Cabaret Charlotte ակումբի մերկապարուհիները

Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից

5414
(Թարմացված է 13:43 23.03.2020)
Շատերը համոզված են, որ կորոնավիրուսի համավարակը կփոխի ամեն ինչ, և աշխարհն այլևս առաջվանը չի լինի։ Մեր մշտական «Օրվա կադր» խորագրի հերոսուհիները մերկապարուհիներ են, որոնք այս պնդման հետ համաձայն չեն. կարծում են` ամեն ինչ կվերադառնա իր տեղը։ Իսկ մինչ այդ դիմակ են կրում։

Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և անդրադարձել գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչների վրա։ Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը լուսանկարել է պարուհիների, որոնք իրենց վրայից սովորաբար հանում են ամեն ինչ։ Սակայն արտասովոր ժամանակները նույնքան արտասովոր մոտեցումներ են պահանջում։ Պարուհիները շարունակում են հանվել, սակայն դիմակից չեն բաժանվի հանուն աշխարհի և ոչ մի բարիքի։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Cabaret Charlotte ստրիպտիզ ակումբում գիտեն` ինչպես գերել աչքերով և ոչ միայն, որպեսզի բոլորին թվա, թե իրենք արևելյան հեքիաթում են հայտնվել։ Այսօր պարուհիների կյանքի անբաժանելի մաս են դարձել բժշկական դիմակները. նրանց հետևում հիասքանչ աչուկներ են թաքնված։ Նույնիսկ սովորական հանդերձանքով և առանց դիմահարդարման։

Աղջիկներն իհարկե չմերկացան տեսախցիկի առաջ, սակայն ցույց տվեցին, թե աշխատանքային ինչ տեսք կարող են ունենալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նոր աքսեսուարը բազմաթիվ տարատեսակներ ունի, և կարելի է ցանկացած ճաշակի դիմակ գտնել։

Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային

Հայաստանում գործատուները չեն շտապում խնջույք կազմակերպել ժանտախտի ժամանակ. աղջիկներն այժմ աշխատանք չունեն, սակայն նրանք լավատեսությունը չեն կորցնում և ոչ մի վայրկյան չեն կասկածում. համավարակը կանցնի, և կյանքն իր բնականոն ռիթմին կվերադառնա։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայիններից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։ Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։ Արդեն 2 առողջացած ունենք։

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

5414
թեգերը:
Լուսանկար, դիմակ, Օրվա կադր, կորոնավիրուս, Երևան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Թրամփը` փոխնահանգապետի ոտքերին
Օրվա կադր. Ռոբերտ Քոչարյանն ինքնատիրապետումը չի կորցնում
Օրվա կադր. հայ մրցավարն իր սալտոյով ծափահարությունների արժանացավ Հայաստանի առաջնությունում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

8
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

8
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

96
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

96
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Աննա Նաղդալյան

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի

0
(Թարմացված է 14:21 05.03.2021)
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը: 

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը: 

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: 

 

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Զանգեզուր, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ