00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է 70 հա անտառ տնկել

© Sputnik / Aram NersesyanГрузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината
Грузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջակա միջավայրին հանքարդյունաբերության հասցրած վնասներն այսուհետ կփոխհատուցվեն ոչ թե դրամով, այլ բնապահպանական ծրագրերով։

ԵՐԵՎԱՆ, 9 Մարտ — Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավոր է 70 հա անտառ տնկել։ Այս մասին այսօր ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին

«Մենք իրենց հետ քննարկել ենք, թե ծառերը որտեղ պետք է տնկվեն. մի մասը այդ տարածաշրջանում, մյուսը` Կապանի լքված Կավարտի պոչամբարի տարածքում, նաև` քաղաքw6m»,– ասաց նա։

Նախարարի խոսքով` այս կերպ հանքարդյունաբերության հասցրած վնասները հնարավոր կլինի նվազեցնել։

Գործող համակարգից, որը ենթադրում է պատճառած վնասի դիմաց բնապահպանական վճարներ, նախարարի խոսքով, ՀՀ իշխանությունը որոշել է հրաժարվել։

Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Վճարը դա տնտեսական մեխանիզմներից մեկն է, բայց եթե այդ վճարը 600, 1000 կամ 2000 դրամ է, դա երբեք չի աշխատում»,– ասաց Գրիգորյանը։

 Նախարարը նաև հայտնեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել` շրջակա միջավայրին հասցրած վնասների վերաբերյալ։ Դրանց թվում է նաև Ողջի գետի աղտոտման դեպքը։

Загрязненная река Вохджи - Sputnik Արմենիա
Ինքնամաքրման հույսին. բնապահպանն ահազանգում է` Ողջի գետը չի ազատվի ծանր մետաղներից

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 17-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։ Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի հետևանքով պոչանքները լցվել էին Ողջի գետը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել էր, որ աղտոտման աղբյուրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ չէ, որ աղտոտում է բնությունը. նախարար

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշել էր, որ վթարված խողովակը, որից աղտոտված ջուրը լցվում էր Ողջի գետ, հայտնաբերվել է, և աղտոտված նյութերի հոսքը դեպի գետ կասեցվել է։

10 օր անց` հոկտեմբերի 27-ի երեկոյան, կապանցիները ևս նկատել էին, որ Ողջի գետով դարձյալ աղտոտված ջրեր են հոսում։

Լրահոս
0