Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն իր սիրած գրողների գործերը կկարդա. «կորոնադադար»` մշակույթի միջոցով

84
(Թարմացված է 16:51 21.03.2020)
Մշակութային ծրագրեր, ֆիզկուլտուրայի դասեր, վիրտուալ այցեր թանգարաններ. Արայիկ Հարությունյանն ու փոխնախարարները ներկայացրին, թե արտակարգ դրության ժամանակ տանը ժամանցը կազմակերպելու համար ինչ քայլեր են արվում։

ԵՐԵՎԱՆ, 20 Մարտ — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է գրքեր կարդալ երեխաների համար։ Նախարարն իր որոշման մասին հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

«Պատրաստվում եմ երեկոյան իմ սիրած ստեղծագործողների գործերը կարդալ երեխաների համար։ Ավելին, այս ամիսն օգտագործելու ենք մշակութային հաստատությունների նկատմամբ ուշադրությունն ավելացնելու համար»,– ասաց նա։

Հարությունյանի խոսքով` կրթության, մշակույթի, արվեստի նկատմամբ հանրության շրջանում մեծ պահանջ կա, ինչն ապացուցում են վիրտուալ տիրույթում տեղադրված նյութերի դիտումները։ Անդրադառնալով հեռավար կրթությանը` նախարարը նշեց, որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք փորձում են լուծել։ Երկու շաբաթ անց, ըստ նրա, խնդիրները կամփոփեն ու կորոշեն հետագա անելիքները։

Նախարարը հայտնեց նաև, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ծրագրերի արանքում կլինեն նաև ֆիզկուլտուրայի ժամեր, քանի որ բողոքներ կան, որ մարդիկ հիմա շատ են նստակյաց կյանք վարում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ հայտնեց, որ թանգարանի աշխատակիցները երևակայության թռիչքի մեջ են և փորձում են վիրտուալ ծրագրեր ներկայացնել բոլոր տարիքի մարդկանց համար։

«Թանգարանները և գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին։ Նրանք ծրագրեր են ներկայացնում։ Մի քանի հեշթեգներ կան, որոնց միջոցով կարող են վիրտուալ տիրույթում գտնել ծրագրերը` #տանըմնա, #թանգարանըկգատուն, #տնիցթանգարան և այլն»,–ասաց Խաչատուրյանը։

«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ

Նրա խոսքով` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի վարժարանում մեկուսացվածների համար առցանց ծրագիր կլինի, որն օրերս կփորձարկվի։ Սակայն Խաչատուրյանը մանրամասներ չհայտնեց։ Փոխնախարարը խորհուրդ տվեց ճգնաժամը լուծել թանգարանների, թատրոնների հետ։ Նա տեղեկացրեց նաև, որ սփյուռքահայերի համար էլ ծրագրեր կլինեն` արևմտահայերենով։

Մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն էլ իր հերթին ասաց, որ շուտով «Մշակութային կորոնադադար» ծրագիր կիրականացվի, որի ժամանակ նախարարը դպրոցականներին կներկայացնի մշակութային կենտրոնների այն հատվածներում, որոնք թաքնված են շատերից։ Խզմալյանը հայտնեց նաև, որ արդեն իսկ առաջին հաղորդումը նկարել են այսօր Երևանի տիկնիկային թատրոնում։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությամբ ամեն ուրբաթ «Չտեսնված կինո» հաղորդաշար է լինելու, ինչպես նաև մուլտֆիլմերի ցուցադրություն, որից առաջ կլինեն քննարկումներ։

Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են զանգվածային միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ինչ պետք է անել հանրային տրանսպորտից օգտվելիս․ օգտակար խորհուրդներ

84
թեգերը:
կորոնավիրուս, Արայիկ Հարությունյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
Ըստ թեմայի
Երևանի մետրոյում մարդիկ քչացել են․ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում «գետնի տակ»
«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը
Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում
Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան

7
(Թարմացված է 20:29 12.07.2020)
Միքայել Մինասյանը -յան տեսաուղերձի միջոցով պատասխանել է իր հետևորդների հարցերին: Անդրադարձ է եղել նաև հայաստանյայց եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակում է Facebook-ի իր էջում տեսաուղերձների շարքը։ Այս անգամ նա որոշել էր արդեն բացօթյա պատշգամբից պատասխանել օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։ Տեսանյութի նկարագրությունում նա ասաց, որ վերջին երկու շաբաթում ստացել է բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ:

Պատասխանելով օգտատերերից մեկի՝ հայաստանյայց եկեղեցուն վերաբերող հարցին, Մինասյանը նշեց, որ հետևում է կատարվող իրադարձություններին, և դրանք որակեց որպես «պատերազմ»։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Օգտագործելով արդեն ավելի քան տասը տարիների աշխատանքի արդյունքները, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները վատն են, կաշառակեր են և այլն, և օգտվելով մարդկանց՝ երևի թե հաճախ օբյեկտիվ զայրույթից, նա քանդում է եկեղեցին և դա անում է անթաքույց»,- հայտարարեց Մինասյանը՝ հավելելով, որ դա Փաշինյանը հետևողական իրականացնում է «իր պատվիրատուների պատվերը»։

Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ

Մինասյանի պնդմամբ՝ Փաշինյանը պայքարում է եկեղեցու դեմ, որը շատ լավ գիտի՝ հայ հասարակությունը հենման երեք բևեռ ունի՝ լեզուն, պատմությունն ու հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ կապ չունի՝ հավատացյալ ես, թե ոչ։

Նա ցավով արձանագրեց, որ այդ գործում ՀՀ վարչապետին օգնում են հենց եկեղեցականները, որոնք ձևացնում են, թե դա իրենց չի վերաբերում, թող ուրիշները պայքարեն։ Մինասյանի կարծիքով՝ եկեղեցին պետք է արձագանքի, որովհետև սա ազգային ազատագրական պայքար է, որը պետք է ղեկավարի հենց եկեղեցին։

«Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով։ Իրենք անթաքույց զբաղված են պետությունն ու հասարակությունը քանդելով։ Իրենք ստեղծում են Նոր Հայաստան։ Այո, այդ մի հարցում նրանք ազնիվ են»,- ընդգծեց Մինասյանը՝ նշելով, որ Նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք, որովհետև նոր հայի տեսակը ֆեյսբուքահայաստանն է։

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը՝ իր «Ստի վերջը» խորագրով տեսանյութերից մեկում հայտարարել էր, որ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ու նրա եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

7
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

53
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

53
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա