Լաբորատորիա

Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Չարենցավանից են

1332
(Թարմացված է 22:31 17.03.2020)
Վարակն ընդլայնում է աշխարհագրությունը։ Վարակի տարածումը հասել է Չարենցավան։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի վերջին հիվանդներից երկուսը Չարենցավանի բնակիչներ են։ Տեղեկությունը ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարած հիվանդության նոր դեպքերին։

Ավելի վաղ Թորոսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս 15-ով` հասնելով 45-ի։

Մինչ այս նշվում էր 30 վարակվածների մասին, որոնցից մեկն արդեն առողջացել է։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Գարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում այսօրվանից արտակարգ դրություն է հայտարարվել։

 

1332
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, Չարենցավան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (918)
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

72
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

72
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

67
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

67
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում

78 թուրք եմ խփել. 2 պատերազմ տեսած դիպուկահար կինն առաջնագիծ է ուղարկում որդուն. տեսանյութ

0
(Թարմացված է 15:09 31.10.2020)
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ տրամադրվածությամբ են առաջնագիծ մեկնում կամավորները։

Պահեստազորի ավագ լեյտենանտ, 2 պատերազմ տեսած և 1990-ականներին վիրավորում ստացած տիկին Վերան հիմա էլ պատրաստ է մեկնել Արցախ, թեկուզ ճաշ եփելու կամ հրացան լիցքավորելու համար։ Այժմ, սակայն, տիկին Վերայի որդու հերթն է. Արթուրը Ռուսաստանից վերադարձել ու որպես կամավոր մեկնում է Արցախ։

«Ես դիպուկահար եմ եղել։ 78 թուրք եմ խփել, հիմա էլ կուզեմ գնալ։ Իմ տղեն պետք է միանշանակ գնա, հայ է` պետք է կռվի: Իրեն ասել եմ` Աստված քեզ հետ է, վերադառնալու ես»,–ասում է տիկին Վերան։

Նրա տղան էլ` Արթուրը, նշում է, որ պատվի խնդիր էր վերադառնալն ու հայրենիքի համար կռիվ մեկնելը։

Մեկ ուրիշ կամավոր էլ ասում է, որ երեք եղբայր են և երեքն էլ մեկնելու են առաջնագիծ` իրենց պարտքը կատարելու։ Տղամարդն ասում է` այս հողը մերն է, մերն էլ մնալու է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դիպուկահար, Կին, կամավոր, տեսանյութ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը երիտասարդներին կոչ է արել կամավորական խմբեր ձևավորել
Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել
Տավուշում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Հայկ Չոբանյան