Автомобиль скорой помощи у медицинского центра Сурб Асвацамайр

Շտապօգնության կանչերի թիվն այս շրջանում նվազել է․ ծառայության ղեկավար

89
(Թարմացված է 21:06 23.03.2020)
Շտապօգնության ծառայության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսով հիվանդ 194 քաղաքացիներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բրիգադները և հավաստիացրել, որ այս պահին մեկուսացած կամ ինքնամեկուսացած շտապօգնության ոչ մի բժիշկ չկա։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի-Sputnik. Ոչ միայն կորոնավիրուսի համավարակի օրերին, այլև միշտ Շտապօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց «Երևանի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով այս օրերին ծառայության գործունեությանն ու ծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով՝ այս շրջանում շտապօգնության կանչերի թիվը, որքան էլ զարմանալի է, նվազել է։

«Եթե հունվար, փետրվար ամիսներին մենք օրական ստանում էինք 900-950 կանչ, ապա հիմա դրանց թիվը հասել է 700-750-ի»,- ասաց նա։

Ըստ շտապօգնության կանչերի դասակարգման, կանչերի վերլուծությամբ, առաջին տեղում սրտանոթային, ապա սուր շնչառական խնդիրներն են, երրորդ տեղում՝ վնասվածքները։

Ստեփանյանը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում՝ սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերի թիվն էլ է պակասել։

«Եթե նախկինում մենք օրական 150-220 կանչ էինք ստանում, այսօր 100-140 հիվանդ ենք ունենում»,- նշեց նա։

Շտապօգնության ծառայության ղեկավարը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ 194 քաղաքացիներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բրիգադները, նաև հավելեց, որ այս պահին մեկուսացած կամ ինքնամեկուսացած շտապօգնության ոչ մի բժիշկ չկա։

Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից

Ստեփանյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի ախտորոշման արագ, այսպես կոչված՝ ռապիդ թեստերին, որոնք շուտով կլինեն Հայաստանում։ Նրա խոսքով՝ լավ կլինի, եթե շտապօգնության ծառայությանն էլ այդ թեստերից տրամադրվեն, ինչը հնարավորություն կտա թեթևացնելու «Նորք» կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը։

Նա հորդորեց, որ կորոնավիրուսի ախտորոշման համար չդիմեն շտապօգնության ծառայությանը, քանի որ ծառայությունը ախտորոշում չի իրականացնում։

 

89
թեգերը:
Հայաստան, զանգ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Տոնական օրերին ավելացել են շտապօգնության կանչերը. ինչից են գանգատվել
Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից
Շղթայական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. իրար են բախվել 11 ավտոմեքենա. կան տուժածներ
Երևանում երիտասարդը պարանով կախվել է տան աստիճանահարթակից
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

54
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

54
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

64
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

64
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Շուշան Ստեփանյան

«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի հրապարակումը

0
(Թարմացված է 14:36 31.10.2020)
Շուշան ստեփանյանը դրել է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Այս ասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

նա նշել է, որ դա եղավ այն բանից հետո, երբ Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց։

Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, Ադրբեջանը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: 

 

0