով այն բանից, որ հիմա էլ  նախկինի պես «ընտանիքի տղամարդն» է որոշում՝ արդյո՞ք կինը կամ քույրը կարող են զրուցել լրագրողի հետ, իսկ որսորդ կինը ասոցացվում է տղամարդ փնտրող կնոջ հետ, կարող ենք ասել՝ մեր հասարակության գիտակցության մեջ գենդերային կարծրատիպերը բավականին ամուր են հաստատված։ Նույնիսկ երիտասարդ սերնդին մնում է միայն երազել Հայաստանում սեռերի հավասարության մասին։

ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծ է որսացել

Արդեն հուսահատվել էի, երբ ինձ զանգահարեցին մի կազմակերպությունից, որտեղ ավելի վաղ հրաժարվել էին օգնել։ Զանգահարողը տղամարդ էր, որը քաղաքավարի տոնով հարցրեց․

- Կներեք, դո՞ւք էիք կին որսորդ փնտրում։

- Այո, այո։ Ճանաչու՞մ եք, - սրտատրոփ պատասխանեցի ես։

Տղամարդն ինձ համար լավ լուր ուներ․․․ Գրեթե միաժամանակ ծանոթներիցս մեկը գրեց, որ իր հայրենի քաղաքում հայտնի որսորդ կին կա։

Перепелка
© Sputnik / Сергей Пятаков
Լոր

- Հարյուր տարի է որսորդություն է անում։ Քաղաքի բոլոր տղամարդիկ հարգում են։ Գուշակիր՝ ինչ մականուն ունի։

- Չգիտեմ․․․ Գուցե՝ Դիանա, - ասացի՝ նկատի ունենալով հին հունական դիցաբանության որսի աստվածուհուն։

- Չէ, չէ։ Նրա մականունը Որձ Սուսան է։

Ուռռա՜, արդեն երկու որսորդ կնոջ հեռախոսահամար ունեմ։

Սկզբում զրուցեցի Աննա Սարգսյանի հետ, որը որսորդների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է։ Երիտասարդ կինը պատասխանեց գրեթե բոլոր հարցերիս։ Միայն թե՝ դրանցից մեկը նրա մոտ շփոթմունք առաջացրեց։

«Ինչո՞ւ եք տարիքս հարցնում։ Կարո՞ղ եմ այդ հարցին չպատասխանել», - ասաց նա, ու զգացի, որ ժպտում է։

Աննան նշեց, որ մանկուց պաշտում է զենքը։ Ինչու՞ և ինչպե՞ս է դա ստացվել, չի կարող բացատրել։ Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ շատերիս համար էլ երբեմն դժվար է բացատրել՝ ինչու ենք սիրում, օրինակ, նկարել, ասեղնագործել կամ շուն ման տալ։

Աննան դպրոցական տարիքից մասնակցել է հրաձգության մրցումների ու մրցանակային տեղեր զբաղեցրել։ Արդեն մեծ տարիքում եղբոր ու նրա ընկերների հետ սկսել է որսի գնալ։ Լոր են որսացել։

«Ինչ-որ մեկը կարող է միանգամից խղճալ թռչուններին։ Ես երբեք այդպես չեմ մտածում։ Լորը շատ ձու է ածում ու պահպանում է իր տեսակը։ Այն հազվագյուտ թռչուն չէ», - ասաց նա։

Հայաստանում որսորդությամբ կարելի է զբաղվել օգոստոսից հոկտեմբեր ամիսներին․ թույլտրվում է լորերի, վայրի աղավնիների, կաքավների, սարյակների, նաև գայլերի ու շնագայլերի որսը։

Шакал. Архивное фото
© Sputnik / Андрей Соломонов
Շնագայլ

Աննան երբեք շնագայլ չի որսացել, բայց թռչուններին գրեթե մի կրակոցից խփում է։ Ասում է՝ «իսկական որսորդները» սպանված կենդանուն հենց նույն օրն են պատրաստում և ուտում։ Նաև չի կարելի որսը գետնին թողնել։ Աննայի խոսքով՝ աղջիկներին ամենաշատը դուր է գալիս որսից հետո կազմակերպվող պիկնիկը։

Նորավանքի մոտ բեզոարյան այծն ընկել է թակարդն ու կտրված ոտքով փախել. լուսանկարներ

«Գրեթե երբեք որսորդների խմբում միակ կինը չեմ, բայց հաճախ միայն ես եմ կրակում։ Աղջիկների մեծ մասին ավելի շատ հետաքրքրում է բնությունը, պատրաստելը, շփումը», - անկեղծացավ նա։

Սուսաննա Բեգլարյանը համամիտ է «գործընկերուհու» հետ։ Սուսաննան Եղեգնաձորից է, մոտ երկու անգամ մեծ է Աննայից, սակայն նույնքան հիացմունքով է խոսում որսի ու որսորդության մասին։ Բեգլարյանն իրեն «բնության սանիտար» է համարում, նա շրջակա միջավայրի պաշտպանության տեսուչ  է ու տուգանում որսագողերին։ 2001 թվականին վաստակավոր որսորդի կոչում է ստացել։

«22 տարեկանից որսորդությամբ եմ զբաղվում, ընկերներիցս եմ «վարակվել»։ Միշտ սիրել եմ բնությունը։ Մի քանի անգամ որսորդ ընկերներիս հետ անտառ գնացի, հետո ինքս էլ տարվեցի դրանով։ Երբեք մենակ չեմ գնում, որսը ընկերություն է սիրում։ Եթե ձմռանն ես որսի ելնում, պետք է կենդանիների հետքերով գնալ, իսկ դա առանց ընկերոջ շատ բարդ է։ Թռչունին էլ միայնակ բռնացնելը դժվար է, մեկն աջից է հետևում, մյուսը՝ ձախից»,-բացատրում է Բեգլարյանը։

Նրա, ինչպես նաև ցանկացած ազնիվ որսորդի համար կան չգրված կանոններ։ Օրինակ՝ խստիվ արգելվում է կրակել որսին, որը չի կարող փրկվել։ Եթե թռչունը հանգիստ նստած է ծառի ճյուղին, նրան պետք է վախեցնել, ստիպել թռչել ծառից, հետո միայն փորձել կրակել։

«Արդեն 20 տարի է՝ պայքարում եմ որսագողերի դեմ։ 90% դեպքերում հաջողվում է բռնել ու տուգանել նրանց։ Շատերին դեմքով ճանաչում եմ։ Հիմնականում արջ ու բեզոարյան այծ են որսում, ինչն անթույլատրելի է»,-նշում է Բեգլարյանը։

Ի դեպ,  զրուցակիցս նաև ղարաբաղյան պատերազմի մասնակից է, այդ տարիներին արդեն որսորդ էր։ Բայց եթե որսը նրա համար պարզապես հոբբի է, պատերազմի ժամանակ այն կոնկրետ նպատակ ուներ՝ պաշտպանել սեփական տունը։

Կովկասյան ընձառյուծի հերթական «սելֆին». այս անգամ էլ նրան ֆիքսել են Ուրցաձորում

Ճապոնական ավանդույթի համաձայն՝ որսից առաջ չի կարելի խոսել կնոջ հետ։ Ասում են՝ անհաջողություն է բերում։ Իսկ կնոջը որսի տանելու մասին խոսք անգամ չկա։ Մենք, իհարկե, հեռու ենք Ճապոնիայից, սակայն Հայաստանում էլ կնոջ ու որսի թեմայով բավականին տարօրինակ կարծրատիպեր կան։ Կարևորը, որ դրանք չխանգարեն կանանց զբաղվել իրենց ուզած գործով, նույնիսկ՝ եթե դա «տղամարդկանց որսն» է, չէ որ դա որսագողություն չի համարվում։

251
թեգերը:
Զենք, որսագողություն, որս, կենդանի, Հայաստան
Ըստ թեմայի
Որսի սիրահարները պահանջներ ունեն. բողոքի ակցիա կառավարության մոտ
Մանվելյան. «Անցած 10 տարիների համեմատ որսագողության քանակը նվազել է»
Վայոց Ձորում բեզոարյան այծի ապօրինի որսագողին սպառնում է խոշոր տուգանք
Որսագողերն ավելի շատ են, քան որսորդները. Կարեն Մանվելյան
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

190
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

190
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան
Արարատ Միրզոյան

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

237
(Թարմացված է 23:27 16.01.2021)
Ավելի վաղ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը մեղադրել էր ԱԺ նախագահին կրկնակի գործակալ լինելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Մինասյանի պնդումները նա «ցնդաբանություն» է անվանել։

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Միքայել Մինասյանն ասել էր, թե Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա պնդմամբ՝ այդ մասին իմացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Միրզոյանն սպառնացել՝ կամ դառնալու двойной агент և աշխատելու է ԱԱԾ-ի համար, կամ պատասխան է տալու պետական դավաճանության համար։

Միքայել Մինասյանը նաև հրապարակել էր մի ձեռագիր դիմում, որն, ըստ նրա, գրել է հենց Արարատ Միրզոյանը 2007 թվականին։ Դիմումում Միրզոյանը խոստանում է «ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմանում աջակցելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը»։

ԱԱԾ–ն Արարատ Միրզոյանի ծեծի թեմայով գաղտնալսված խոսակցություններ է հրապարակել. տեսանյութ

237
թեգերը:
լրտես, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյան. նիստը վարում է Արարատ Միրզոյանը
ՀՀ նախագահն այցելել է ԱԺ, Արարատ Միրզոյանի հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը
C-400 «Տրիումֆ

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

143
(Թարմացված է 00:11 17.01.2021)

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։  Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):

Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն  «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:

Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։

Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:

Լավատեսական դինամիկա

Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։

Չինաստանը դարձավ  С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:

«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։

Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը  և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):

Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել  ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:

Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:

С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:

Հաղթական հեռանկարներ

«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:

Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։

«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:

Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:

Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում:

143
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո
Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական