00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման հրամանագրերը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян провел телефонный разговор
Президент Армен Саркисян провел телефонный разговор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որպես ժամանակավոր պաշտոնյաներ` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը և Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը կշարունակեն պաշտոնավարել: Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրանց նշանակման հրամանագրերը։

 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. Արման Սարգսյան

Նշենք, որ որպես ժամանակավոր պաշտոնյաներ` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հենց այսօր`մարտի 19-ին։

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ-ին։ Ոստիկանության համակարգում աշխատում է 2000թ-ից։ 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի, 2014-2017թթ․՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետի, 2017-2018-ին՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնները:

2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է  ոստիկանապետի առաջին տեղակալ:

ԱԱԾ–ն մաքրվում է դավաճաններից. կառույցի ղեկավարը` Փաշինյանի հայտարարության մասին

Էդուարդ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին զինծառայողի ընտանիքում:

1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ:

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում պաշտոնանկություններ եղան 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

Արթուր Վանեցյանին ձերբակալելո՞ւ են. պատասխանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

Սեպտեմբերի 19-ին Արման Սարգսյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Էդուարդ Մարտիրոսյանը` ԱԱԾ տնօրենի ԺՊ։

Լրահոս
0