Գարիկ  Մարտիրոսյանն ու Սոֆիկո Շևարդնաձեն

«Ուզեք` ՀՀ նախագահ կդառնաք». Վրաստանի 2-րդ նախագահի թոռնուհին` Գարիկ Մարտիրոսյանին

363
(Թարմացված է 19:25 11.03.2020)
Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի թոռնուհին սրտանց զրուցել է հայ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի հետ և վստահություն հայտնել, որ նա կարող է ՀՀ նախագահ դառնալ:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ճանաչված հեռուստահաղորդավար, լրագրող Սոֆիկո Շևարդնաձեն «Просто о сложном» հաղորդաշարի եթերում շոումեն Գարիկ Մարտիրոսյանին մեղադրել է մասոն լինելու մեջ և ասել, որ ցանկության դեպքում Գարիկն իր ծանոթությունների շնորհիվ կարող է Հայաստանի նախագահ դառնալ։

«Դուք մասոնների բանդա եք, դա շատ լավ է, ուզեք` նախագահ կդառնաք, չեք ուզի` չեք դառնա», - ասել է Շևարդնաձեն:

Հեռուստահաղորդավարն այս համոզմունքը հայտնել է, երբ Գարիկը խոսել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ծանոթ լինելու մասին և թե ինչպես է 2007-ին իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ԱԺ ընտրություններում։

Պարզվում է, այդ ժամանակ Գարիկն ընտրացուցակում է ընդգրկվել բացառապես եղբոր խնդրանքով, բայց պատգամավոր դառնալու մտադրություն չի ունեցել:

«Դա շատ զվարճալի պատմություն էր: Ես ունեմ հարազատ եղբայր ( դիվանագետ Լևոն Մարտիրոսյան. խմբ.), և նա այդ տարիներին լրջորեն զբաղվում էր քաղաքականությամբ։ Եղբայրս որոշեց ստեղծել սեփական երիտասարդական, հասարակական կազմակերպությունը: Ժամանակի ընթացքում այն մեծացավ և վերածվեց կուսակցության», -ասել է Մարտիրոսյանը:

2007-ին Լևոն Մարտիրոսյանը ստեղծել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) և խնդրել, որ Գարիկը լինի այդ կուսակցության ընտրացուցակում, քանի որ ոչ ոք չգիտեր այդ կուսակցության մասին, և շատերը կհետևեին Մարտիրոսյանին: Գարիկը համաձայնել է, և այդ «հնարքն» իսկապես գործել է:

Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես

«Ես չեմ ուզում դառնալ պատգամավոր, առավել ևս, որ ես ունեմ Comedy Club, «Прожекторперисхилтон» և չեմ կարող հրաժարվել իմ գործերից: Ընտրություններից երկու շաբաթ առաջ մենք մամուլի ասուլիս հրավիրեցիք, և ես ասացի, որ դուրս եմ գալիս կուսակցության ընտրացուցակից», - ասել է Մարտիրոսյանը:

Լրագրողներից մեկն ափսոսանք է հայտնել և խոստովանել, որ ինքը պատրաստվում էր քվեարկել Գարիկի օգտին:

Մարտիրոսյանի խոսքով` նույնիսկ եթե իրեն երբևէ առաջարկեն նախագահ դառնալ, կհրաժարվի:

Վերջում Գարիկը կատակել է, որ ամեն ինչ իր կյանքում ավելի լավ կստացվեր, եթե Սոֆիկոն եթերում չառաջարկեր նրան դառնալ ՀՀ նախագահ։

«Հիմա էլ բոլորը կասեն, թե հայերի փոխարեն վրացիներն են ՀՀ նախագահ առաջադրում»,–կատակել է նա։

Հիշեցնենք, որ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի բժշկական համալսարանը` նյարդահոգեբան-հոգեթերապևտ որակավորմամբ։ Նա երեք տարի աշխատել է որպես բժիշկ: 1993 թվականից դարձել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի խաղացող: Այդ ժամանակից ի վեր Մարտիրոսյանը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ռուսական շոու բիզնեսում:

«Հայկական ճանճ». Գարիկ Մարտիրոսյանը նորից զվարճացրել է իր հետևորդներին

363
թեգերը:
Նախագահ, Գարիկ Մարտիրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Աղջիկներ, իսկ ձեր ամուսիններն անո՞ւմ են դա». Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է կնոջը
«Մենք գալիս ենք ձեզ մոտ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է լվացքի փոշու գովազդի թեմայով
Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

51
(Թարմացված է 12:16 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

 

51
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

28
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

28