Ռուբինա Խանզադյան

Victoria's Secret–ի մոդել Ռուբինա Խանզադյանը զարմացնում է իր գեղեցկությամբ ու մկաններով

455
Ռուբինա Խանզադյանը հայտնի գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Նա գովազդում է Rubina Dyan զգեստի սեփական ապրանքանիշը և երկրպագուներին ուրախացնում լուսանկարներով։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Victoria's Secret ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդելը` 23–ամյա Ռուբինա Խանզադյանը, հիանալի մարզավիճակում է։ Դրա վկայությունն են Instagram–ում հրապարակված լուսանկարները։

Երեկ նա մի լուսանկար է հրապարակել, որում սև մարզահագուստով ու մագլցման համար նախատեսված հատուկ կոշիկներով մագլցում է պատը։

«Այս պատի վրա ես ինձ մկանուտ մարզիկ եմ զգում։ Նկատի ունեմ նախաբազուկներս», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Հատուկ նախատեսված պատի վրա հաճախ մարզվում են այն մագլցողները, որոնք իրական սարեր ու ժայռեր գնալու հնարավորություն չունեն։

«Աստված արձակուրդ է գնացել, որ քեզ ստեղծի». մարդիկ կրկին սիրահարվել են Անժելա Սարաֆյանին

Օգտատերերը հիացել են Ռուբինայով։ «Ամեն ինչում հիանալի ես», «Ինչպե՞ս ես ամեն ինչ հասցնում», «Կատարյալ կազմվածք է, իսկ դու ավելի կատարյալ ես դարձնում այն», – գրել են նրանք։

Մի քանի օր առաջ Ռուբինան մեկ այլ անկրկնելի կերպարում էր ներկայացրել` 50–ականների լեդիի տեսքով։ Սև ու սպիտակ լուսանկարում նա նախորդ դարի հոլիվուդյան գեղեցկուհու է նման։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Հայերն ամենուրեք են. նորաձևության ու գեղեցկության աշխարհը տակնուվրա արած 5 հայերը

Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Նա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին Ռուբինան հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշ, որն առաջ է մղում Իսպանիայում ու ԱՄՆ–ում։

Սերո Խանզադյանի թոռնուհին Victoria's Secret–ի մոդել է. նա զվարճանում է Իրինա Շեյկի հետ

455
թեգերը:
հայ, Կին, Ռուբինա Խանզադյան, Victoria's Secret, Լուսանկար
Ըստ թեմայի
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին
Գոհար Ավետիսյանը «բացահայտել» է ապագա երեխայի հորն ու փոքրիկի սեռը. տեսանյութ
Աշոտ Ղազարյանի թոռները հիացրել են «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժյուրիին
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

71
(Թարմացված է 12:24 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։

Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

71
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

40
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

40