Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար

423
(Թարմացված է 20:12 14.03.2020)
ՀՀ վարչապետը որոշել է լուսանկարների շարքով ցույց տալ, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում 3 լուսանկար է հրապարակել, որոնցից երկուսի վրա կարմիր նշում է արել, երրորդի վրա` կանաչ։

«Առանց մեկնաբանության»,– լուսանկարներին կից գրել է նա։

Օգտատերերից մեկը նկատել է. «Բայց վերջին նկարում էլ ձեռք բռնած վիճակում եք»։

Մեկ ուրիշն էլ գրել է. «Մի հատ ջիգյարով բարև–բարլուս էր մնացել, դա էլ հարամ եղավ»։

Երրորդն էլ մի հարց է տվել ու ինքն էլ պատասխանել իր հարցին. «Բա որ գալիս, զոռով փաթաթվում են, ի՞նչ անենք։ Բռնենք փռշտանք»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկ ինքնամեկուսացել էր Սևանում, և նրանք կորոնավիրուսի թեստ էին հանձնել, որոնց պատասխանը բացասական է եղել։

Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 18 դեպք։

423
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում
Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով
Ստուգայցեր զորամասերում. առիթը կորոնավիրուսն է
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
Լամպ

Երևանում հոսանքազրկումներ կգրանցվեն

3
(Թարմացված է 09:40 02.06.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն իրականացվում են հետագայում վթարներից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 բաժանորդը, Նորք Մարաշ թաղ.՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Ս․Խանզադյան եւ Շոպրոնի փողոցների սեփական տները Նորքի 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Գ․Հովսեփյան 10 փողոցը, Սերո Խանզադյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 33 հասցեն և հարակից ոչ բնակիչ –բաժանորդները:

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

3
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Երևան
Ըստ թեմայի
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»
Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի
Երևան

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

32
(Թարմացված է 00:38 02.06.2020)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

32
թեգերը:
Մարզ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը