Նուրհան Յոսուփովիչ

Փաշինյանն անձամբ է անձնագիր հանձնել 105-ամյա պապիկին. նա համբուրել է փաստաթուղթը

95
(Թարմացված է 12:24 06.03.2020)
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Նուրհան Յոսուփովիչի հետ լուսանկար է հրապարակել և գրել իր զգացողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Թուրքիայում ծնված և Հայաստան տեղափոխված Նուրհան Յոսուփովիչին։

«Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յոսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յոսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով: Նկարում՝ Նուրհան Յոսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նուրհան պապի քրոջորդին Sputnik Արմենիային հայտնեց, որ Փաշինյանը 15 կարմիր վարդ է բերել իր հետ, այցելությունը տևել է կես ժամ։

Նշենք, որ Նուրհան Յոսուփովիչն Իտալիայի քաղաքացի է, թեև 1915 թվականին ծնվել է Թուրքիայի Օրթա գյուղում։

«Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է». 85–ամյա հայ «դեսպանի» պատմությունը

Դպրոցն ավարտելուց հետո նա հինգ տարի աշխատել է Թուրքիայում իտալական բանկի մասնաճյուղում։ Հասկանալով, որ աշխատանքը հեռանկարային չէ, նա ազատվել է աշխատանքից։ 1950թ.-ին աշխատանքի է անցել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Սկսել է մշակույթի հարցով քարտուղարի պաշտոնից, հետո աշխատել դեսպանատանը՝ որպես ռազմական կցորդի երրորդ, այնուհետև երկրորդ և վերջապես առաջին քարտուղար։ 1980թ.-ին անցել է թոշակի։ Իտալիայի կառավարությունը երկրին մատուցած ծառայությունների համար նրան պարգևատրել է շքանշանով։

Sputnik Արմենիան ավելի վաղ զրուցել էր Նուրհան Յոսուփովիչի հետ, և նա պատմել էր, թե ինչպես է որոշել Հայաստան գալ։

95
թեգերը:
անձնագիր, Նուրհան Յոսուփովիչ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը զայրացավ, որ մեկ տարի առաջ տված հանձնարակականը չի կատարվել
Փաշինյանը շուն է նվեր ստացել Վրաստանի վարչապետից. տեսանյութ
Իվանիշվիլիի շնորհիվ. Փաշինյանին հրավիրել են Թբիլիսիում հայկական թատրոնի շենքի բացմանը