Ինքնաթիռ

Հայաստանի ավիակարգավարները ինքնամեկուսացվել են

283
(Թարմացված է 10:58 15.03.2020)
Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել նաև Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման առնչությամբ:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է ՀՀ տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Facebook-ի իր էջում քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի նախկին խոսնակ Ռուբեն Գրձելյանը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում:

Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել նաև Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման առնչությամբ:

«Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը»,- գրել է Գրձելյանը՝ հավելելով, որ ղեկավարությունը նաև ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները 14 օր տևողությամբ կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքն ու նաև հանգիստը կազմակերպելու համար։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական տվյալ շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև չի կարող լքել այն:

«Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը ՀՀ օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում»,- նշված է Գրձելյանի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտնի է` ցանկացողներին երբ Հռոմից կտեղափոխեն Երևան

Ինքնամեկուսացման որոշումը կայացրել են Առողջապահության նախարարությունը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարությունը համատեղ։

283
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)
Ըստ թեմայի
Բոլորս հուզվում ենք. նախկին «Արմավիայի» անձնակազմը Հռոմ է մեկնում՝ ՀՀ քաղաքացիների հետևից
Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել
Ryanair–ը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ
Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է բացահայտվել
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

122
(Թարմացված է 20:00 13.07.2020)
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

122
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Գյումրի
Չինարի

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով

32
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի հրետանակոծության պահին վնասված տներից մեկում եղել են երեխաներ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի հուլիսի 13-ին Չինարի գյուղի թիրախային հրետանակոծությունն ապացուցող նոր փաստեր է ստացել: Դրանց հիման վրա պաշտպանը տեղեկացնում է, որ նոր զեկույց է ուղարկելու միջազգային կառույցներին:

Ադրբեջանական կողմի հրետանակոծմանը ենթարկված հայկական գյուղի բնակիչներից ու գյուղապետից ՄԻՊ աշխատակազմ ստացված ահազանգերի համաձայն՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ 10-յակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում՝ վնասվել է բնակելի տան տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

«Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Նրա խոսքով՝ դա հատկապես դատապարտելի է կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ էր արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին:

Հիշեցնենք՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Չինարիի խաղաղ բնակիչները հրետակոծության հետևանքով կրել են բացառապես գույքային կորուստներ:

32
թեգերը:
հրետակոծություն, Տավուշ, երեխա, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Սահման, հայ-ադրբեջանական, Չինարի, Հայաստան
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ նախկին ղեկավարը
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

0
(Թարմացված է 21:05 13.07.2020)
Վրաստանում հույս ունեն, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավ է հայտնել հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր, երբ պայքարում ենք անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, միջազգային համերաշխության ու գլոբալ կայունության պահպանումը շատ կարևոր է», - ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն Վրաստանի, այլև հարևան ու գործընկեր երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման ու բարեկեցության համար։

Վրաստանի նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները ժամանակին կկիրառվեն, ու իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Սալոմե Զուրաբիշվիլի
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին