Ուղևորներ

Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար

405
(Թարմացված է 01:01 10.03.2020)
Չկա զբոսաշրջիկ, չկա չվերթ, հյուրանոցային ամրագրում, զբոսաշրջային փաթեթների վաճառք, հյուրանոցների, միջոցառումների, ռեստորանների և ընդհանրապես ճանապարհորդությունների պահանջարկ։ Մոտավորապես այսպես կարելի է նկարագրել իրավիճակը, որ տիրում է աշխարհում, այդ թվում` Հայաստանում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև վարակվածների, առողջացածների, մահացածների թվի հաշվարկի հետ կապված թեմաները լրատվամիջոցների գլխավոր նորությունների շարքում են, հայաստանյան տուրօպերատորները հաշվարկում են կորուստներն ու ամրագրված տուրփաթեթների չեղարկումների թիվը։

Միայն 2019 թվականի 9 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 200 զբոսաշրջիկ, ինչը 14,4%–ով շատ է 2018 թվականի ցուցանիշից։ Թե ինչ ցուցանիշ կլինի 2020 թվականին, դեռ պարզ չէ, բայց հարկ է նշել, որ մեր երկրի տնտեսությունը զգալիորեն կախված է նաև զբոսաշրջությունից։

Ոլորտը կործանվո՞ւմ է

Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լրջորեն ազդել է ՀՀ քաղաքացիների զբոսաշրջային ծրագրերի վրա։ Ոմանք խուճապահար վերադարձնում են տոմսերը, չեղարկում ուղևորությունները և ամրագրումները, մյուսները դեռ պարզապես ծանոթանում են զբոսաշրջային ընկերությունների առաջարկներին։

Զբոսաշրջության ոլորտում աշխատող վարորդ Արտակ Խաչատրյանն իր գործընկերների պես անորոշության մեջ է։ Եթե անցած տարի այս ժամանակահատվածում աշխատանքը եռում էր, ապա հիմա վարորդները ժամերով անգործ են մնում և աղոթում, որ շոգը շուտ ընկնի։

«Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը շատ քիչ է։ Անցած տարի այս ժամանակահատվածում բազմաթիվ իրանցիներ կային, իսկ հիմա ընդհանրապես չկան։ Ռուսաստանից էլ են քիչ մարդիկ գալիս, բարդ իրավիճակ է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ամբողջ հույսը շոգն է. ինչպես հայտնի է, տարվա տաք եղանակին ցանկացած համաճարակ, որպես կանոն, նահանջում է։

Տաք եղանակի վրա է հույսը դրել նաև տեղի հյուրանոցային համալիրներից մեկի ներկայացուցիչը։ Նա մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատերի մոտ է խուճապ սկսվել։ Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չգիտեն` ինչ անեն նման իրավիճակում և ինչպես փակեն երկարատև պարապուրդի հետևանքով առաջացած վնասները։

«Սա այն ժամանակն է, երբ մենք պետք է փող աշխատենք, իսկ գործնականում... Մենք անդունդն ենք գլորվում», – խոստովանեց նա։

Նրա խոսքով` ամրագրումները զանգվածաբար վերադարձնելու պատճառով հյուրանոցները մեծ վնասներ են կրել։ Որոշ հյուրանոցներ անցած տարվա համեմատ, կարելի է ասել, դատարկ են։

Զբոսաշրջային ընկերությունները բողոքում են

Վերջին երկու շաբաթը մղձավանջի են վերածվել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների համար։ Զբոսաշրջային օպերատորները ստիպված են այս կամ այն զբոսաշրջային փաթեթների չեղարկումներ ձևակերպել (ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դուրս)։

«Շուկայում անկում է: Եվ դա պայմանավորված է նրանով, որ ավիաընկերություններից շատերը չեղարկել են իրենց չվերթերը դեպի այն երկրներ, ուր պետք է հանգստի մեկնեին մեր քաղաքացիները», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց One way Tour ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանցիները չեղարկում են եվրոպական ուղևորությունները, բայց նվազել է նաև Եգիպտոսի պահանջարկը։ Ի դեպ, երեկ այնտեղ կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել։

Մեր զրուցակցի խոսքով` անցած շաբաթ մարդիկ չեղարկում էին նաև հայաստանյան ուղևորությունները, սակայն հիմա ներգնա զբոսաշրջության հարցում իրավիճակը փոքր–ինչ կայունացել է։ Հույս կա, որ հայերը վերջապես կսկսեն գումար ծախսել սեփական երկրում։

EL TOUR–ի տուրմենեջեր Հռիփսիմե Այվազյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներից շատերը սպասման մեջ են։ Նրանք ուզում են հասկանալ` ինչպես կփոխվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, որպեսզի կողմնորոշվեն հանգստի վայր ընտրելու հարցում։ Միևնույն ժամանակ, միայն այս ընկերությունում հայաստանյան ուղևորությունը չեղարկել են 200 հոգուց բաղկացած երկու մեծ խմբեր Ռուսաստանից և 50 մարդ Ավստրիայից։

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում

«Անցած տարի և ընդհանրապես այս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն ամռան համար էին ուղեգրեր գնում, հիմա մարդկանց մոտ խուճապ է, հետևաբար գործ չկա», – ասաց Այվազյանը։

Նման իրավիճակ է նաև տոմսերի ամրագրմամբ զբաղվող ընկերությունների դեպքում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հայաստանցիները սկսել են զանգվածաբար վերադարձնել ավիատոմսերը։

Այդ ընկերություններից մեկի մենեջերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ շատերը պարզապես վախենում են ինքնաթիռ նստել` մտածելով, որ իրենց կողքին կարող է կորոնավիրուսով վարակված մարդ հայտնվել։

«Շատերը վերադարձնում են Իսպանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Վիեննայի, Ֆրանսիայի տոմսերը, որովհետև դրանք գնել էին այդ երկրներում նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար, իսկ դրանք չեղարկվել են», – ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակցի կանխատեսումներով` եթե այսպես շարունակվի, ոլորտի ներկայացուցիչները փաստացի անգործ կմնան։

Ավիաընկերություններ և ուղևորափոխադրումներ

Տհաճ իրավիճակում են հայտնվել նաև Հայաստանից Վրաստան ուղևորներ փոխադրող ընկերությունները։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ոլորտի ներկայացուցիչներից մեկը` Մանուկը (անունը փոխած է), մարդիկ զանգվածաբար հրաժարվում են նախապես ծրագրած ուղևորություններից։

Միևնույն ժամանակ, Armenia ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է մարտին նախատեսված բոլոր չվերթերը Երևանից դեպի Թել Ավիվ և Լիոն։

«Սա պայմանավորված չէ միայն վիրուսը կանխելու փորձով։ Օրինակ` Իսրայելի իշխանությունը կոչ է անում իր քաղաքացիներին ավելի քիչ ճանապարհորդել, և մարդիկ մեծ թվով տոմսեր են վերադարձրել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության մարքեթինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը։

Նրա խոսքով` ավիաընկերությունը չեղարկել է չվերթերը մինչև ապրիլի 10-ը։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Հասկանալու համար, թե ինչպես է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ազդել քաղավիացիայի ոլորտի վրա, մենք հարցում ուղարկեցինք ՀՀ քաղավիացիայի կոմիտե։ Հոդվածի թողարկման պահին պատասխան դեռ չէինք ստացել։

Ամեն ինչ այդքան վա՞տ է

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ կորոնավիրուսն իսկապես մեծ վնաս է հասցրել ոլորտին։ Սակայն որքան` դեռ հայտնի չէ. կոնկրետ հաշվարկներ չկան, տնտեսվարող սուբյեկտները դեռ չեն ներկայացրել հաշվետվությունները։

«Իրավիճակը մեղմացնում է այն հանգամանքը, որ ակտիվ սեզոնը դեռ չի սկսվել։ Թեև արդեն ապրիլ, մայիս ամիսների համար բազմաթիվ փաթեթներ են չեղարկվել։ Սակայն հույս ունեմ, որ այս խուճապը կնահանջի», – ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով` ակնհայտ է այն զբոսաշրջային ընկերությունների ֆինանսական վնասը, որոնց ներկայացուցիչները նույնիսկ այս դժվար ժամանակահատվածում շարունակում են գումար ծախսել տարբեր հարթակներում Հայաստանը գովազդելու համար։

Ապրեսյանը կանխատեսում է, որ եթե այսպես շարունակվի, զբոսաշրջային ընկերություններից շատերը պարզապես կլքեն շուկան և այս ճգնաժամին չեն դիմանա։ Նա կարծում է, որ դեռ պետք է սպասել։

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ–ն, հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տիպի (COVID-19) տարածման հետ կապված իրավիճակը` ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և ԵՄ երկրներ մեկնել, հատկապես Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա մեկնելուց։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

405
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (861)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով Երևանում ուկրաինական ջրային կրկեսի շոու ծրագիրը կհետաձգվի
Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»
Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի
Արքայազնը կորոնավիրո՞ւս է տարածում. Ուիլյամը կատակել է
Գոհար Ավետիսյան

«Աղջիկներ բռնվեք». դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին 40 օրական է

2
(Թարմացված է 13:24 11.08.2020)
Գոհար Ավետիսյանը վստահ է, որ որդին հաղթանդամ ու սրտակեր է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, Instagram-ի իր էջում որդու լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ նա արդեն 40 օրական է։

«Դե ինչ ընկերներ, եկեք ծանոթանանք։ Իմ անունը Գասպար է, և ես արդեն 40 օրական եմ»,– գրել է դիմահարդարը։

Նրա խոսքով` որդին արդեն 5 կգ քաշ ունի, հավանաբար հաղթանդամ է լինելու։

«Աղջիկներ, բռնվեք։ Նրա աչքերը գողացել են իմ սիրտը»,– գրել է Գոհարը։

Դիմահարդարի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։

«Հրաշք է, Աստված նրան առողջություն տա»,«ինչ քաղցրիկն է», «սիրուն տղա»,– գրել են նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։

Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

2
թեգերը:
դիմահարդար, որդի, տղա, Գոհար Ավետիսյան
Նիկոլ Փաշինյանի հանդիպում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ, արխիվային լուսանկար

Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին

40
(Թարմացված է 13:05 11.08.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն առաջարկում է հանգստյան ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարում ներգրավված բոլոր բուժաշխատողներին:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը: Այս մասին նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Facebook-յան էջում:

«Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի շարունակելու իրենց գործունեությունը»,- նշված է վարչապետին ուղղված առաջարկում:

Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

Պատգամավորի համոզմամբ՝ առաջարկը կխթանի նաև ՀՀ տարածքում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում:

Նշենք, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որոնցից 33 157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177 322 թեստավորում:

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

40
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, կորոնավիրուս, բուժաշխատող, Հայաստան
Ըստ թեմայի
Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել
Ռուս հայտնի բժիշկն ալերգիաների դեմ բնական «դեղամիջոց» է բացահայտել
Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը