Ալեքսիս Օհանյան

«Բոլորդ մեր հերոսներն եք». Ալեքսիս Օհանյանը հուզիչ գրառում է արել բժիշկների մասին

355
(Թարմացված է 13:56 21.03.2020)
ԱՄՆ–ում բնակվող մեծահարուստ Ալեքսիս Օհանյանի գրառումը դուր է եկել հազարավոր մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagarm–ի իր էջում հրապարակել է դստեր և կնոջ` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լուսանկարը, որում մայրն ու դուստրը բժիշկ–բժիշկ են խաղում, ինչը շատ արդիական է մեր օրերին։

«Համավարակի պատճառով բժշկական ողջ հանրությունը (հատկապես նրանք, ովքեր թողել են իրենց ընտանիքները) աշխատում են կյանքեր փրկելու համար (սեփական կյանքը վտանգելով)։ Շնորհակալություն Ձեզ։ Մեր ընտանիքն ուզում է, որ դուք իմանաք` բոլորդ հերոսներ եք և անձնվիրության օրինակ», – լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Գրառումը շուրջ 40 հազար հավանության է արժանացել և հուզել նրա էջի հետևորդներին։

«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը

Հիշեցնենք` Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։2019 թվականի աշնանը Օհանյանը հերթական անգամ Երևան էր այցելել և ելույթ ունեցել WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում։

Ներկա պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվելու 275 932 դեպք է արձանագրվել։ 11 398 մարդ մահացել է, 91 912–ը` բուժվել։

ԱՀԿ ղեկավարը երիտասարդներին կոչ է արել սահմանափակել մեծահասակների հետ շփումը

355
թեգերը:
կորոնավիրուս, բժիշկ, Լուսանկար, Ալեքսիս Օհանյան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել
Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

156
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

156
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Раненное гражданское население в больницах Карабаха

Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է վիրավորների լուսանկարները

0
(Թարմացված է 14:55 27.09.2020)
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստահավաք առաքելություն է սկսել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վիրավորների լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչներ են, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդանոցներում։

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն»,– լուսանկարներին կից հիշեցնում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ հրապարակել էինք Արցախի ՄԻՊ–ի ունեցած տեղեկությունները, ըստ որոնց` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր, նրանց թվում կան երեխաներ և կանայք։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծության ու ԱԹՍ-ների հարվածի թիրախում են հայտնվել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

0
թեգերը:
Լուսանկար, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), ՀՀ ՄԻՊ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը