Facebook սոցցանցի օգտատեր

Զգուշացեք. Facebook-ի հայկական տիրույթում խարդախության նոր սխեմա է գործում

741
(Թարմացված է 23:10 19.03.2020)
Դյուրահավատ օգտատերերը կարող են հայտնվել ընկեր ձևացող և գումար հափշտակելու ցանկություն ունեցող խաբեբաների ծուղակում։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտ – Sputnik․ Ինտերնետ-խաբեբաները խարդախության նոր սխեմա են մտածել։ Ինչպես ամեն հանճարեղ բան, այն պարզ է. փող «քերելու» մեխանիզմը նույնիսկ զարմացնում է հնարամտությամբ։

Սխեման գործում է հետևյալ կերպ․ Facebook-ում ընտրում են հավանական զոհին, նայում են, թե ում հետ է սոցիալական ցանցում «ընկերություն անում», ապա «ընկերներից» մեկի անունով ու լուսանկարով նոր հաշիվ են բացում։ Այդ հաշվից գրում են «զոհին» ու փող խնդրում։ Սովորաբար քիչ գումար են ուզում, քանի որ հասկանում են` շատ խնդրելու դեպքում մերժում ստանալու հավանականությունն ավելի մեծ է։

Բայց եթե հաշվի առնենք, որ որոշ դյուրահավատ օգտատերեր հաճախ են ընկնում թակարդը, ապա գումարային «գործարքը» կարող է բավականին եկամտաբեր լինել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ փող շորթելու նման մեթոդն աշխարհում նոր չէ։ Բայց սովորաբար այդպիսի բաներ անում են բնակչության մեծ թվով երկրներում, որտեղ ծանոթների միջև շփումն ավելի հազվադեպ է, և մարդիկ կարող են ամիսներով չհանդիպել։

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

«Առաջ այդպիսի երևույթ կարելի էր հանդիպել «Одноклассники»-ում, հիմնականում դա անում էին Ռուսաստանում ապրող հայերը։ Հիմա ամեն ինչ ավելի տեղայնացված է։ Խնդրում են բանկային քարտի համարը։ Ինչ-որ պահի մարդը կարող է պարզապես չկասկածել և հեշտությամբ ընկնել թակարդը»,-ասաց Մարտիրոսյանը։

Իրավապահ մարմիններին ոչ միշտ է հաջողվում կանխել կողոպուտի այդօրինակ փորձերը, քանի որ խարդախները մեծ գումար չեն խնդրում, իսկ այդպիսի նվազագույն գումարը բավական չէ քրեական գործ հարուցելու համար։ Այդ պատճառով էլ նրանք քանակի վրա են աշխատում։ Փորձագետը խորհուրդ է տալիս այդպիսի դեպքերում պարզապես զանգել ընկերոջը, որի անունից նման նամակ է եկել։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները

741
թեգերը:
փող, Սամվել Մարտիրոսյան, օգտատեր, Facebook
Ըստ թեմայի
Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից, կամ ինչպես օգտակար սնվել արտակարգ դրության ժամանակ
«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը
Աշխատանք չկա, իսկ վարկերը մնացել են. ՀՀ քաղաքացիները հայտնվել են անորոշության մեջ
«Անհարմար դիրքն ու մենակությունը պատճառ չեն, որ ավելուկը վատ ստացվի»․ Նազենի Հովհաննիսյան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

103
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

103
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

184
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

184
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

0
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

0