00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մառնեուլին փակ է․ ի՞նչ է փոխվել հայ բեռնափոխադրողների համար

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен
Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բեռնատարները կուտակվել են Վրաստանի հետ սահմանին, որտեղ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայկական բեռնատարները կշարունակեն ազատ շարժվել Վրաստանի տարածքով դեպի Վերին Լարսի անցակետ։ Բառնատարների ազատ տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել էր Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Амбулаторный контроль на армяно-грузинской границе. - Sputnik Արմենիա
Վրաստանից Հայաստան տեղափոխվածները կլինեն հսկողության տակ

Նշենք, որ Սադախլոյի անցակետից (հայ-վրացական սահման) դեպի Վերին Լարսի անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը հատում է Մառնեուլին (Վրաստանի ադրբեջանաբնակ շրջան): Մարտի 23-ի գիշերը վրացական իշխանությունները Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցրին, քանի որ Մառնեուլիի շրջանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակված մի կին, իսկ վարակի աղբյուրը դեռևս պարզված չէ: Այդ շրջանում քաղաքացիների ելքն ու մուտքը սահմանափակվել է:

«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրողների վրա, բեռնատարները ախտահանվում են, և ոստիկանների ուղեկցությամբ հասնում են իրենց նպատակակետին», - Sputnik Արմենիային ասացին Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հաղորդվում է նաև, որ հայկական բեռնատարների մուտքը Վրաստան ժամանակավորապես դադարեցվել էր վրացական կողմում մեծ թվով տրանսպորտային միջոցների կուտակման և Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմի պատճառով։ Սադախլոյի անցակետը բեռնատարների համար բաց կլինի մարտի 23-ին, ժամը՝ 21:00-ից սկսած:

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին թույլ կտան հասնել Հայաստան

«Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վրացական կողմից հայկական բեռնատարները ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հասնում են Լարս:

«Վրաստանում արտակարգ դրություն է, վարորդների ջերմությունը պարտադիր ստուգում են, այնուհետև ոստիկանությունը նրանց ուղեկցում  է Լարս: Անվտանգության այս միջոցառումները վրացական իշխանությունները ձեռնարկում են, որ վարորդները դուրս չգան բեռնատարներից և ոչ մի տեղ կանգ չառնեն», - պարզաբանեց Առաքելյանը:

Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ սահմանը կարելի է հատել միայն Սադախլոյով

Նշենք, որ Բագրատաշենի անցակետում մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են կուտակվել:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ իրենց ընկերության բեռնատարները 9 օր չեն կարողացել հայ-վրացական սահմանը հատել։

 «Մոտ 100 բեռնատար կա: Դրանց մի մասը սպասում է Երևանից մեկնելուն, մյուս մասը կուտակվել է Բագրատաշենի անցակետում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել, որովհետև մարտի 16-ից փակվել է Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Բեռնատարների շարժը վերականգնվել է միայն մարտի 20-ին:

Նշենք, որ 2020 թվականի  մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

Մարտի 23-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 54-ի: 3254 մարդ մեկուսացված է, իսկ 233-ը ՝ հիվանդանոցում են:

Լրահոս
0