Կորոնավիրուս

Հայկական հումորը սահմաններ չունի, կամ ծիծաղում ենք անգամ կորոնավիրուսի վրա

1705
(Թարմացված է 00:07 16.03.2020)
Կորոնավիրուսի տարածման հետ կապված խուճապը «համերաշխ» գոյատևում է իշխանությունների քննադատության/աջակցության և սուր հումորների կողքին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Կորոնավիրուսի բռնկումը Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնում սոցցանցերի օգտատերերին բազմաթիվ հումորների տեղիք է տվել։

Վարակի ակտիվ տարածման պատճառ դարձած, մեղմ ասած, անբարեխիղճ կնոջ հասցեին քննադատության հետ մեկտեղ սոցցանցերում սկսել են ակտիվորեն կատակի տալ ստեղծված իրավիճակը։

Փաշինյանը շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ. նա կրկին թեստ է հանձնել

Ձեզ ենք ներկայացնում ամենազվարճալի մեմերի և հոլովակների փոքրիկ ընտրանին։ Սա, իհարկե, ամբողջը չէ։

Սկսենք «փոքրիկ տոնից»։ Սա կոչվում է «Էջմիածին, մեր օրեր»։

Եվս մեկ «Էջմիածին, մեր օրեր»։ Ըստ երևույթին փախչող պացիենտը ներկայացնում է հենց նույն հայտնի կնոջը։

Ուղղագրությունը կաղում է, բայց գաղափարը հետաքրքիր է`Տրոյական ձին` վտանգով լի։ Ամենազվարճալիներից մեկը, մեր կարծիքով։

Սա էլ՝ եթե դիտել եք «Չեռնոբիլ» մինի-սերիալը, չնայած բոլորովին էլ պարտադիր չէ։

Կամ էլ այսպես`«Շոկային վիդեո Էջմիածնից»։

«Դեպի Էջմիածին»։

Իտալիայի և Էջմիածնի նմանությունը ներկայացված է «Տարբերակ Բ - Էջմիածին» լուսանկարում։

Եվ ավարտենք սրանով։

Սա, իհարկե, ամենևին էլ ամբողջ ցանկը չէ, կարծում ենք՝ դուք այս թեմայով ամենասրամիտ կատակների ձեր տարբերակներն ունեք։

1705
թեգերը:
Twitter, Facebook, հումորներ, Էջմիածին, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
Ըստ թեմայի
Մարզային հիվանդանոցներն օգնության կհասնե՞ն Երևանին. կորոնավիրուսը մարզերի տեղը «գիտի»
Հանրաքվեն կկայանա՞, թե՞ ոչ. Փաշինյանն անդրադարձավ այդ խնդրին
Էջմիածին–Երևան ճանապարհին կան ավտոմեքենաների կուտակումներ. տեսանյութ
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

52
(Թարմացված է 16:53 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած: Այս պահին հաստատությունում կա գիշերող 21 երեխա: 

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

52
թեգերը:
«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

21
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

21
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна

ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար

0
Հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում հավանության արժանացրեց «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հունիսի 8-ի գրությունը, որով վերջինը խնդրել էր համաձայնություն տալ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցելու առաջարկին:

Հանձնաժողովն իր համաձայնությունը հիմնավորեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի և հուլիսի 9-ի գրություններով, որոնց համաձայն՝ նախարարությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չունի:

Նույն որոշմամբ ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն տվեց «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը նորաստեղծ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

Ընդ որում, հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

Միաժամանակ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պետք է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնի գործարքի մասին հավաստող փաստաթղթերը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին առաջարկվող գործարքը ստացել էր նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թույլատվությունը:

Այս հանձնաժողովի որոշմամբ էլ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել էր համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

0
թեգերը:
գործարք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Beeline Armenia