Նիկոլ Փաշինյան

«Եթե անհրաժեշտություն առաջանա, քարոզարշավը կընդհատենք». Փաշինյանը` կորոնավիրուսի մասին

613
(Թարմացված է 13:06 12.03.2020)
Փաշինյանը խորհուրդ է տալիս կասկածի տակ չդնել այն տեղեկությունները, որոնք ներկայացնում է ինքը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում լրագրողներին հայտնեց` եթե անհրաժեշտություն առաջանա, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավը կընդհատվի։

«Ոնց տեսնում եք, քարոզարշավը շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն առաջանա ընդհատելու, կընդհատենք, բայց քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա», - ասաց նա:

Փաշինյանը նաև խորհուրդ տվեց լրագրողներին կասկածի տակ չդնել իր և կառավարության ներկայացրած տեղեկությունները։

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Ես երեկ ասել եմ այն, ինչ հայտնի է, եթե կլինի նոր տեղեկություն ու ավելի մեծ ռիսկ, այդ մասին նույնպես կասեմ», – վստահեցրեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ կորոնավիրուսով վարակվածների հետ շփված մարդկանց շրջանակը պարզվում է։ Նրա խոսքով` մարդկանց մի մասին կմեկուսացնեն Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում, բայց որոշ մարդկանց էլ կխնդրեն տանը մեկուսանալ։

Հիշեցնենք` երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այժմ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» են մեկուսացվել նաև կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիների հետ շփված 10 քաղաքացի։ Մինչ այդ այնտեղ 32 մարդ էր մեկուսացվել։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»

Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ էր վերցրել` Հայաստանի տարբեր մարզերում քարոզարշավ իրականացնելու համար։ Նա արդեն եղել է Սյունիքում, այժմ Վայոց Ձորում է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Էջմիածնի քաղաքապետը հաստատեց` կորոնավիրուսով վարակվածներից մեկն իրենց քաղաքի բնակիչ է

613
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Դասերը կրկին կհետաձգվե՞ն. ՀՀ կառավարությունում քննարկվեց այս հարցը
Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով
«Ախտանիշային բուժում է պահանջում մի պացիենտ». նախարարը` կորոնավիրուսով վարակվածների մասին
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ