Երևան-Մոսկվա չվերթ, արխիվային լուսանկար

Ինչ չվերթեր կիրականացվեն մինչ մարտի 20-ը․ «Զվարթնոցի» չվացուցակը

532
(Թարմացված է 17:49 19.03.2020)
Կորոնավիրուսի տարածման հետ կապված խիստ սահմանափակումների պատճառով չվերթերի քանակը զգալիորեն նվազելու է։ Սակայն մարդիկ միևնույնն է պետք է որևէ կերպ А կետից В կետ հասնեն։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով բազում երկրներ ու տրանսպորտային ընկերություններ սահմանափակում են ավիահաղորդակցությունը։ Հայաստանի ուղղությամբ ծրագրած չվերթերի մեծ մասն արդեն չեղարկվել է։

Ներյայացնենք մարտի 20-ին դեպի Երևան ու Երևանից իրականացվող չվերթերի չվացուցակը։

Ընդհանուր առմամբ վեց ինքնաթիռ վայրէջք կկատարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երեք ինքնաթիռ կժամանի Մոսկվայից («Աերոֆլոտ»), մեկը Եկատերինբուրգից («Ուրալյան ավիաուղիներ»), մեկը՝ Շարժայից («Air Arabia») մյուսն էլ` Թբիլիսիից («Արմենիա»)։

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա չորս չվերթ կիրականացնի։ «Ուրալը» մեկ չվերթ կիրականացնի դեպի Եկատերինբուրգ։ Իսկ «Air Arabia»-ն ու «Արմենիան» համապատասխանաբար մեկական չվերթ կիրականացնեն Շարժա ու Թբիլիսի։

ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով

Շիրակի օդանավակայանը ոչ մի չվերթ չի իրականացնելու․ «Պոբեդա» (ներառված է «Աերոֆլոտի» խմբում) լոուքոսթերը մարտի 19-ից դադարեցնում է չվերթերը դեպի Գյումրի, քանի որ արտակարգ դրության ռեժիմը սահմանափակում է ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։

Նշենք, որ մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք։ Մեկ մարդ արդեն բուժվել է։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

532
թեգերը:
չվերթ, Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1034)
Ըստ թեմայի
Հարավկովկասյան երկաթուղին լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ
Հայտնի է` ցանկացողներին երբ Հռոմից կտեղափոխեն Երևան
Ryanair–ը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ
«Սպուտնիկ V»

Հայաստանը «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել. մանրամասներ

83
(Թարմացված է 17:42 19.06.2021)
ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ 30000 անձի համար (30000` առաջին բաղադրիչ, 30000` երկրորդ բաղադրիչ)»,–հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»- ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

83
թեգերը:
Սպուտնիկ V, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից. ՀԿԵ–ն կրկին զգուշացնում է
Ռուսաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ «ծամոն» է մշակում
Գագիկ Սուրենյան

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

427
(Թարմացված է 14:04 19.06.2021)
Մի քանի օր շարունակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` հունիսի 21-24-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39–ից +40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Սուրենյանը նշել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հայաստանին թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում են փոխանցել

Մինչև հուլիսի 1-ը ո՞ւր պետք է դիմեն կենսաթոշակառուները

427
թեգերը:
Գագիկ Սուրենյան, եղանակ, Հայաստան
Ամրոցի ավերակներ

Թուրքիայում Ուրարտուի ժամանակաշրջանի հնագույն ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

0
(Թարմացված է 19:21 19.06.2021)
Վանից ոչ հեռու հնագետները հնագույն ամրոց են հայտնաբերել։ Գտնված բեկորների թվագրումը թույլ է տալիս խոսել գտածոյի շուրջ 3000-ամյա պատմության մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արևելյան Անատոլիայում պեղումների ժամանակ մի խումբ թուրք հնագետներ հայտնաբերել են Ուրարտու պետության ժամանակաշրջանում կառուցված հնագույն ամրոցի ավերակներ։ Ամրոցը գտնվում է լեռներում, գիտնականները կարծում են, որ շինությունը մոտ 2800 տարեկան է։ Գտածոյի մասին հայտնում է Anadolu Agency-ն։

Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին

Հնագույն ամրոցը հայտնաբերվել է ծովի մակարդակից 2,5 կմ բարձրության վրա։ Հնագիտական աշխատանքների ընթացքում մշակութային շերտ է բացվել կրաքարային բլոկներից կառուցված հզոր ամրությունների ավերակներով և ջրի հավաքման համար նախատեսված, ավելի քան վեց մետր խորությամբ տարողունակ ամբար: Բացի այդ, ինչպես բնորոշ է նման օբյեկտներին, հայտնաբերվել են կավե սպասքի բազմաթիվ բեկորներ։

Գիտնականները ենթադրում են, որ ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանում, բայց ավելի շատ օգտագործվել է միջնադարում։

Եգիպտոսում «Ոսկե քաղաք» են հայտնաբերել

0
թեգերը:
ավերակներ, Ուրարտու, Թուրքիա