00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում չարաշահումները կբացառվեն. ինչպե՞ս

© Sputnik / Asatur YesayantsИнвалидная коляска в коридоре медицинского центра "Сурб Асвацамайр"
Инвалидная коляска в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի ընդունման արդյունքում կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը, ինչը էապես կհեշտացնի հաշմանդամություն ունեցող չափահասների, երեխաների և նրանց ծնողների կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը, որ վերաբերում է հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացին։

Передача денег - Sputnik Արմենիա
Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը

Դրա նպատակը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում հայեցողական որոշումների կայացման հնարավորությունները բացառելն է։ Տեղեկությունը տրամադրել է Առողջպահաության նախարարությունը։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով.

  1. 1.  տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումն ամենայն հավանականությամբ կշարունակվի,
  2. 2.  3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար, 
  3. 3.  5 տարի ժամկետով՝ այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։

Ցանկերում չընդգրկված հիվանդությունների բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կսահմանվի 2 տարի ժամկետով։ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով կսահմանվի կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում։

Ճապոնիայում 19 հաշմանդամի սպանած տղամարդուն մահապատժի են դատապարտել

Հաջորդ փոփոխությունը, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից, վերաբերում է անժամկետ հաշմանդամության սահմանմանը։ Հստակեցվել են անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը. եթե միևնույն հիվանդությունով անձը ենթարկվել է 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունն անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում։

Նշենք, որ խոսքը չի վերաբերում 7 տարի անընդմեջ հաշմանդամության խումբ ունենալուն, այլ նույն հիվանդությամբ կարգավիճակ ունենալու՝ տարիների ընդհանուր հանրագումարին։

«Իմ քայլն» առաջարկում է նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին

Նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կկիրառվեն միասնական օբյեկտիվ չափորոշիչներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլև կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը, ինչը էապես կհեշտացնի հաշմանդամություն ունեցող չափահասների, երեխաների և նրանց ծնողների կյանքը։

Լրահոս
0