00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի Երևան. «Զվարթնոցում» կձեռնարկվեն հատուկ միջոցառումներ

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալիայում գտնվող ՀՀ 200 քաղաքացի դեսպանության հետ կապի մեջ են։ Նրանք տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չունեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Միլանից Երևան այսօր թռիչք կա։ Ինչպես տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից, Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում:

Նշենք, որ Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին է հայտարարվել։

Города мира. Ватикан - Sputnik Արմենիա
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել Իտալիա ուղևորությունը և վերադառնալ

«Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին»,–ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Իտալիայում գտնվող ՀՀ 200 քաղաքացի դեսպանության հետ կապի մեջ են։ Նրանք տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չունեն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ էլ`անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանածները զննում են անցնելու:

«Զվարթնոց» օդանավակայանը մամուլի ծառայությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում են հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Նշենք նաև, որ երեկ` մարտի 9–ին, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրահանգել է մարդկանց մնալ տանը և ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մարտի 9–ի տվյալներով` Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի։ Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Կորոնավիրուսի դեպքերը հաստատվել են Իտալիայի բոլոր 20 շրջաններում։

Լրահոս
0