Պարգև Սրբազան

Պարգև սրբազանը խորհուրդ է տալիս խնկարկել տունը

155
(Թարմացված է 15:18 15.03.2020)
Ստեփանակերտում մեկ-երկու շաբաթով հետաձգվել են հավատացյալների հետ ամենշաբաթյա հանդիպում-դասախոսությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հիմա՝ Մեծ պահքի շրջանում, եկեղեցին մարդաշատ չի լինում։ Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է՝ «Տնտեսի կիրակին», Հայաստանի և Արցախի եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ։ Սրբազանի խոսքով՝ Ստեփանակերտի Մայր տաճարում մատուցված այսօրվա պատարագը մարդաշատ չէր, առավելագույնը՝ 100 հոգի էր մասնակցում։

«Պահոց շրջանում վարագույրը փակ է, այս շրջանում մարդիկ մի քիչ կվախենային խաչ և Ավետարան համբուրել, բայց մենք պահոց շրջանում թույլ չենք տալիս դա անել։ Ծաղկազարդի տոնին, երբ վարագույրն արդեն բաց է, արդեն կարելի է և դա անել, բայց մենք թեմում որոշել ենք, որ մինչև Զատկի տոնը պետք է խուսափել խաչ, Ավետարան տալ  հավատացյալներին համբուրելու համար»,- նշեց հոգևոր առաջնորդը։

Թեպետ Արցախում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք այս պահին չկա, բայց այստեղ ևս որոշակի քայլեր են ձեռնարկում մարդկային կուտակումներից խուսափելու և շփումները նվազեցնելու համար։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան

Պարգև Սրբազանի խոսքով՝ որոշել են մեկ-երկու շաբաթով հետաձգել Ստեփանակերտում հատավացյալների հետ անցկացվող ամենշաբաթյա եկեղեցական դասախոսություն-հանդիպումները։

«Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ եկեղեցու քայլերին, դա միայն Կաթողիկոսի իրավասությունն է ինչ-որ հրահանգ տալ, մենք էլ ենթարկվենք, կարգադրությունը բոլորս կատարենք»,- մեզ հետ զրույցում նշեց արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նա նաև հորդորեց բոլոր հավատացյալներին աղոթել, խնդրել, որ Աստված կորոնավիրուսից փրկի ամբողջ աշխարհը։

Որպես լրացուցիչ պաշտպանիչ գործողություն սրբազանը հավատացյալներին հորդորեց խնկարկել տունն օրվա ընթացքում գոնե մեկ անգամ, քանի որ խունկը մանրէասպան հատկություն ունի՝  պաշտպանում է ոչ միայն տեսանելի և անտեսանելի չարքերից, այլև ոչնչացնում է մանրէները։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում կոչ էր արել քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Նա նշել էր, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

155
թեգերը:
Արցախ, Ստեփանակերտ, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (478)
Ըստ թեմայի
ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար
Դոնալդ Թրամփն էլ է կորոնավիրուսի թեստ հանձնել
«Հայ «ջեբկիրներն» արդեն տնից են աշխատելու». ի՞նչ մեմեր է ստեղծել կորոնավիրուսը