«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

332
(Թարմացված է 12:55 10.03.2020)
Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ աղջկա վիճակը շարունակում է ծանր մնալ. վնասվածքները շատ են:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Չնայած դրան` վիճակը շարունակում է մնալ ծանր. վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,–գրել է Դերձյանը:

Նշենք, որ երեկ 13-ամյա աղջիկը որոշ բառեր էր արտաբերել։ Նա նաև սկսել էր ինքնուրույն շնչել։ Մարտի 9–ի դրությամբ երեխային հարազատներից ոչ ոք տեսակցելու չի եկել։ Սակայն օրական շուրջ 30 զանգ են ստանում գյումրեցիներից, նրա ուսուցիչներից, որոնք հետաքրքրվում են երեխայի առողջական վիճակով։

Զանգահարողները հետաքրքրվում են նաև, թե ինչով կարող են օգնել երեխային, սակայն ԲԿ–ն տեղեկացնում է` այս պահին իրենք ապահովել են երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչ։

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Մորն ու աղջկան դաժան ծեծի ենթարկած 28–ամյա տղամարդուն կալանավորել են։

332
թեգերը:
ծեծ, Վիրավոր, հիվանդանոց, աղջիկ, Գյումրի
Ըստ թեմայի
Արտակարգ դեպք Գյումրիում. «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը
«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր
Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան

8
(Թարմացված է 20:29 12.07.2020)
Միքայել Մինասյանը -յան տեսաուղերձի միջոցով պատասխանել է իր հետևորդների հարցերին: Անդրադարձ է եղել նաև հայաստանյայց եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակում է Facebook-ի իր էջում տեսաուղերձների շարքը։ Այս անգամ նա որոշել էր արդեն բացօթյա պատշգամբից պատասխանել օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։ Տեսանյութի նկարագրությունում նա ասաց, որ վերջին երկու շաբաթում ստացել է բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ:

Պատասխանելով օգտատերերից մեկի՝ հայաստանյայց եկեղեցուն վերաբերող հարցին, Մինասյանը նշեց, որ հետևում է կատարվող իրադարձություններին, և դրանք որակեց որպես «պատերազմ»։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Օգտագործելով արդեն ավելի քան տասը տարիների աշխատանքի արդյունքները, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները վատն են, կաշառակեր են և այլն, և օգտվելով մարդկանց՝ երևի թե հաճախ օբյեկտիվ զայրույթից, նա քանդում է եկեղեցին և դա անում է անթաքույց»,- հայտարարեց Մինասյանը՝ հավելելով, որ դա Փաշինյանը հետևողական իրականացնում է «իր պատվիրատուների պատվերը»։

Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ

Մինասյանի պնդմամբ՝ Փաշինյանը պայքարում է եկեղեցու դեմ, որը շատ լավ գիտի՝ հայ հասարակությունը հենման երեք բևեռ ունի՝ լեզուն, պատմությունն ու հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ կապ չունի՝ հավատացյալ ես, թե ոչ։

Նա ցավով արձանագրեց, որ այդ գործում ՀՀ վարչապետին օգնում են հենց եկեղեցականները, որոնք ձևացնում են, թե դա իրենց չի վերաբերում, թող ուրիշները պայքարեն։ Մինասյանի կարծիքով՝ եկեղեցին պետք է արձագանքի, որովհետև սա ազգային ազատագրական պայքար է, որը պետք է ղեկավարի հենց եկեղեցին։

«Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով։ Իրենք անթաքույց զբաղված են պետությունն ու հասարակությունը քանդելով։ Իրենք ստեղծում են Նոր Հայաստան։ Այո, այդ մի հարցում նրանք ազնիվ են»,- ընդգծեց Մինասյանը՝ նշելով, որ Նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք, որովհետև նոր հայի տեսակը ֆեյսբուքահայաստանն է։

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը՝ իր «Ստի վերջը» խորագրով տեսանյութերից մեկում հայտարարել էր, որ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ու նրա եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

8
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

53
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

53
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա