Զենք, տղամարդ

Հայ որսորդի պատվո կոդեքսը, կամ երբ սիրում ես թե՛ զենքը, թե՛ բնությունը

218
(Թարմացված է 23:38 10.03.2020)
Նյութիս հերոսը համոզված է` իսկական որսորդը չի կրակի այն «զոհին», որը չի կարող փախչել։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե Հայաստանում ով և ինչու է որսով զբաղվում, որտեղ, երբ և ինչ կենդանու վրա կարելի է որսորդական հրացանն ուղղել։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հասարակության մեջ որսորդների նկատմամբ երկու կարծիք կա` «անպաշտպան կենդանիների դահիճներից» մինչև «կենդանիների և թռչունների մոլի սիրահարներ»։ Սովորաբար նրանց հազվադեպ են ընկալում այնպես, ինչպիսին իրենք կան` բնության պաշտպաններ և սանիտարներ։ Կարծիքը, որ որսը դաժան զվարճանք է, սկսել է ձևավորվել այն ժամանակներից, երբ վայրի կենդանիների ու թռչունների որսը դադարել է լինել սննդապահովման և գոյատևման հիմնական միջոցը։

Охотничье ружье
Որսորդական հրացան

Թեմայի շուրջ զրուցել ենք լրագրող և որսորդ Էդուարդ Սարիբեկյանի հետ։ Նա գրեթե ամբողջ կյանքում որսով է զբաղվում. առաջին անգամ որսի մասնակցել է 12 տարեկանում։ Որսի հանդեպ նրա սերը ձևավորվել է գրքերի, հատկապես` գրող Վախթանգ Անանյանի պատմվածքների և արկածային գրականության և ֆրանսիացի դասական Ժյուլ Վեռնի վեպերի ազդեցությամբ։

«Միշտ սիրել եմ թե՛ բնությունը, թե՛ զենքը։ Որսն ինձ հնարավորություն է տվել մոտենալ բնության իմաստնությանը և իմ արարքները համեմատել նրա հետ։ Որսի գնալիս ես ավելի համբերատար եմ դառնում»,–պատմում է նա։

Որսորդի խոսքով` սիրելի զբաղմունքի համար ստիպված է նաև գումար է ներդնել, առանձնապես օգուտ չի ստանում, բայց փոխարենը հաճույք է ստանում անտառից և վայրի կենդանիների ու թռչունների հետ «մրցակցելուց»։

Ով և ինչու է որսորդությամբ զբաղվում

Հայաստանում որսի սիրահարների մասին որոշակի վիճակագրություն չկա։ Հիմնվելով պաշտոնապես գրանցված զենք ունեցող մարդկանց վրա, կարելի է ենթադրել, որ մոտավորապես 30-50 հազար որսորդ կա։

Որսի հիմնականում գնում են կա՛մ խմբով, կա՛մ մենակ

Որսի հիմնականում գնում են կա՛մ խմբով, կա՛մ մենակ։ Ուշագրավ է, որ կանայք ևս ակտիվ են այս ոլորտում։ Եթե տղամարդիկ որսի են գնում` տեղի տալով պատմական բնազդներին, ապա որսով զբաղվելու կանանց շահագրգռվածություն ավելի «մաքուր է»` նրանց դուր է գալիս բուն գործընթացը։

Մեր օրերում Հայաստանում որսով զբաղվում են հիմնականում սպորտային հետաքրքություն ունեցողները, որի շնորհիվ կարգավորվում է վայրի կենդանիների և թռչունների թվաքանակը։ Աշխարհի զարգացած երկրների կառավարությունները վճարովի քվոտաներ են տրամադրում վերարտրադրողական տարիքն անցած կենդանիների որսի համար։ Որսից հավաքվող գումարը տրամադրվում է շրջակա միջավայրի պահպանությանը։ Այդ պատճառով վայրի բնության ապագան, փաստորեն, կախված է որսորդությունից։ Հայաստանում նույնպես քվոտաներ են տրամադրում, բայց որսորդության փորձագետները շատ անգամ են դիմել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն` փոփոխություններ ու շտկումներ անելու պահանջով։ Օրինակ` Հայաստանի անտառներում արջերի քանակն ավելացել է, նրանք արդեն մոտենում են բնակավայրերին, նախարարությունը կարող է քվոտաներ տրամադրել արջերի որսի համար։

Որտեղ, երբ և ինչ կարելի է որսալ Հայաստանում

Որսորդությամբ կարելի է զբաղվել դրա համար սահմանված վայրերում։ Որսորդները հիմնականում նախընտրում են Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերը։ Որսը թույլատրված է բնակավայրերից 500 մետր հեռավորության վրա։ Խստիվ արգելվում է կրակել ազգային պարկերում և արգելոցներում։

Որսորդական սեզոնը Հայաստանում սկսվում է օգոստոսի երրորդ շաբաթվանից և ձգվում է մինչև փետրվարի վերջ։ Որսորդների համար «որսորդական շաբաթվա» նախապատրաստությունը ծեսի նման մի բան է։ Հաճախ նրանք գիշերում են անտառի մոտակայքում, իսկ որսը սկսում են վաղ առավոտյան։ Երեկոյան էլ վայելում են որսամսի համեղ խորովածը։

Վերջերս Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում ընդունեց ՀՀ տարածքում որսը թույլատրել միայն շաբաթվա երեք` չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Մինչ այդ որսի կարելի էր գնալ շաբաթվա բոլոր օրերին։

«Ամենաշատը կրակում են հանգստյան օրերին, դրանից հետո կենդանիներին երեք օր է պետք, որ վերադառնան իրենց տարածքներ։ Իսկ նրանք թույլատրում են կրակել չորեքշաբթի։ Բացի այդ, որոշման կատարմանը գործնականում ոչ ոք չի հետևում, այդ դեպքում ինչի՞ է այն պետք»,– ասում է Սարիբեկյանը։

Մարդիկ կկրակեն իրար վրա. փորձագետները մտահոգված են Հայաստանում «որսորդական» նոր օրենքներով

Հայաստանում թույլատրված է վայրի թռչունների` լորի, վայրի աղավնու, կաքավի, սարյակի, ինչպես նաև գայլի և բորենու որսը։ Այլ կաթնասունների որսն արգելված է, օրինակ` չի կարելի արջ սպանել։ Բնականաբար չի կարելի որսալ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։

Որսորդի պատվի չգրված կոդեքսը

Իսկական որսորդները որոշ կանոններ ունեն, որոնք նրանց համար պատվիրանի նման են։ Օրինակ` որսորդը երբեք չպետք է կրակի կենդանուն, որը չի կարող փրկվել։ Եթե թռչունը հանգիստ նստած է ճյուղին, նրան պետք է անպայման վախեցնել, ստիպել թռչել, և հետո միայն փորձել կրակել։

Հաջորդ կանոնը` որսամիսը պետք է անպայման ուտել։ Չի կարելի սպանված կենդանուն թողնել գետնին ընկած։ Եթե մարդն ուզում է կրակել ուղղակի կրակելու համար, կարող է հրաձգարան գնալ։ Որսորդը, հաջողված կրակոցի դեպքում, պետք է պատրաստի և ուտի իր որսի միսը։

Որսորդները ճտերին ձեռք չեն տալիս, նույնիսկ հակառակը, եթե որսորդը բնից ընկած ճուտ է տեսնում, պետք է այն բարձրացնի, դնի բնի մեջ։

Ինչպես որսորդ դառնալ

Որսորդությամբ հետաքրքրվողները պետք է առնվազն մեկ անգամ միանան որսորդական խմբին, սեփական աչքերով տեսնեն իսկական որսորդներին և որսի գործընթացը, ինչու չէ նաև գոնե մեկ անգամ կրակեն, հետո որսորդության մասին զանազան նյութերի ծանոթանան, անպայման կարդան որսորդությանը վերաբերող օրենքները։ Հաջորդ քայլը պետք է լինի որսորդական կազմակերպության անդամ դառնալը, որը նորեկին որսորդական տոմսով կապահովի։ Այնուհետև պետք է զենք ձեռք բերել և ոստիկանությունից տեղեկանք վերցնել, որ զենքն օրինական է։ Եվ վերջապես, որսորդական սեզոնի նախաշեմին չպետք է մոռանալ որսորդական քվոտայի վճարման մասին։

Հայաստանում որսորդ են դառնում մի քանի րոպեում

218
թեգերը:
որսագողություն, որս, բնություն, Զենք, Հայաստան
Ըստ թեմայի
Ոսկեգույն ռետրիվերի արձագանքը տիրուհու ու կատվի «սիրախաղին». տեսանյութ
Նորավանքի մոտ բեզոարյան այծն ընկել է թակարդն ու կտրված ոտքով փախել. լուսանկարներ
Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

80
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

80
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Շորենա Բեգաշվիլի

«Ախ, այդ Բեգաշվիլին». վրացի մոդելը փորձում է նմանվել Քարդաշյանին

39
(Թարմացված է 22:37 03.07.2020)
Որոշ լուսանկարներում, որոնցում գեղեցկուհու դեմքը չի երևում, նրան կարելի է շփոթել Քիմ Քարդաշյանի հետ։ Նույն կազմվածքն է, նույն սև մազերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայտնի դերասանուհի և մոդել, Վրաստանի սեքս խորհրդանիշ Շորենա Բեգաշվիլին Instagram–ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կարելի է նմանություն գտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։

Նկարներից մեկում Բեգաշվիլին առօրյա հագուստը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ և նկարվել աշխատասենյակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Իսկ գեղեցկության սրահ այցելելիս նա ցուցադրել է իր բարակ գոտկատեղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Բաժանորդները հիացել են մոդելի կազմվածքով ու հաճոյախոսություններ շռայլել նրա հասցեին։

Այս մեկը կարծես պատահական լուսանկար է, բայց միևնույնն է` Շորենան հրաշալի տեսք ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Նշենք, որ 37-ամյա դերասանուհին շատ երիտասարդ է երևում։ Նրա գեղեցկության գաղտնիքը ճիշտ սնվելն է, մարզվելն ու մաշկի խնամքը։

Բեգաշվիլին հայ հանրությանը հայտնի է նաև «Պոկեր խաղի կանոններով» ֆիլմով, որտեղ ներկայացել է էպիզոդիկ դերում։

Կարմրահեր Քիմը․ Քարդաշյանն անճանաչելի է դարձել․ լուսանկարներ

39
թեգերը:
մոդել, Շորենա Բեգաշվիլի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել
Քիմից հետ չեն մնում․ Քարդաշյան քույրերը նկարվել են բիկինիով
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար