00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրորդ փորձը. ի՞նչ են պայմանավորվել հայ և վրացի խորհրդարանականները

© Sputnik / Անցնել մեդիապահոցПредседатель парламента Грузии Арчил Талаквадзе
Председатель парламента Грузии Арчил Талаквадзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրաստանյան այցի ժամանակ քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էնզել Մկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Արչիլ Տալակվաձեի հայաստանյան առաջին պաշտոնական այցը կկայանա Հայաստան–Վրաստան բարեկամական խմբի նիստից անմիջապես հետո։ Նիստը նախատեսված է այս տարվա մայիսին։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и спикера парламента Грузии Арчила Талаквадзе (3 марта 2020). Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանը չի կարող առանց Հայաստանի և հակառակը. ի՞նչ է փոխվել

Դեռ մինչ 2019 թվականի հուլիսը, երբ Տալակվաձեն ընտրվեց իր պաշտոնում, Վրաստանի խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Իրակլի Կոբախիձեն պատրաստվում էր Երևան այցելել, բայց չհասցրեց. Թբիլիսիում կայացած զանգվածային բողոքի ակցիաների պատճառով նա ստիպված հրաժարական տվեց։

Նոր խոսնակի ընտրությունից հետո վրացական կողմը սկսեց պատրաստել Տալակվաձեի հայաստանյանն այցը։ Այն պետք է տեղի ունենար 2019 թվականի սեպտեմբերին, սակայն ծրագրերը չիրականացան, քանի որ կառավարությունն այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ հրաժարական տվեց։ Իրադարձությունների նման զարգացումների պատճառով այցն անորոշ ժամանակով հետաձգվել էր։

Խոսակցությունները նորից սկսվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարության պատվիրակության վրաստանյան այցից հետո, որը կայացավ այս տարվա մարտի 3–4–ին։

«Այցի հարցը լուծվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում էր նաև խորհրդարանի փոխխոսնակ, բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Լենա Նազարյանը»,– նշեց Մկոյանը։

ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստան մեկնել ID քարտերով

Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են մայիսի սկզբին Երևանում բարեկամության խմբի նիստ անցկացնել. երկօրյա այցով Հայաստան կժամանի Վրաստանի պատվիրակությունը, որը կգլխավորի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին, հետո Հայաստան կգա Տալակվաձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը վերջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականի փետրվարին։ Այն ժամանակ խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուպաշվիլին։ Վերջին անգամ ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է եղել 2017 թվականի սեպտեմբերին։

Վրաստանը ուժեղացնում է սահմանային հսկողությունը. բեռնատարների վարորդները փոխարինվում են

Փորձագետները բազմիցս կարևորել են երկու երկրների խորհրդարանների մակարդակով հանդիպումները, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Վրաստանն անցել են կառավարման խորհրդարանական ձևին։

Լրահոս
0