Sherep ռեստորան, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են

246
(Թարմացված է 18:53 17.03.2020)
Հայաստանի ռեստորանները շունչները պահած սպասում են արտակարգ դրություն մտցնելու մասին վերջնական որոշմանը, որպեսզի հասկանան իրենց հետագա քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի –Sputnik. Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները փորձում են հարմարվել աշխատանքային նոր պայմաններին, որոնք կապված են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ։ Հաստատություններից մի քանիսը փակվել են, սակայն անցել են «առաքում` տուն» աշխատանքային նոր ռեժիմի։

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին միաձայն հավանության արժանացրեց երկրում մարտի 16-ի` ժամը 18:30–ից մինչև ապրիլի 14-ի, ժամը 17:00-ը ներառյալ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմանը։ Այժմ որոշումը քննարկվում է խորհրդարանում։

Մինչև կառավարության որոշումը, երկրում մի շարք ռեստորաններ մասնակիորեն դադարեցրել էին իրենց աշխատանքը։ Մասնավորապես, մարտի 16-ի առավոտյան իրենց դռներն այցելուների առաջ փակել էին Yeremyan Projects ընկերության ռեստորանների ցանցը։

«Դեռ հստակ չեմ կարող ասել` տուն առաքումների թիվն ավելացել է, թե ոչ։ Դեռ աշխատում ենք սովորական ռեժիմով, առաքման ծառայության հետագա գործունեության մասին որոշումը կընդունվի` իրավիճակից ելնելով»,– Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը։

Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող լինել. Փաշինյան

Ընկերությունն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել. առաքման մեջ ներգրավված աշխատողներին առավոտը ջերմաչափում են, առաքիչներին պարտադիր բժշկական դիմակներ և ձեռնոցներ են տրամադրվում։

Մարտի 16-ից չեն գործում նաև MBG Hospitality ընկերության ռեստորանները, սակայն նրանք էլ գործընկերների նման, շարունակում են առաքում իրականացնել։ Շտապ պատվերների կատարման համար ընկերությունը հատուկ ճաշացանկ է կազմել։

«Մեր երկու ռեստորանների խոհանոցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Գրանցում են զանգերը և ընդունում պատվերները։ Առաքիչները դիմակներ, ձեռնոց և հատուկ հագուստ են կրում»,– Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց MBG Hospitality PR մենեջեր Աննա Սալոմեն։

Նա նշեց, որ առաքումների քանակն ավելացել է։ Միջինում պատվերների արժեքը 4 հազար դրամ է կազմում, նվազագույնը եղել է մոտ 2 հազար դրամի չափով։ Հաճախորդները պատվիրում են ամենատարբեր ուտեստներ` տապակած կարտոֆիլից մինչև խաշ։

Միևնույն ժամանակ, Հայաստանում հայտնի պիցցայատան ցանցի ղեկավարը որոշել է սպասել երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու վերաբերյալ վերջնական որոշմանը։ Ցանցի բոլոր ռեստորանները մինչ այս պահը բաց են։

«Ռեստորաններում այցելուների թիվն ու առաքման պատվերների քանակը կրճատվել է։ Սպասենք արտակարգ դրություն մտցնելուն, այդ ժամանակ կորոշենք` ինչ անել։ Գուցե ընդհանրապես հանենք առաքումների հնարավորությունը», – ասաց Tashir Pizza–ի մարքեթինգի գծով պատասխանատու Արտակ Մաթևոսյանը։

Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի

Menu.am–ի հիմնադիր Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է առցանց պատվերների հետ կապված իրավիճակը ոչ միայն Հայաստանում։ Նրա խոսքով` մեր երկրում և Վրաստանում առցանց պատվերների քանակը դեռ չի աճել, ի տարբերություն Բելառուսի և Ուկրաինայի (ընկերությունը նաև այս երկրներում է ծառայություններ մատուցում)։

«Հայաստանում մարդիկ ավելի շատ խանութներից էին ապրանքներ գնում։ Իսկ հիմա, հնարավորինս, տանն են պատրաստում այն մթերքներից, որոնք արդեն իսկ գնել են։ Վրաստանում մոտավորապես նույն իրավիճակն է։ Իսկ Բելառուսում և Ուկրաինայում ինչպես հանրային սննդից, այնպես էլ առաքման ծառայություններից ավելի հաճախ են օգտվում։ Նրանց համար պիցցան կամ համբուրգերը քիչ են տարբերվում սուպերմարկետում գնված մի տուփ մակարոնից։ Դա է պատճառը, որ այնտեղ առաքման պատվերների քանակն աճել է», – պարզաբանեց Քերոբյանը։

Նրա խոսքով` Հայաստանի հետ կապված սպասումներն այդքան էլ լավատեսական չեն։ Վտանգ կա, որ ընկերությունները կսկսեն կրճատել անձնակազմը, օրինակ, սպասարկման ոլորտում։ Իսկ դա նշանակում է, որ մարդկանց եկամուտները կկրճատվեն, և վճարունակ գնորդների թիվը կպակասի։

«Դրա համար հույս ունենք, որ կառավարությունը չի արգելի ռեստորաններից սննդի առաքումը»,– ասաց Քերոբյանը։

Նշենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել, մեկն արդեն բուժվել է։

Փողոցում վաճառվող ապրանքները կարող են վիրուսային տարրեր պարունակել, իսկ սուպերմարկետի՞նը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի նոր տեսակի` COVID-19–ի բռնկումը պանդեմիա է հայտարարել։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում մարտի 16-ի առավոտվա դրությամբ  հասել է 169 719–ի, մահացել է 6518  մարդ, բուժվել` 77 776–ը։

246
թեգերը:
Արտակարգ դրություն, առաքում, Ռեստորան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«ՀՀ-ում ըմբռնեցի՞ն խնդրի հրատապությունը». Հարությունյանը`արտակարգ դրության մասին
Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. տեսանյութ
Ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա
Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին
Երևան

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

8
(Թարմացված է 00:38 02.06.2020)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

8
թեգերը:
Մարզ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

68
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

68
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ