Արայիկ Հարությունյան

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

337
(Թարմացված է 21:39 18.03.2020)
Sputnik Արմենիան նկարել է Արայիկ Հարությունյանին, որը րոպեներ առաջ ներկայացնում էր հեռավար ուսուցման համակարգը։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու երկրորդ օրը ամենաքննարկվող թեմաներից մեկը կրթությունն է, ուսուցման կազմակերպումը։ Աշակերտներն ու ուսանողները երկարատև արձակուրդի հույս ունեին, բայց նախարարության ձեռնարկած քայլերը ցույց տվեցին, որ նման բան չի լինի։ Ոչ ոք պարապ չի նստի, որովհետև անցնում են հեռավար ուսուցման։ Սովորողները երևի առաջին անգամ ափսոսացին, որ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում են ապրում։

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ ներկայացրեց հեռավար ուսուցման ծրագիրը, որը մտադիր էին ներդնել 2021 թվականի դեկտեմբերից, բայց կյանքը, ավելի ճիշտ` կորոնավիրուսի համաշխարհային համաճարակն իր շտկումներն արեց, և ծրագիրը ստիպված եղան փորձարկել արտակարգ ռեժիմով։

Արդեն իսկ ստեղծվել է heravar.armedu.am համալիր էջը, որտեղ մեկտեղվել են հեռավար ուսուցում իրականացնող հարթակների վերաբերյալ տվյալները։

Ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերում տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր: «Ucom» ընկերությունը նախարարությանը տրամադրել է առանձին հեռուստաալիք՝ կրթական ծրագրերը հեռարձակելու համար: Համագործակցության առաջարկ է արել նաև «Ռոստելեկոմը»։

Sputnik Արմենիան Արայիկ Հարությունյանին լուսանկարեց հեռավար ուսուցման մանրամասները ներկայացնելուց հետո։ Ակնհայտ է, որ նախարարը գոհ է, նա թույլ չի տա, որ որևէ մեկը հանգիստ նստի տեղը։

337
թեգերը:
բուհ, դպրոց, Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը
Ինչ սահմանափակումներ կլինեն Հայաստանում արտակարգ դրության ժամանակ
Հանրայինի եթերում դասախոսություններ կհեռարձակվեն. Հարությունյանը` հեռավար ուսուցման մասին

sys_stories