00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». ինչ են մաղթել հայտնի հայ կանայք

© Sputnik / Andranik GhazaryanВ парке, на скамье
В парке, на скамье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքականությունից մինչև շոու բիզնես։ Հայտնի հայ կանայք, որոնք ողջ տարին իրենց ուժով ու կանացիությամբ քաջալերում են մյուս կանանց, այսօր բարեմաղթանքներ են հղում։

 

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի— Sputnik. Հայտնի հայ կանայք սոցցանցային գրառումների միջոցով շնորհավորանքներ են հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որը միշտ աչքի է ընկնում իր ինքնատիպ գրառումներով, կանանց շնորհավորել է արջի քոթոթին ուսին դրված։

«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ

«Իր մեջ միաժամանակ չորս եղանակ ունեցող էակը` կինը, որի տոնն ամփոփվում է գարնան մեկ, սեղմ ամսում, կանայք, որոնք շնորհակալությամբ ու անտրտունջ ամբողջ տարին սպասում են այդ համեստ օրվան...ախ այդ կանայք... Շնորհավոր մարտի 8-ը` օրը, երբ տղամարդիկ առանց ամաչելու և ընդգծված հուզմունքով առանձնացնում են իրենց կյանքի կարևորագույն երակը` իրենց կյանքի կնոջը: Իմ ուսին կպած Քոթոթն ու ես սկսել ենք տոնել»,–գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոստովանում է, որ կանանց նվիրված առանձնացված տոներ չի սիրում։

«Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը: Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան: Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի: Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում: Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել։ Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել` շուն պահեք»,–գրել է Զոհրաբյանը:

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը մաղթում է, որ կանայք միշտ ինքնավստահ ու նպատակասլաց լինեն։

Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

«Սիրելիներս, շնորհավոր Մարտի 8։ Ուզում եմ բոլորդ կյանքում գտնեք այն, ինչը ձեզ մեծ երջանկություն կպարգևի։ Իմ մեծ երջանկությունն իմ Ալեքսն է։ Մայրությունը հրաշք է, մաղթում եմ, որ ամեն կին վայելի այն։Կանայք սովորաբար հոգսաշատ են, բայց ուզում եմ, որ ամեն ինչ անելուց զատ սիրեք ձեզ, հավատաք ձեր ուժերին ու վստահ լինեք՝ ոչինչ չի կարող հաղթել ձեր երազանքների իրականացմանը։ Ցանկացած ոք ինքն է որոշում՝ ինչպես ապրել. մեր ընտրությունն է՝ մնալ տեղո՞ւմ, թե՝ առաջ գնալ։ Բացառությունները չհաշված՝ մենք ենք պատասխանատու մեր հաջողությունների ու անհաջողությունների համար»,–գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել կանանց։

«Շնորհավոր Մարտի 8-ը սիրելի կանայք և աղջիկներ»,–գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Սիրված երգչուհի Զարուհի Բաբայանը ևս շնորհավորել է կանանց միջազգային օրը։

«Թող գարունը բոլորի սրտերում մաքրություն,պարզություն և բարություն սփռի։ Երջանիկ եղեք սիրելի կանայք։Ժպտացեք»,–գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial) on

Հավելենք, որ այսօր շատ երկրներում նշում են կանանց միջազգային օրը: Այն արտահայտում է կանանց իրավունքների համար ստեղծված շարժումը։ 1908թ.-ի ցույցը, երբ 5 հազար կին երթ անցկացրին Նյու Յորքում ու պահանջեցին, որ աշխատանքային ժամերը նվազեցնեն ու տղամարդկանց հավասարազոր իրավունքներ տան։

8 марта в Ереване  - Sputnik Արմենիա
Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց

1910թ.-ին գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց աշխատավոր կանանց օր սահմանել:

Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ–ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ–ին:

1977թ.–ին ՄԱԿ–ը Մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: 2001թ–ին ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Հայաստանում ընդունված է նշել կանանց մեկամսյակ, որը ձգվում է մարտի 8–ից մինչև ապրիլի 7–ը, քանի որ ապրիլի 7–ը մեր երկրում մայրության և գեղեցկության օրն է։

Լրահոս
0