Պեմզաշենում բացված հյուրատանը

Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար

222
(Թարմացված է 19:59 17.03.2020)
Արագածի արևմտյան ստորոտին գտնվող համայնքը ձեռնոց է նետել` զբոսաշրջային գյուղ կոչվելու իրավունքի համար:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Արագածի փեշերին գտնվող Պեմզաշեն գյուղը հավակնում է Գյումրու այլընտրանք դառնալ։ Համայնքում նոր հյուրատուն է բացվել, որի նպատակն է հայկական տուֆի միջոցով զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը։ Հյուրատան բակի պատերին հայոց այբուբենն է, Սիսն ու Մասիսը, հայ թագավորների զինանշանները։ Տեղում անցկացվելու են վարպետաց դասեր՝ նվիրված քարի արվեստին, ավանդական ուտեստների պատրաստմանը։ Զբոսաշրջիկներին նաև տեղում պատրաստված մրգօղի ու չեչիլ պանիր են առաջարկելու։

  • Պեմզաշենում բացված հյուրատանը
    Պեմզաշենում բացված հյուրատանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Պեմզաշենում բացված հյուրատանը
    Պեմզաշենում բացված հյուրատանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Պեմզաշենում բացված հյուրատանը
    Պեմզաշենում բացված հյուրատանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Պեմզաշենում բացված հյուրատանը
    Պեմզաշենում բացված հյուրատանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պեմզաշենում բացված հյուրատանը

«2019 թ–ին զբոսաշրջության ակտիվությունն ապացուցեց, որ մարզն ունի ներուժ, որը շատ արագ վերածվեց հնարավորության։ Այս պահին Գյումրիում տասնյակ շինթույլտվություններ են տրվել հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու համար: Այս տեսակետից շատ կարևոր է, որ մարզն այլընտրանք առաջարկի։ Շատ հաճելի է, որ Պեմզաշենում ունենք շատ բարձր մակարդակի միջավայր, որն ունենալու է զբոսաշրջիկների մեծ թիվ, ինչն էլ գյուղի զարգացման հեռանակար է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով` սա նաև լավ մոդել է, որ մյուս գյուղերն էլ տեսնեն, թե ինչպես կարելի է համայնքի զարգացման համար նաև տնտեսական գործունեություն ծավալել։ Մարզպետը համոզված է, որ մեծ թվով զբոսաշրջիկներ կսկսեն այցելել Պեմզաշեն, և զբոսաշրջիկների հոսքը վարակիչ կլինի ոչ միայն այս, այլ նաև մյուս բնակավայրերի համար։

Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն էլ նշեց, որ 850 տնտեսություն ունեցող գյուղում առաջին անգամ է փորձ արվում գյուղ բերել զբոսաշրջիկներին։

Ինչպես վարպետ Օնիկը մերժեց Վազգեն Առաջինին, և ինչու Վեհափառը հասկացավ նրան

«Պեմզաշենցիները Մշից եկած ժողովուրդ են ու շատ են սիրում իրենց ավանդույթները պահպանել: Քարի հետ աշխատող վարպետներ մենք շատ ունենք, ու գյուղ այցելած տուրիստը հենց նրանց հետ կշփվի, պանիր կպատրաստի, օղի կթորի»,-ասաց նա` վստահեցնելով, որ գյուղը զբոսաշրջիկին առաջարկելու շատ բան ունի, այդ թվում` մի շարք հուշարձաններ. այստեղ պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դար), խաչաձև գմբեթավոր եկեղեցու (6-րդ դար) հիմնապատերը, Մակարավանքի սուրբ Սիոն եկեղեցին, Առաքելոց վանքի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու մահարձանը: Գյուղից հարավ-արևելք պահպանվել են միջնադարյան բերդի պարիսպների հետքեր:

Գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղված այս նախաձեռնությունը Պեմզաշենում իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Շիրակի մարզում այս ծրագրով ավելի վաղ երեք նախագիծ էր կյանքի կոչվել՝ Գյումրիում բացվել էր «Գըվուգ» գաստրոտունը, Արփի լճում էկոտունը և Սարիարում Սարգսյանների հյուրատունը։

«Ուզում եմ` ամեն մեկս մեր սենյակն ունենանք». գյումրեցի երեխաները երազում են տուն ունենալ

222
թեգերը:
Զբոսաշրջիկ, Գյուղ, Շիրակի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք մարդու հա՛մ դուրսը կտեսնինք, հա՛մ ներսը». ինչպես են գյումրեցիները մականուն կնքում
Հզոր ձայն և դիապազոն. ինչպես գյումրեցի Միլենը հայտնվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում