Արսեն Թորոսյան

Ինչպե՞ս է հնարավոր սպանել վիրուսը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

487
(Թարմացված է 00:08 23.03.2020)
Նախարարը համոզված է, որ ձեռքերը օճառով ճիշտ լվանալու դեպքում հնարավոր է խուսափել կորոնավիրուսով վարակվելուց։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ցանկում վերջին օրերին տարբեր սոցիալական էջերում լայն տարածում են գտնում ուսուցողական տեսանյութերը, որոնցում գրեթե անխտիր նշվում  է  օրվա մեջ ձեռքերը մի քանի անգամ պարտադիր լվանալու մասին։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է սեփական օրինակով հասարակությանը ցույց տալ, թե ինչպես է հնարավոր սպանել վիրուսը։ Նախարարը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա լվանում է իր ձեռքերն ու խորհուրդ տալիս իր օրինակին հետևել։

«Կոռոնավիրուսի դեմ պայքարի կարևորագույն գործոններից մեկը ձեռքերը օճառով լվանալն է, և ճիշտ լվանալը։ Դա ունի իր բացատրությունը, քանի որ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է, և մենք կարող ենք այն ոչնչացնենլ, եթե մեր ձեռքերը ճիշտ լվանանք»,- ասում է Թորոսյանը։

Նախարարը հորդորում է ձեռքերը լվանալուց հետո ծորակը փակել արմունկով կամ անձեռոցիկով։

«Լվացեք ձեր ձեռքերը և եղեք առողջ»,- եզրափակում է նա։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս 4-ով և դարձել 194։

Առավոտյան ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 190 էր, իսկ մարտի 21-ի առավոտյան տվյալներով՝ 160։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ երկրորդ առողջացած պացիենտին են դուրս գրել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: «Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,- գրել էր նախարարը:

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

487
թեգերը:
տեսանյութ, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (776)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից բուժված երկրորդ մարդուն դուրս են գրել հիվանդանոցից. Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան
Ծննդատների փակման պատճառով այս պահին կրճատված աշխատողներ չկան. Արսեն Թորոսյան
Արխիվային լուսանկար

Հայաստանում 24 ժամով դադարեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

13
Կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է համապատասխան մարմինների կողմից հայտնաբերված խախտումների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 17572 ստուգում։ Ստուգումներն անցկացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և  Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինները։

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

13
Ըստ թեմայի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Կասեցվել է «Մարս Ավիայի» շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Դավիթաշենում

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

68
(Թարմացված է 11:24 29.05.2020)
Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

68
թեգերը:
Ոստիկանություն, Երևան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
Դավիթ Հարությունյան

Հարությունյան. «ԱԺ կողմից հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է»

0
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում  անդրադարձել է Ազգային ժողովում քննարկված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։  

 

Հարությունյան. Հանրաքվեի չեղարկումը ԱԺ կողմից չի տեղավորվում Սահմանադրության տրամաբանության մեջ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը բացարձակապես հակասահմանադրական է։ Ըստ նրա` հղում անել, որ ակտն ընդունող մարմինը կարող է հենց այդ ակտը չեղարկել, որևէ իրավական հիմք չունի։

 

«Հիմնավորման հետ կապված բերեմ մի պարզ օրինակ. ԱԺ–ն նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավոր, արդյո՞ք կարող է ԱԺ–ն հետագայում չեղարկել նախապես ընդունած իր որոշումը, իհարկե ոչ։ Կան որոշակի առանձնահատուկ ակտեր, ինչը հստակ է նաև Սահմանադրությամբ, որոնց դեպքում հանրաքվեի չեղարկումը ԱԺ–ի կողմից բացարձակապես չի տեղավորվում Սահմանադրության տրամաբանության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հարությունյանը ողջունում է գործող իշխանությունների՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը։ Այն, ըստ նախկին պաշտոնյայի, սկզբունքորեն հիմնական խաղի կանոնն է, որին ենթարկվում են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները համապատասխան փոփոխություններ կատարելիս կամ  նախաձեռնելիս։ 

«Բայց բացարձակապես չի տեղավորվում տրամաբանության մեջ հանձնաժողովին դիմելն ու կարծիք հայցելը` միևնույն ժամանակ կատարելով քայլեր, որոնք ուղղված են այդ օրինագիծը հրատապ ռեժիմով ընդունելուն` նախքան հանձնաժողովի կարծիքը ստանալը»,– նշեց Հարությունյանը։ 

Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»

Հարությունյանը դժվարանում է կանխատեսումներ անել, քանի որ ԱԺ–ն իր վարքագծով ի սկզբանե անտեսում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Կլինի այն դրական, թե բացասկան, այլ հարց է, բայց քանի որ գործընթացն, ըստ նրա, տրամաբանական չէ, հետևաբար դժվար է ասել, թե հաջորդ անտրամաբանական քայլը որն է լինելու։ Դավիթ Հարությունյանի կարծիքով` ողջամիտ մոտեցումը հանրաքվեի նշանակման սահամադրականության վիճարկումն է ՍԴ–ում` հաշվի առնելով, որ նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է։ 

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

0
թեգերը:
Վենետիկի հանձնաժողով, սահմանադրություն, հանրաքվե, ԱԺ, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Կստեղծվի հանրաքվեի հռչակագիր. արդեն իսկ սահմանվել է 6 դրույթ
Հանրաքվեն հետագա կարևոր ռեֆորմների հնարավորություն է ստեղծում. «Այո»–ի շտաբի ներկայացուցիչ
Ո՞ր դատարանն է քննելու հանրաքվեի հարցը. պատասխանում է նախարարը
ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան