Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության

434
(Թարմացված է 00:00 17.03.2020)
Աժ բոլոր խմբակցություններն աջակցեցին Հայստանում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության նախաձեռնությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ առանց քվեարկության հաստատեց ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության ընդունած որոշումը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ խմբակցություններից ոչ մեկը քննարկման ընթացքում չներկայացրեց արտակարգ դրության որոշումը չեղարկելու մասին նախագիծ։

«Ինչն, ըստ էության նշանակում է, որ Աժ բոլոր խմբակցություններն աջակցում են արտակարգ դրություն հայտարարելու կառավարության նախաձեռնությանը»,- ասաց նա։

ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե այլ նախագիծ չի առաջարկվում, ապա կառավարության առաջարկն ընդունվում է առանց քվեարկության։

Նշենք, որ ընդունված որոշման համաձայն` ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունը կգործի մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։

Արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ սահմանային անցակետերով կթույլատրվի ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող օտարերկրյա պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների, ինչպես նաև ՀՀ-ում աշխատող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների մուտքը։

«Բանակը պատրաստ է երկրում արտակարգ դրության». Փաշինյան

Արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը, որոնք ՀՀ տարածք են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական տարածվածություն ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում։

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար բացառություն է նախատեսված։

Ինչ վերաբերում է արտակարգ դրության ընթացքում Հայաստանից ՀՀ քաղաքացիների դուրս գալուն, ապա դրա իրավունքը կունենան միայն բեռնափոխադրողները։

Թաղումները կսահմանափակվեն միայն պարետի որոշմամբ ՀՀ առանձին տարածքներում։

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում փակ կլինեն կրթական, մշակութային, մարզական հաստատությունները։

Սննդի կետերի աշխատանքը կսահմանափակվի միայն պարետի որոշմամբ։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Մարտահրավերը համաշխարհային է. Արմեն Սարգսյանը մտահոգված է տարեցների համար

Պարետատան կազմում են կատավարության անդամներն ու ենթակա մարմինների ղեկավարները։ Անհրաժեշտության դեպքում աշխատանքներին կմասնակցեն մարզպետներն ու համայնքների ղեկավարները։

Լրատվությունը ևս կվերահսկվի։ Լրատվամիջոցներն իրավունք ունեն հրապարակել միայն պաշտոնական տեղեկություն։ Չստուգված, խուճապ առաջացնող լուրերը կհեռացվեն լրատվական ու սոցիալական կայքերից։

434
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Չարենցավանից են
Բագրատյան. «Տնտեսական մեխանիզմների հարցով որոշումը բացարձակապես անբավարար է»
Ունենք ևս 15 հաստատված դեպք. նախարարը կորոնավիրուսով վարակվածների նոր տվյալ է ներկայացրել
Առողջապահության նախարարությունը հայտարարում է կամավորների ընդունելություն
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

94
(Թարմացված է 11:00 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ (+442), կատարվել է 56042 թեստավորում (+1111), առողջացել են վարակվածներից 3297–ը (+10)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

94
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

26
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

26
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա